Լոնդոնյան Սիթի (անգլ.՝ City of London), «սիթիի» կարգավիճակով շրջան է Լոնդոնում։ ՀռոմեականԼոնդինիում (Londinium) բնակավայրը գտնվել է հենց այստեղ։ Շրջանում բնակվում է 7800 մարդ (2005 թ-ի տվյալներով)։ Լոնդոնյան Սիթին Լոնդոնի սիրտն է և գործարար կենտրոնը։ Այստեղ է գտնվում հայտնի Մերի Էքս երկնաքերը, Թաուերը։ 1666 թ-ին քաղաքի մեծ մասը այրվել էր Լոնդոնի մեծ հրդեհի ժամանակ։ Սիթիում օրական աշխատում է կես միլիոն մարդ։