Լյուդվիգ Դավիդյան
Լյուդվիգ Դավիդյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1935 (89 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ |
Լյուդվիգ Դավիդյան (ռուս.՝ Людвиг Карапетович Давидя́н, մարտի 18, 1935, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային քանդակագործ, Կարելիայի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2000 թվական)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է լուսանկարչի ընտանիքում։ Դպրոցական տարիներին հաճախել է Բաքվի պիոներական պալատի քանդակագործության խմբակ։
1967 թվականից սկսած, Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիան ավարտելուց հետո ապրել և աշխատել է Պետրոզավոդսկում։
1971 թվականին դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ 1973 թվականին Պետրոզավոդսկի Լենինգրադի հրապարակում «Եղբայրական գերեզմանը և Փառքի անմար կրակով անհայտ զինվորի գերեզմանը» հուշահամալիրի ստեղծման համար արժանացել է Կարելիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական մրցանակին (քանդակագործներ Էդուարդ Ակուլովի, Էրնստ Վոսկրեսենսկու և Էդուարդ Անդրեևի համահեղինակությամբ)։
Եղել է «Սամպո» հանրապետական մրցանակի դափնեկիրը։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարելիայի Հանրապետության ցուցահանդես՝ 1968 թվականից
- Համամիութենական ցուցահանդես (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն)՝ 1970 թվական, 1977 թվական, 1979 թվական, 1983 թվական
- Համառուսական ցուցահանդես (Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն)՝ 1970 թվական, 1974 թվական, 1977 թվական, 1979 թվական, 1983 թվական, 1985 թվական
- Լենինգրադ՝ 1972 թվական, 1980 թվական
- Միջազգային ցուցահանդես՝ Ֆինլանդիա, Գերմանիա
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դուստրերն են Սուսաննան, Սվետլանան և Սառան։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Անհայտ զինվորի գերեզման» հուշահամալիր
-
Հուշահամալիրի հատված. հուշաքար
-
Հուշահամալիրի հատված. եղբայրական գերեզման
-
Գեորգի Ժուկովի հուշարձան Պետրոզավոդսկում
-
Կարելիայի բնիկ հերոսների համալիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 1: А — Й. — Петрозаводск: ИД «ПетроПресс», 2007. С. 287—400 с.: ил., карт. ISBN 978-5-8430-0123-0 (т. 1)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Художники Карелии. — Петрозаводск, 1987.
- Калинин Е. С. Художники Карелии. — Петрозаводск, 2000.