Լյուդմիլա Պինաևա
Լյուդմիլա Պինաևա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | կանոեի թիավար |
Երկիր՝ | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 14, 1936[1] (87 տարեկան) |
Ծննդավայր՝ | Krasnoye Selo, Leningradsky Prigorodny rayon, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ)՝ | Նիլ Վասիլևիչ Սավին |
Լյուդմիլա Իոսիֆովնա Պինաևա (ռուս.՝ Людмила Иосифовна Пинаева, ի ծնե՝ Խվեդոսյուկ, ռուս.՝ Хведосюк, հունվարի 14, 1936[1], Krasnoye Selo, Leningradsky Prigorodny rayon, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ականավոր մարզիկ (բայդարկաներով և կանոեներով թիավարություն)։ Օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի յոթակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր գործիչ (1964)։
Մարզական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուդմիլա Պինաևայի մարզական գրեթե ողջ ճանապարհը կապված է մարզիչ Նիլ Վասիլևիչ Սավինի անվան հետ, որի մոտ նա եկել էր 1958 թվականին՝ ունենալով դեռևս երրորդ մարզիկակարգ իր նախկին մարզիչ Սլեպուշկինի խորհրդով։ Թիավարությամբ նա սկսել է զբաղվել համեմատաբար ավելի ուշ, իսկ 22 տարեկանում Սավինը նրա մեջ չէր տեսնում տաղանդավոր մարզիկի, սակայն շնորհիվ բարձր աշխատունակության, ինքնակարգապահության և նպատակասլացության՝ շուտով նա կարողացել է ցույց տալ բավականին բարձր ցուցանիշներ։
Սավինը մարզել է Պինաևային «Կարմիր դրոշակ» թիավարական բազայում, որը գտնվում էր Քարե և Կրեստովսկի կղզիների մեջտեղում։ Երկու տարի անց մարզուհին ունեցել է առաջին հաղթանակները, մասնավորապես՝ 1960 թվականին նա առաջին անգամ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունում, որին հաջորդել են հաղթանակները ավելի հեղինակավոր ռեգատաներում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, ինչպես նաև երեք Ամառային օլիմպիական խաղերում։ Մարզիչը սանի թիավարման հզորության հաջողությունները բացատրել է մկանների բոլոր խմբերի կիրառմամբ. «Ֆիզիկական առումով նրա թիավարումն ուժեղ չէ, քան մյուսներինը (չափել են սարքերով), բայց շատ տնտեսող է, ինչը թույլ է տալիս պահպանել մրցարշավային բարձր արագություն տարածության երկրորդ, առավել կարևոր կեսում»։
Ընդհանուր առմամբ Պինաևան Նիլ Սավինի ղեկավարությամբ մարզվել է տասնհինգ տարի՝ մինչև իր մարզական գործունեության ավարտը։ Այդ ընթացքում նա բավականին կապվել է իր մարզիչի հետ և հետագայում նշել է, որ հատկապես նրա ջանքերի շնորհիվ չի պարտվել խոշոր մրցություններում՝ սկսած Տոկիոյի օլիմպիադայից[2][3][4]։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օլիմպիական խաղերի եռակի մրցանակակիր՝ 1964 և 1968 թվականներին մենանավակ-բայդարկայով թիավարում, 1972 թվականին՝ Եկատերինա Կուրիշկոյի հետ,
- 1968 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Անտոնինա Սերեդինայի հետ,
- Աշխարհի յոթակի չեմպիոն՝ 1963 (չորսանոց բայդարկա), 1966 (մենախաղ, չորսանոց բայդարկա), 1970 (մենախաղ), 1971 (մենախաղ, չորսանոց բայդարկա), 1973 (չորսանոց բայդարկա),
- Աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր՝ 1963 (մենախաղ, երկյակ բայդարկա), 1973 (երկյակ բայդարկա),
- Եվրոպայի վեցակաի չեմպիոն՝ 1961 (երկյակ բայդարկա), 1965 (մենախաղ, չորսանոց բայդարկա), 1967 (մենախաղ, երկյակ բայդարկա, չորսանոց բայդարկա),
- Տարբեր անձնակազմերի հետ ԽՍՀՄ առաջնության 19-ակի չեմպիոն 1960—1973 թվականներին։
Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակների թվով բայդարկաներով և կանոեներով խորհրդային թիավարողների մեջ զբաղեցնում է առաջին տեղը։
Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Լենինգրադի Պ. Ֆ. Լեսգաֆտի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտի մարզչական բարձրագույն դպրոցը (1963)։
Մարզական գործունեությունն ավարտելուց հետո Լյուդմիլա Պինաևան աշխատել է քաղաքի մարզական կազմակերպություններում։ Ներկայումս նա Պետերբուրգի մարզիկների միության անդամ է, ակտիվ մասնակցում է դրա աշխատանքներին, մշտապես մասնակցում է պետերբուգյան «Հայտնի չեմպիոնների ակումբի» հանդիպումներին։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լենինի շքանշան (1972)[5]
- Աշխատանքային կարմիր դրոշ
- «Պատվո շքանշան»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Пинаева Людмила Иосифовна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ А. Самойлов (2016-01-14)։ «Загадка Людмилы Пинаевой. Трёхкратной олимпийской чемпионке — 80 лет!»։ aquaschool-kolpino.ru։ Վերցված է 2017-06-04
- ↑ «Легенды спорта России. Людмила Иосифовна Пинаева»։ Федерация։ Վերցված է 2017-06-04
- ↑ «Нил Васильевич Савин (гребля на байдарках)»։ offsport.ru։ Վերցված է 2017-06-04
- ↑ Пинаева (Хведосюк) Людмила Иосифовна // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Пинаева Людмила Иосифовна հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- Մարզիկի էջը databaseOlympics.com կայքում (անգլ.)
|