Կրեստովսկի կղզի (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Կրեստովսկի կղզի
Крестовский остров

59°58′17.4″ հս. լ. 30°15′01.08″ ավ. ե. / 59.9715° հս. լ. 30.2503° աե. ե.59°58′17.4″ հս. լ. 30°15′01.08″ ավ. ե. / 59.9715° հս. լ. 30.2503° աե. ե.
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Մակերես 4,2 կմ2
##Կրեստովսկի կղզի (Սանկտ Պետերբուրգ) (Ռուսաստան)
Red pog.svg
##Կրեստովսկի կղզի (Սանկտ Պետերբուրգ) (Սանկտ Պետերբուրգ)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում
Մեծ Կրեստովսկի կամուրջ

Կրեստովսկի կղզի (ռուս.՝ Крестовский остров), (ֆին.՝ Ristisaari), թարգամանաբար՝ Խաչի կղզի։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում, արևմտյան հատվածում՝ Պետրոգրադի շրջանում։ Նևա գետի դելտայի խոշորագույն կղզիներից է։ Տարածքը 4.2 քառակուսի կիլոմետր է։ Նախկինում կոչվել է նաև Քրիստափորի կղզի (1741), սուրբ Նատալյայի կղզի (1717)։ Կղզու տարածքի կեսից ավելին Պրիմորսկի հաղթանակի այգին է։ Միակ մետրոկայարանը կոչվում է կղզու անունով՝ «Կրեստովսկի կղզի»։

Պատմություն[խմբագրել]

Մեծ Կրեստովսկի կամուրջ

Մի ավանդույթի համաձայն, դեռ Սանկտ Պետերբուրգի հիմնադրումից առաջ, կղզու վրա կար մեծ խաչով մի ժամատուն, որի համար կղզին ստանում է այդ անունը։

Ըստ մեկ այլ տեսակետի, Ալեքսեյ Միխայլովիչ ցարի դստեր՝ Նատալյա Ալեքսեևնայի համար պալատ կառուցելու ժամանակ, շինարարները հողի մեջ մի մեծ խաչ են գտել։ Կղզին կարող էր այդպես կոչվել նաև խաչաձև տեսք ունեցող լճի պատճառով[1]։

Խորհրդային Միության ժամանակ կղզին Կամեննի և Ելագինի կղզիների հետ մտնում էր Կիրովի կղզիներ խմբի մեջ։

Աշխարհագրական դիրք[խմբագրել]

Կրեստովսկի կղզին հյուսիսից եզերում է Միջին Նևկա, հարավից՝ Փոքր Նևկա և հյուսիս–արևելքից՝ Կրեստովկա գետերը։ Արևմուտքում Ֆիննական ծոցն է։

Պետրոգրադի, Կամեննի և Ելագինի կղզիների հետ Կրեստովսկի կղզին միանում է կամուրջների համակարգով։

Հյուսիս–արևմուտքում Ցլի կղզին է, որ անջատվում է Սնկի նեղուցով։

Կղզու կարևոր շինություններ ու կառույցներ[խմբագրել]

  • «Գազպրոմ-Արենա» մարզադաշտ (կառուցվում է)
  • Հրաշքների կղզի, (ռուս.՝ Диво-остров) (ատրակցիոնների կղզի)
  • «Դինամո» սպորտհամալիր
  • «Կրեստովսկի կղզի» էկոլոգիայի և բուսաբանության կենտրոն
  • «Արենա» սպորտհամալիր
  • № 31 քաղաքային կլինիկա համալիր
  • «Հոթել Պարկ Կրեստովսկի» (ռուս.՝ Отель Парк Крестовский) 292 սենյակ ունեցող հյուրանոց

Ծանոթագրություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Виктор Марков, Кировские острова, Л. 1965
  • Горбачевич К. С., Хабло Е. П.։ Почему так названы?, 1967
  • Даринский А.В., География Ленинграда, Л., 1982
  • Ленинград. Историко-географический атлас, М., 1981
  • Санкт-Петербург։ Энциклопедия, М., 2006