Լի Սոնմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Սոնմի
Sunmi at a fanmeet in July 2016 02.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունկորեերեն՝ 이선미
Ծնվել էմայիսի 2, 1992(1992-05-02) (30 տարեկան)
Իսկան,Չոլա-Պուկտո,Կորեայի Հանրապետություն
ԵրկիրԿորեայի Հանրապետություն
ԺանրերK-pop
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներբաս-գիթար
Լեյբլ

JYP Entertainment (2006 – 2017)

MakeUs Entertainment (с 2017)
ԿրթությունԴոնգուկի համալսարան և Chungdam High School?
ԱնդամակցությունWonder Girls
Commons-logo.svg Sunmi Վիքիպահեստում

Լի Սոնմի (կորեերեն՝ 이선미, մայիսի 2, 1992(1992-05-02), Իկսան, Հյուսիսային Ջոլա, Հարավային Կորեա, ավելի հայտնի է որպես Սոնմի կամ Միմի)՝ հարավկորեացի երգչուհի։ Ավելի հայտնի է որպես Wonder Girls խմբի մասնակից (2007—2017): 2013 թվականի օգոստոսին Սոնմինը հանդես է գալիս սոլո դեբյուտով, ինչպես նաև թվային սինգլով «24 Ժամ», իսկ 2014 թվականի փետրվարին նրանք թողարկում են իրենց առաջին մինի-ալբոմը Full Moon[1]:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնմինը ծնվել է 1992 թվականի մայիսի 2-ին Իսկանում, Չոլա-Պուկտո նահանգում, Կորեայի Հանրապետությունում։ Սկզբնական դպրոցում սովորել է Hwangnam Elementary School-ում, իսկ միջնակարգ և ավագ դպրոցը ավարտել է Chung Dam School (Chung Dam Middle School և Chung Dam High School): Ընդունվել է Dongguk University համալսարանի երաժշտական թատրոնի բաժինը[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2006−2012:

Sunmi in 2007.jpg

2006 թվականի մայիսին, հռչակվեց Wonder Girls խմբի անդամ JYP Entertainment-ի ղեկավարության ներքո։ Խումբը իր դեբյուտը կատարել է 2007 թվականի փետրվարի 10-ին։ 2010 թվականի փետրվարին հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է կարիերան ուսման պատճառով, բայց մինչ այդ կավարտի բոլոր գործողությունները, որոնք ծրագրված էին փետրվարին։ 2012 թվականի հունվար 13-ին JYP հայտարարել է, որ Սոմին շարունակում է մնալ ընկերության մեջ, իրենց երաժշտական ու պարային հմտությունները բարելավելու համար[3]։

2013−2014:[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսին հայտարարվել էր, որ Սոնմին վերադառնում է բեմ։ Օգոստոսի 22-ին, նա ելույթ է ունենում M! Countdown-ում։ Նրա առաջին դեբյուտային «24 ժամ» սինգլը, թողարկվել է օգոստոսի 26-ին և հասել է բազմաթիվ կորեական չարտերի առաջին հորիզոնականներին։ Նրա դեբյուտային մինի-ալբոմը՝ Full Moon, թողարկվել է 2014 թվականի փետրվարի 17-ին[4]։

2015−2016: Վերադարձ դեպի Wonder Girls[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 24-ին, JYP հայտարարեց Սոնմինի խումբ վերադառնալու մասին [5]։ 2015 թվականի օգոստոս 3-ին, արձակվել է REBOOT ալբոմը, որտեղ Սոնմին երեք երգերի համահեղինակ էր[6]։

2017 թվական։[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 26-ին, ընկերությունը հայտարարել է խմբի կազմալուծման մասին ։ Փետրվարի 10-ին թողարկվել է վերջին «Draw Me» սինգլը[7]։ Մարտի 14-ին հաստատվել է, որ այս տարվա փետրվարի վերջին, երգչուհին պայմանագիր է ստորագրել MakeUs Entertainment-ի հետ, JYP-ի պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով, և մեկնաբանել է հետևյալ կերպ. «Նոր գործակալությունում ես ավելի ջանասիրաբար կաշխատեմ իմ երաժշտության վրա և բոլորին ցույց կտամ իմ նոր կողմերը[8]։ Չնայած դրան, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ նախկին գործակալությանը, երկրպագուներին և այն մարդկանց, ովքեր աջակցում են ինձ »[9]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 Sunmi03.jpg

Մինի-ալբոմ

  • Full Moon (2014)

Մրցանակներ և նամինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Inkigayo

Տարի Տարեթիվ Երաժշտություն
2014 Մարտի 2-ին «보름달 (Full Moon)»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Former Wonder Girls member Sunmi currently a JYPE trainee»։ All K-Pop։ Վերցված է փետրվարի 15, 2017 
  2. «Sunmi to debut as a solo artist under JYP Entertainment»։ All K-Pop։ Վերցված է փետրվարի 15, 2017 
  3. «Sunmi Says “24 Hours” Are Not Enough Through Solo Debut Music Video»։ Soompi։ Վերցված է փետրվարի 15, 2017 
  4. «Sunmi’s Debut Is a Success as “24 Hours” Tops Charts»։ Soompi։ Վերցված է փետրվարի 15, 2017 
  5. «Wonder Girls shoot MV with 4 members including Sunmi + JYPE statement»։ All K-Pop։ Վերցված է փետրվարի 15, 2017 
  6. «KOREA K-POP HOT 100 (March 8, 2017)»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-21-ին։ Վերցված է փետրվարի 15, 2017 
  7. «Breaking: Wonder Girls Disbanding, To Release One Last Single»։ Soompi։ Վերցված է փետրվարի 15, 2017 
  8. «Wonder Girls Express Thanks With Final 'Draw Me' Single»։ Billboard։ Վերցված է փետրվարի 15, 2017 
  9. «Sunmi Confirmed To Have Signed With MakeUs Entertainment»։ Soompi։ Վերցված է մարտի 20, 2017