Լի Յոն Է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Յոն Է
կորեերեն՝ 이영애
Դիմանկար
Ծնվել էհունվարի 31, 1971(1971-01-31)[1] (53 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մայրենի լեզուկորեերեն
ԿրթությունՀանյանգի համալսարան և Չունգ Անգի համալսարան
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և մոդել
ԱշխատավայրՄեդիայի և արվեստի Դոն Ահ ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքgroup8.co.kr/board/artist?idx=1
 Lee Young-ae Վիքիպահեստում

Լի Յոն Է (կոր․ 이영애, հունվարի 31, 1971(1971-01-31)[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի և մոդել։ Կատարել է գլխավոր դեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Կարեկցանք տիկին Վրեժին» (2005), «Միասնական անվտանգության գոտի» (2000), «Մի անգամ գարնանը» (2001) ֆիլմերը, ինչպես նաև «Պալատի մարգարիտը» հեռուստասերիալում (2003—2004)։ «Կարեկցանք տիկին Վրեժին» ֆիլմում լավագույն դերակատարման համար արժանացել է «Կապույտ վիշապ» մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին սկսել է իր կարիերան հեռուստատեսությունում՝ նկարահանվելով գովազդներում ու սերիալներում։ 2000 թվականին Պակ Չհան Ուկի «Միասնական անվտանգության գոտի» ֆիլմում կատարել է ռազմական քննիչի դերը, որտեղ նրա հետ նկարահանվել են Լի Բյոն Հոն և Սոն Կան Հո։ 2003 թվականին դերասանուհին Յու Չժի Տեի հետ խաղաց «Մի անգամ գարնանը» մելոդրամայի գլխավոր դերը։ Ֆիլմում «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Լին արժանացավ Պուսանի կինոակադեմիայի (Pusan Film Critics Awards) մրցանակի[2].:

2004 թվականին Լին նկարահանվեց կորեական հայտնի «Պալատի մարգարիտը» հեռուստասերիալում[3], որը իննսուն տարբեր երկրների երեք միլիարդ մարդ էր դիտում[4]։ 2005 թվականին Հոնգկոնգի բնակչության գրեթե կեսը դիտեց դրամայի վերջին դրվագը[5], իսկ Չինաստանում հարյուր միլիոն հեռուստադիտող հետևում էին դրամայի իրադարձություններին, չնայած նրան, որ ցուցադրվում էր ուշ գիշերին[6]։

2005 թվականին Վենետիկի կինոփառատոնում թողարկվեց Պակ Չհան Ուկի «Կարեկցանք տիկին Վրեժին» վրեժի մասին եռագրության վերջին մասը, որի գլխավոր դերը խաղում էր Լին։ Կինոփառատոնում ֆիլմը ստացավ «Փոքր ոսկե առյուծ» և «CinemAvvenire» մրցանակներ, իսկ Կորեայում լավագույն ֆիլմ և լավագույն դերասանուհի անվանակարգում Լին արժանացավ «Երկնագույն վիշապ» մրցանակի[7]։ 2006 թվականին Լին ընդգրկվեց Բեռլինի 56-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմի մեջ։ Նա դարձավ այն առաջին հարավկորեացի դերասանուհին, ում հրավիրեցին Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի կազմում[8]։

Լի Յոն Էն զբաղվում է բարեգործությամբ․ 1997 թվականին նա մեկնել է Եթովպիա՝ որպես բարի կամքի դեսպան, 2004 թվականին նշանակվել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մանկական հիմնադրամի բարի կամքի դեսպան։ Նա հրատարակել է ինքնակենսագրական գիրք «A Most Special Love» վերնագրով[9], և պատճենների վաճառքից ստացած շահույթը նվիրաբերել է դպրոցներին ու հիվանդանոցներին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի օգոստոսի 24-ին Լին Հավայան կղզիներում գաղտնի ամուսնացավ կորեական ծագմամբ ամերիկացի գործարար Չոն Հո Յոնաի հետ[10], իսկ սեպտեմբերի 2-ին վերադարձավ Կորեա, որպեսզի սկսի Հանյանի համալսարանում սովորել թատերական արվեստի և կինեմատոգրաֆիայի ֆակուլտետում[11]։ 2011 թվականի փետրվարին նրանք ունեցան երկվորյակներ՝ տղա և աղջիկ[12]։

Դերասանուհին ազատ տիրապետում է գերմաներեն և անգլերեն լեզուներին[13].:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանումը Բնօրինակ անվանումը Դեր
1995 с Երազանքի մրցարշավորդները Asphalt Sa-na-yi Կան Դոն Հյու
1996 с Ռարա 파파
1997 с Բուժակներ 의가형제 Չա Մին Չժո
1997 ф Աստված օրհնի 인샬라
1998 ф Առաջին համբույրը 키스할까요
2000 ф Միասնական անվտանգության գոտի 공동경비구역 Մայոր Սոֆի Ե․ Չան
2001 ф Վերջին նվերը 선물 Պակ Չուն Յոն
2001 ф Մի անգամ գարնանը 봄날은 간다 Ըն Սու
2003—2004 с Պալատի մարգարիտը 대장금 Չան Գըմ
2005 ф Կարեկցանք տիկին Վրեժին 친절한 금자씨 Լի Կըմ Չժա
2012 кор Պատրաստված է Կալիֆոռնիայում Made in California Պեն Լաո

Մրցանակներ և լավագույն անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 թվականի SBS Drama Awards-Լավագույն նոր դերասանուհի
  • 1996 թվականի MBC Drama Awards-Լավագույն դերասանուհի
  • 1997 թվականի SBS Drama Awards-Լավագույն դերասանուհի
  • 1998 թվականի SBS Drama Awards-Լավագույն դերասանուհի
  • 2001 թվականի Մրցանակ Pusan Film Critics Awards-«Լավագույն դերասանուհուն» «Մի անգամ գարնանը» ֆիլմի դերակատարման համար
  • 2005 թվականի Մրցանակ Blue Dragon Awards-«Լավագույն դերասանուհուն» «Կարեկցանք տիկին Վրեժին» ֆիլմի դերակատարման համար
  • 2005 թվականի Կատալոնիայի միջազգային կինոփառատոնի մրցանակ, «Լավագույն դերասանուհուն» «Կարեկցանք տիկին Վրեժին» ֆիլմի դերակատարման համար
  • 2006 թվականի Մրցանակ PaekSang Arts Awards-«Լավագույն դերասանուհուն» «Կարեկցանք տիկին Վրեժին» ֆիլմի դերակատարման համար
  • 2006 թվականի Մրցանակ Cinemanila International Film Festival-«Լավագույն դերասանուհուն» «Կարեկցանք տիկին Վրեժին» ֆիլմի դերակատարման համար
  • 2006 թվականի անվանակարգում մրցանակ Grand Bell Awards «Լավագույն դերասանուհուն» «Կարեկցանք տիկին Վրեժին» ֆիլմի դերակատարման համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «List of Pusan Film Critics Awards». korean-drama-guide.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. «Официальный сайт сериала».
  4. «Ли Ён Э появилась в газете New York Times». www.showasia.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  5. «《大長今》最后一集收視率在港創新高». Chinese.chosun.com. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «中國掀起狂烈的《大長今》熱潮». Chinese.chosun.com. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «Sympathy for Lady Vengeance». www.cinemasie.com.
  8. «Ли Ён Э выбрали в жюри Берлиниале-2006». www.cinemasia.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  9. ««A Most Special Love»».
  10. «Actress Lee Young-ae Secretly Married in U.S.».
  11. «Ли Ён Э впервые вышла в свет после замужества». russian.visitkorea.or.kr.(չաշխատող հղում)
  12. «Lee Young Ae gives birth to twins».
  13. «Biography for Yeong-ae Lee».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Յոն Է» հոդվածին։