Լիտվայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Լիտվայի օբյեկտները թվով 4-ն են (2014 թ), որը կազմում է ընդհանուր թվի 0,4 %-ը (1073՝ 2017 թվականի դրությամբ)։ Բոլոր օբյեկտներն ընդգրկված են մշակութային չափանիշներով։ Բացի դրանից 2014 թվականի դրությամբ ևս 1 օբյեկտ ներկայացված է թեկնածու ցանկում[1]։

Լիտվան վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1992 թվականի մարտի 31-ին[2]։ Լիտվայի առաջին երկու օբյեկտներն ընդգրկվել են ցանկում 1994 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 18-րդ նիստում։

Ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ աղյուսակում տեղանքներն ընդգրկված են Համաշխարհային ժառանգության կողմից դասակարգված ձևով։

# Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման տարեթիվ Ցանկում ընդգրկվելու տարեթիվ Չափանիշներ
1 Vilnius Ostrobramska.jpg Վիլնյուսի պատմական կենտրոն
(լիտ.՝ Vilniaus senamiestis)
Քաղաք՝ Վիլնյուս
Վիլնյուսի կոմսություն
13 - 18-րդ դար 1994 год № 541 ii, iv
2 KKosaSand.jpg Կուրշյան շերտ
(լիտ.՝ Kuršių nerija)
Մոտակա բնակավայր՝ Նիդա
Կլայպեդայի կոմսություն
(Ռուսաստանի Flag of Russia.svg հետ համատեղ)
- 2000 № 994 v
3 Kernave mounds and the River Neris, Lithuania, 11 Sept, 2008.jpg Կյարնավե մշակութային արգելոցի հնագիտական հուշարձաններ
(լիտ.՝ Valstybinis Kernavės kultūrinis rezervatas)
Վիլնյուսի կոմսություն 13-րդ դար 2004 № 1137 iii, iv
4 Meškonysgeo.JPG Ստրուվեի գեոդեզիական աղեղ
(լիտ.՝ Struvės geodezinis lankas)
(3 կետ)
Վիլնյուսի կոմսություն, Պանևեժսկի կոմսություն
(Նորվեգիայի Flag of Norway.svg, Շվեդիայի Flag of Sweden.svg, Ֆինլանդիայի Flag of Finland.svg, Ռուսաստանի Flag of Russia.svg, Էստոնիայի Flag of Estonia.svg, Լատվիայի Flag of Latvia.svg, Բելառուսի Flag of Belarus.svg, Մոլդովայի Flag of Moldova.svg, Ուկրաինայի Flag of Ukraine.svg հետ համատեղ)
19-րդ դար 2005 1187 ii, iii, vi

Օբյեկտների աշխարհագրական դասավորվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվայի Համաշխարհային ժառանգության օբյեկտներ

Թեկնածու օբյեկտների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ցանկում այն վայրն է, որը ներկայացված է Լիտվայի կառավարության կողմից՝ որպես թեկնածու օբյեկտ։

# Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման տարեթիվ Ցանկում ընդգրկվելու տարեթիվ Չափանիշներ
1 Trakai-bridge.jpg Տրակայ ազգային պատմական պարկ
(լիտ.՝ Trakų istorinis nacionalinis parkas)
Քաղաք՝ Տրակայ
Վիլնյուսի կոմսություն
14-րդ դարից սկսած 2003 1821 նշված չէ

Օբյեկտների աշխարհագրական դասավորվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեկնածու օբյեկտների տեղակայում

Ցանկից հեռացված օբյեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման տարեթիվ Ցանկում ընդգրկվելու տարեթիվ Պատճառ
1 Zervynos, nuo kapinių.JPG Զերվինոս ազգագրական գյուղ Ալիտուսի կոմսություն 1742 1993 - Չի ընդգրկվել թեկնածու ցանկում[3]

Աղբյուրներ՝[1], [2], [3]

Օբյեկտների աշխարհագրական դասավորվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկից հեռացված օբյեկտ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tentative» (անգլերեն)։ UNESCO World Heritage Centre։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-20-ին։ Վերցված է դեկտեմբերի 2 2010 
  2. «The States Parties - Lithuania»։ unesco.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-20-ին։ Վերցված է դեկտեմբերի 2 2010 
  3. Zervynai Village - World Heritage Site - Pictures, info and travel reports

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]