Jump to content

Լիսե Ֆիելստադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիսե Ֆիելստադ
նորվ.՝ Lise Fjeldstad
Ծնվել է17.6.1939
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի արվեստի ազգային ակադեմիա
Քաղաքացիություն{{{2}}} Նորվեգիա
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1963 - մեր օրեր
Ծնողներհայր՝ Øivin Fjeldstad?
Ամուսին(ներ)Պեր Սանդրերլենդ
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունՆորվեգիայի լեզվի և գրականության ակադեմիա

Լիսե Ֆիելստադ (նորվ.՝ Lise Fjeldstad; ամբողջությամբ Լիսե Բարբրա Սկապել Ֆիելստադ; ծնվել է 1939 թվականի հունիսի 17, Օսլոյում, Նորվեգիա), նորվեգացի դերասան, հայտնի նորվեգացի դիրիժոր և ջութակահար Էյվին Ֆիելստադի (նորվ.՝ Øivin Fjeldstad, 1903-1983) դուստրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է երաժիշտների ընտանիքում, Լիսեն ստացել է երաժշտական կրթություն, բայց մանկուց երազել է դառնալ դերասան, չնայած որ եղել է շատ ամաչկոտ[2]։ Լիսե Ֆիելստադը 1963 թվականին ավարտել է Նորվեգիայի Թատրոնի Ազգային Ակադեմիան։ Ակադեմիան ավարտելուց անմիջապես անց Լիսեն սկսեց աշխատանքի անցնել նորվեգական թատրոնի թատերախմբում` Det Norske Teatret: 1966 թվականին խաղացել է Դեզդեմոնայի դերը Շեքսպիրի «Օթելլո» ողբերգությունում։ Ներկայացման պրեմիերան հասել է մեծ հաջողությունների[2]։

1975 թվականին նրան հրավիրում են Նորվեգիայի ազգային թատրոն, որտեղ նրա խաղացած դերերից ամենանշանավորներն էին` Թենեսի Ուիլյամսի գրած «Երազանքի տրամվայ» պիեսում կատարած Բլանշ Դյուբուանի դերը, և Ագնեսի դերը Հենրիկ Իբսենի «Բրանդ» պիեսից։ Ազգային թատրոնում կատարած աշխատանքի ժամանակ նա 34 տարում խաղացել է 50 դեր, և այդ տարիները նրա համար համարվել են դերասանական բարձունքի տարիներ։ Նրա հրաժեշտի դերը եղել է Անտոն Չեխովի «Չայկա» պիեսում կատարած դերը[2]։

Ռուսական հանդիսատեսին դերասանուհին հայտնի դարձավ առաջին հերթին «Տյուրա»-յի դերով, 1985 թվականին նկարահանվելով խորհրդային-նորվեգական համատեղ «Եվ քարերից կաճեն ծառեր» կինոֆիլմում։ Նորվեգական վարձույթում ֆիլմը թողարկվել է «Dragens fange» անվան ներքո։

1991 թվականին Լիսե Ֆիելստադը գլխավոր նորվեգական կինոմատոգրաֆիայի` «Ամանդա»-յի պարգևատրման ժամանակ նոմինացվել է, որպես «Dødsdansen» ֆիլմի առաջին պլանի լավագույն կնոջ դերում։ 1993 թվականին Լիսե Ֆիելստադը պարգևատրվել է Սուրբ Օլաֆի շքանշանի I աստիճանի պարգևով։

1965 թվականին Լիսեն ամուսնացել է Գորդոն Բադդիի հետ։ Սակայն այդ ամուսնությունը քայքայվեց այն բանից հետո, երբ Լիսեն սիրահարվել և հեռացել էր ուրիշ տղամարդու մոտ[2]։ Լիսեն քաղաքացիական ամուսնությամբ ապրում է նորվեգական դերասան Պեր Սանդերլենդի հետ, որից էլ ունեցել է երկու երեխա։ Երկու երեխաններն էլ ծնվել են այն ժամանակ, երբ Լիսեն ավելի քան քառասուն տարեկան էր։ Նա զբաղվում է ակտիվ սոցիալական գործունեությամբ. մասնակցում է տարբեր հեռուստանախագծերի։ Հիմանական թեմանները, որոնք նրան հուզում են, համարվում են դպրոցական բարենորոգումները, շրջակա միջավայրի պաշտպանվածությունը, սոցիալական պաշտպանության հարցերը և առոջապահությունը[2]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1964 — «Marenco» — Բիթեն Ռոյանսեն
  • 1966 — «Քաղցած» (անգլ.՝ Hunger) — աղջիկ
  • 1966 — «Աֆրիկացին» (նորվ.՝ Afrikaneren) — Էյլին
  • 1968 — «Փոքրիկ Էյոլֆ» (նորվ.՝ Lille Eyolf) — Աստա Ալմերս
  • 1968 — «Ողջույն Բերտից» (նորվ.՝ Hilsen fra Bertha)
  • 1969 — «Մենք բոլորս հրեշ ենք» (անգլ.՝ We Are All Demons) — Ինգեր
  • 1970 — «Անտիգոնա» — (նորվ.՝ Antigone) — Իսմենա
  • 1973 — «Բալենային այգի» — Անդրեևնա Ռանևսկայայի սերը
  • 1973 — «Տիկնիկային տուն» — Նորա
  • 1976 — «Դագնի» — Դագնի Յուլ
  • 1985 — «Վերջին տեղը երկրագնդի վրա » (անգլ.՝ The Last Place on Earth) — Միսիս Նանսեն
  • 1985 — «Եվ քարերից կաճեն ծառեր» — Տյուրա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիսե Ֆիելստադ» հոդվածին։