Լիպարիտ Սադոյան
Արտաքին տեսք
| Լիպարիտ Արտեմի Սադոյան | |
|---|---|
| Ի ծնե | Լիպարիտ Արտեմի Սադոյան |
| Ծնվել է | նոյեմբերի 6, 1917 |
| Ծննդավայր | Երևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | հուլիսի 22, 1992 (74 տարեկան) |
| Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
| Ազգություն | հայ |
| Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
| Գործունեություն | ճարտարապետ |
| Կրթություն | ՀԱՊՀ |
Լիպարիտ Արտեմի Սադոյան (նոյեմբերի 6, 1917, Երևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 22, 1992, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ճարտարագետ-շինարար։
Ալեքսանդրա Երեմյանի ամուսինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1958-1992 թթ.-ին աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, 1958-1970 թվականներին՝ ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։ Կազմել է «Զվարթնոց» տաճարի կոնսերվացման և բարեկարգման նախագծեր (1986-1992)։
Սադոյանի նախագծերով և համահեղինակությամբ Երևանում կառուցվել են՝
- Հայֆիլմ կինոստուդիայի բնակելի տները (1950-ական թթ.-եր)
- ՀՀ արդարադատության նախարարության բնակելի տները
- Մեքենաշինական տեխնիկումի բազմահարկ հանրակացարանը (1952)
- ՀՀ ԳԱԱ Մանրէաբանության ինստիտուտը (1961)
- Բուսաբանության ինստիտուտի հերբարիումը
- «Անահիտ» հանգստյան տունը (1975)
- Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը Քանաքեռում (1978)
- Հաստոցաշինական տեխնիկումը
- Ավետիք Իսահակյանի հուշարձանը (1965, քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան)
- Էրեբունիի 2750-ամյակի առթիվ Ստեփան Շահումյանի հրապարակի մերձակա պուրակի վերակառուցումն ու բարեկարգումը՝ շատրվաններով հանդերձ (1968)
- Հովհաննես Թումանյանի հուշարձանը Դսեղ գյուղում (1969, քանդակագործ` Ղուկաս Չուբարյան)
- Վահագնի գյուղում Հայրենական պատերազմում (1941-1945) զոհվածներին նվիրված «Վահագն» հուշարձանը (1973, քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան)[1]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
