Լիշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Carte-lepsius-licht.jpg
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ԲԾՄ43±1 մետր
Ժամային գոտիUTC+2
##Լիշտ (Եգիպտոս)
Red pog.png

Լիշտ կամ Էլ-Լիշտ (ռուս.՝ Лишт), եգիպտական ավան, որը գտնվում է Կահիրեի հարավում։ Ավանի մոտ գտնվում են Միջին թագավորության ժամանակաշրջանին պատկանող դամբարաններ, այդ թվում և բրգաձև կառույցները՝ կառուցված Ամենեմհետ I-ի և Սենուսերտ I-ի կողմից։ Երկու գլխավոր բուրգերը շրջապատված են եղել թագավորական ընտանիքների անդամներին պատկանող փոքր բրգերով, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների մաստաբաներով։ Դրանք կառուցվել են XII և XIII դարերի դինաստիաների կառավարման ընթացքում։ Այդ տեղանքը հայտնիություն է ձեռք բերել նաև Սենեբտիսի դամբարանի շնորհիվ, որին ավազակները մատով անգամ չեն դիպչել։ Դամբարանում նույնիսկ զարդարանքներ են գտնվել։ Տվյալ շրջանի դամբարաններից ամենից լավը պահպանվել է Սենուսերտ I-ի բրգաձև կառույցը։ Քուրմ Սեսենեբնեֆի դամբարանում գտնվել է սարկոֆագի տեքստեր, որի պատերին պատկերված է եղել Հին եգիպտական Մեռյալների գրքի վաղ տարբերակներից մեկը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիշտը գտնվում է Նեղոսի արևմտյան ափին, Կահիրեից 65 կմ դեպի հարավ։ Լիշտի Նեկրոպոլը գտնվում է Իտտաուի քաղաքի մոտ[1]։

Նեկրոպոլի կառուցման ժամանակ Եգիպտոսի մայրաքաղաքը եղել է Թեբեն։ Ամենեմհետ I-ը մայրաքաղաքը Թեբենից տեղափոխեց Իտտաուի, քանզի վերջինս տեղակայված էր Ֆայում քաղաքի մերձակայքում և լավագույն վայր էր Վերին և Ներքին Եգիպտոսները հսկելու համար[2]։ Մայրաքաղաքի տեղափոխման այլ հնարավոր պատճառներ կարող են լինել գյուղատնտեսական արտադրանքի ավելացման և տվյալ տարածաշրջանի հողակտորի մելիորացիայի զարգացման ցանկությունը։ Իտտաուի ավերակները չեն գտնվել և վերջինիս գոյության միակ փաստը կարող է համարվել տվյալ տարածաշրջանում հայտնաբերված մեծ քանակությամբ խեցեղենը։ Հնարավոր փաստ կարող է համարվել XII դինաստիայի առաջին կառավարիչներ Ամենեմհետի և նրա որդու Սենուսերտի բուրգերը[1]։ Նրանց բուրգերը գտնվում են կիսավեր վիճակում։ Ամենեմհետի բուրգը ունի ընդամենը 20 մ բարձրություն[3]։

Պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջինը, ով հետազոտել է տվյալ շրջանը, եղել է եգիպտագետ Գաստոն Մասպերոն։ 1906-1934 թվականներն ընկած ժամանակաշրջանում Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի Լիշտում Եգիպտական հեռարշավախումբը Լիշտում աշխատանքներ է իրականացրել[4]։ Հետագայում այդ նույն թանգարանի կողմից ձևավորվել է նոր հեռարշավախումբ, որի գործունեությունը տրել է 1984-1991 թվականները։

2018 թվականի սեպտեմբերի 18-ին Լիշտ ավանի տարածքում, գիտնականները հայտնաբերել են հին գերեզմանատուն (ավելի քան 800 դամբարան), որն ավելի քան չորս հազար տարեկան է[5][6]։

Լիշտի հարավային դամբարանները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սենուսերտ I-ի բուրգը
  • Սենուսերտ-Անհայի դամբարանը
  • Ոմն Սենուսերտի դամբարանը, «Հապի հանքահորը», որը դիպչած չէր
  • Ինտեֆի դամբարանը (?)
  • Ֆրանսիական դամբարանը
  • Իմհոթեպի դամբարանը
  • Մենտուհոտեպի դամբարանը
  • Հարավային-Հոր А դամբարանը
  • Հարավային-Հոր B դամբարանը
  • Հարավային մարզի A դամբարանը
  • Ջհուտի դամբարանը
  • Իպի դամբարանը
  • Հարավային շրջանի D դամբարանը
  • Հարավային շրջանի E դամբարանը
  • Սեհետեպիբրաանհա դամբարանը

Հյուսիսային Լիշտի դամբարանները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամենեմհետ I-ի բուրգը
  • Ռեհուերջերսենի 384 դամբարանը
  • Ինտեֆիկերի 400 դամբարանը
  • Սենիմերու 470 դամբարանը
  • Նախտայի 493 դամբարանը
  • Սենուսերտի բարձրաստիճան պաշտոնյայի 758 դամբարանը, որը Սենեբտիսի դամբարանի հետ գտնվում է նույն հանքահորում
  • 954 դամբարանը
  • 956 դամբարանը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Egyptian Expedition for MCMXX — MXMXXI … New York: Gilliss, 1921. Print.
  • Mace, A. C., Herbert Eustis Winlock, and Grafton Elliot Smith. The Tomb of Senebtisi at Lisht. New York: [The Gilliss], 1916. Print.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]