Լին Յալդատի
Լին Յալդատի | |
---|---|
Բնօրինակ անուն | հոլ.՝ Lin Jaldati |
Ի ծնե անուն | հոլ.՝ Rebekka Brilleslijper |
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1912[1][2] Ամստերդամ, Նիդերլանդներ[3] |
Երկիր | Նիդերլանդների Թագավորություն և Արևելյան Գերմանիա |
Մահացել է | օգոստոսի 31, 1988[1][2] (75 տարեկան) Արևելյան Բեռլին[3] |
Գերեզման | Դորթեենշտադտի գերեզմանատուն |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի և Դիմադրության մարտիկ |
Գործիքներ | վոկալ |
Անդամակցություն | Dutch resistance during World War II?, International Auschwitz Committee?, Peace Council of the GDR? և GDR Committee for Human Rights? |
Ամուսին | Eberhard Rebling? |
Պարգևներ | |
Lin Jaldati Վիքիպահեստում |
Լին Յալդատի (հոլ.՝ Lin Jaldati, իրական անունը Ռեբեկկա Ռեբլինգ (հոլ.՝ Rebekka Rebling), դեկտեմբերի 13, 1912[1][2], Ամստերդամ, Նիդերլանդներ[3] - օգոստոսի 31, 1988[1][2], Արևելյան Բեռլին[3]), նիդերլանդացի երգչուհի, դերասանուհի և պարուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լին Յալդատին ծնվել է Ամստերդամի հրեական աղքատ թաղամասում՝ բանջարեղեն վաճառողների ընտանիքում։ 1926—1932 թվականներին այցելել է տարրական դպրոց։ 14 տարեկանում աշխատել է կարի արհեստանոցում և պարի դասեր է տվել։ 1930 թվականից պարել է Նիդերլանդի բալետում և 1934 թվականից մասնակցել է համերգային ծրագրերում։ Հետո սկսվեց Իսպանիայի քաղաքական պատերազմը։
1937 թվականին Լին Յանդատին ծանոթանում է Բերլինից արտագաղթած դաշնակահար Էբերխարդ Ռեբլինգ հետ, որի հետ 1942 թվականին ամուսնանում է։ Նրանք իրար հետ հանդես էին գալիս հրեական երգերի համերգներում և պարային համարներում։ Միաժամանակ Լին Յալդատին Փարիզում սովորում էր պարային արվեստ և զբաղվում էր վոկալով։ 1914 թվականին ամուսինները ունեցան դուստր՝ Ռեբլին Կատինկա։ 1940 թվականին Նիդերլանդցիների օկուպացիայից հետո՝ 1942 թվականին Յալդատին ընտանիքի հետ ընդհատակ անցավ և սկսեց հանդես գալ հրեական երգերի անլեգալ համերգներով և օգնեց մյուս հետապնդվող հրեաներին փախչել։ 1944 թվականի հուլիսին Յալդատին ձերբակալվեց և պահվեց Օսվենցիմ և Բերգեն-Բելզեն Համակենտրոնացման ճամբարներում ( Աննա Ֆրանկի հետ)։ 1945 թվականին Յալդատիին բաց թողնեցին, բայց իր քրոջ՝ Յաննա Բրանդիս-Բրիլլեսլեյպերից բացի, իր ընտանիքից էլ ոչ ոք չազատվեց։
1945 թվականից Լին Յանդատին վերադարձավ բեմ և 1946-ից սկսեց շրջագայությունները։ Վոկալ սովորել է Պաուլ Լինդբերգի մոտ՝ Ամստերդամում։ Եղել է Սկանդինավիայի երկրներում, Շվեյցարիայում, Արևելյան Եվրոպայում և Գերմանիայում։ 1952 թվականին ընկերների խորհրդով, ընտանիքը տեղափոխվում է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն։ Ձայնագրել է բազմաթիվ սկավառաներ, հանդես է եկել ռադիոյում և հեռուստատեսությունում։
Բեմը լքել է 75 տարեկանից հետո։ Մահացել է 1988 թվականին և թաղվել է Բեռլինում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lin Jaldati und Eberhard Rebling: «Es brennt, Brüder es brennt» Jiddische Lieder, Berlin 1966, 1985
- Lin Jaldati und Eberhard Rebling: «Sag nie, du gehst den letzten Weg!» Der Morgen, Berlin 1986; wieder BdWi, Marburg 1995 (Reihe Sammlung, 1) ISBN 3924684553
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966: Lin Jaldati singt (VEB Deutsche Schallplatte Berlin — Eterna, Best.-Nr. 8 10 024)
- 1982: Lin Jaldati — Jiddische Lieder (VEB Deutsche Schallplatte Berlin — AMIGA, Best.-Nr. 8 45 198)
- 2008: Lin Jaldati & Eberhard Rebling, Jiddische Lieder (Hastedt Verlag & Musikedition Bremen — HT 5332)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #118816780 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лин Ялдати (անգլ.) Internet Movie Database կայքում
- Биография (գերմ.)