Լինդա Սթիրլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լինդա Սթիրլինգ
Zorro's Black Whip (1944 serial) still 1 (cropped).jpg
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 11, 1921(1921-10-11)
Ծննդավայր՝Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հուլիսի 20, 1997(1997-07-20) (75 տարեկանում)
Վախճանի վայր՝Studio City, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 0830549

Լինդա Սթիրլինգ (անգլ.՝ Linda Stirling,հոկտեմբերի 11, 1921(1921-10-11), Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հուլիսի 20, 1997(1997-07-20), Studio City, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոդել, կինոյի և հեռուստատեսության դերասանուհի, հաղորդավարուհի: Կյանք երկրորդ կեսից՝ փիլիսոփայության դոկտոր, անգլերենի և դրամատիկական արվեստի ուսուցչուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզա Շուլցը (դերասանուհու իսկական անունը) ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 11-ին Լոնգ Բիչ քաղաքում (Կալիֆոռնիա, ԱՄՆ)[1]: Նրա ծնողները պարոն Ալեքս Շուլցն էր[2]: Լուիզան ավարտել է Լոնգ Բիչի ավագ պոլիտեխնիկական դպրոցը[2]: 12 տարեկանից սկսած՝ սկսել է ուսումնասիրել դրամատիկական արվեստ, դպրոցից հետո երկու տարի սովորել է Բեն Բարդի Դրամատիկական արվեստների ակադեմիայում[3]: Եղել է ֆոտոմոդել[4]. մասնավորապես՝ մասնակցել է «Երկրորդ համաշխարհային պատերազմի գլամուր աղջիկների շքերթ» տեսանկարահանմանը[5], խաղացել է «ամառային թատրոններում»[1]:

Առաջին անգամ Լուիզա Շուլցը (ով շուտով վերցրեց դերասանական Լինդա Սթիրլինգ մականունը) էկրաններին է հայտնվել 1943 թվականինThe Powers Girl ֆիլմում, որտեղ նա խաղացել է գործանականում ինքն իրեն՝ որպես մոդել: Երիտասարդ գեղեցկուհուն ռեժիսորները սկսում էին տարբեր դերերի համար վերցնել, այդ թվում և կինոսերիալներ: Republic Pictures ստուդիայում չորս տարիների աշխատանքի ընթացքում[6] Սթիրլինգը նկարահանվել է 25 ֆիլմերում և սերիալներում, սակայն 1946 թվականին նա ամուսնացավ, երեխա ունեցավ և որոշեց նվիրվել ընտանիքին՝ դադարելով նկարահանվել[6]: 1954 թվականին դերասանուհին վերադարձավ էկրաններ, այս անգամ արդեն՝ հեռուստատեսային. մեծ կինոյում նա երբեք այլևս չնկարահանվեց: Հինգ տարվա ընթացքում Լինդան հայտնվեց 15 սերիալների դրվագներում, և 1959 թվականից՝ ամբողջության ավարտեց դերասանուհու կարիերան:

Այն բանից հետո, ինչ իր երեխաները մեծացան, Սթիրլիգը ընդունվեց Լոս Անջելեսում գտնվող Կալիֆոռնիական համալսարան, որը հաջողությամբ ավարտեց և 1972 թվականին 50 տարեկան հասակում ստացավ անգլիական գրականության մեջ փիլիսոփայության դոկտորի աստիճան[6]: 1967 թվականից մինչև 1990 թվականը անգլերեն և դրամատիկական արվեստ է դասավանդել Գլենդեյլի քոլեջում[1]: 1990 թվականին մահացավ նրա ամուսինը, ինչից հետո 68-ամյա Սթրիլինգը թողեց աշխատանքը:

1983 թվականին Սթիրլինգը ստացել է «Ոսկե կոշիկ» մրցանակը վեսթեռն ֆիլմերի զարգացման գործում ունեցած ավանդի համար[6]:

Լինդա Սթիրլինգը մահացել է 1997 թվականի հուլիսի 20-ն Ստուդիո Սիթիում քաղցկեղից[7]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի դեկտեմբերի 20-ին Լինդա Սթիրլինգն ամուսնացել է սցենարիստ Նիբլի Սլոանի հետ (1908—1990): Զույգը ողջ կյանքում չի բաժանվել՝ առավել քան 43 տարի, մինչև Նիբլիի մահը՝ 1990 թվականը[6]: Նրանք երկու որդի են ունեցել՝ Քրիսը և Թիմը[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ландесмен Фред (2007)։ The John Wayne Filmography (անգլերեն)։ McFarland։ էջ 85։ ISBN 9781476609225։ Վերցված է 17 June 2017 
  2. 2,0 2,1 «Teacher's Tip Big Boost in Linda Stirling's Film Climb»։ Long Beach Independent (California, Long Beach)։ 18 марта 1945։ էջ 24։ Վերցված է 29 апреля 2018 – via Newspapers.com 
  3. Magers Boyd, Fitzgerald Michael G. (2004)։ Westerns Women: Interviews with 50 Leading Ladies of Movie and Television Westerns from the 1930s to the 1960s (անգլերեն)։ McFarland։ էջեր 222–227։ ISBN 9780786420285։ Վերցված է 17 June 2017 
  4. Гэри Джонсон. The Tiger Woman (անգլ.) на сайте imagesjournal.com
  5. The World War II Glamour Girl Parade, стр. 6, на сайте skylighters.org
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Линда Стирлинг (անգլ.) на сайте b-westerns.com
  7. Майер Джефф (2017)։ Encyclopedia of American Film Serials (անգլերեն)։ McFarland։ էջ 268։ ISBN 9781476627199։ Վերցված է 17 June 2017 
  8. Клайн Уильям К. (1997)։ In the Nick of Time: Motion Picture Sound Serials (անգլերեն)։ McFarland։ էջեր 87–88։ ISBN 9780786404711։ Վերցված է 17 June 2017