Լիմոնե (ֆր.՝ Limonest), համայնքՖրանսիայում, Օվերն-Ռոն-Ալպերի շրջանում, Լիոնի մետրոպոլի կազմում։ Լիմոնե կանտոնի վարչական կենտրոն։ Քաղաքապետարանի INSEE ծածկագիրը 69116 է։
Նապոլեոնյան պատերազմների եզրափակիչ փուլի մարտերից մեկը տեղի է ունեցել Լիմոնեի շրջակայքում։ 1814 թվականի մարտի 16-20-ին ավստրիական զորքերը գեներալ Օժերոյի հրամանատարությամբ ջախջախել են այսպես կոչված Ռոնայի բանակը։ Ֆրանսիացիները նահանջել են Լիոն, իսկ ավստրիացիները այնտեղ են մտել մարտի 21-ին[5][6]։ Առաջին կայսրության անկումից հետո այդ շրջանը շարունակում էր օկուպացված մնալ ավստրիական ուժերի կողմից 1815 թվականից մինչև 1818 թվականը։
Լիմոնեում է գտնվում «Parc du Puy d'Or» տեխնոպարկը, որը Արևելյան Լիոնի տնտեսական բևեռի մասն է կազմում[7][8]։
Համայնքի հողերի վրա՝ Մոն Վերդեն բլուրներին, տեղադրված են Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի հենակետերը։ Համայնքում է տեղակայված Լիոնի առևտրաարդյունաբերական պալատի ալեհավաքը։
↑ Ronald Zins : 1814, l'armée de Lyon ultime espoir de Napoléon, éditions Horace Cardon, 1998 et 1814, la bataille de Limonest et la chute de Lyon, éditions Horace Cardon, 2014