Լիկսուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Լիկսուս
Lixus in Morocco.jpg
Կոորդինատներ: 35°12′0″ հս․ լ. 6°6′0″ ամ. ե. / 35.20000° հս․. լ. 6.10000° ավ. ե. / 35.20000; 6.10000
ԵրկիրՄարոկկո Մարոկկո
##Լիկսուս (Մարոկկո)
Red pog.png
Լիկսուսի ավերակներ

Լիկսուս (լատ.՝ Lixus, փյունիկերեն` հավերժ)՝ հինավուրց քաղաք ատլանտյան ծովափին՝ Մարոկկոյում, տեղակայված Լուկոս գետի աջ ափին, 4 կմ դեպի հյուսիս արևելքում գտնվող Լարաշ նավահանգստի մոտ՝ Մագրիբի առաջին քաղաքներից մեկը։ Լիկուսի ավերակների մոտով անցնում է ավտոճանապարհը՝ կապելով Ռաբաթը և Տանժյորը։ Հիմնվել է փյունիկցիների կողմից մ.թ.ա 8-րդ դարից ոչ ուշ ավելի հինավուրց քաղաքի տեղում, որը հետո բռնի ուժով ենթարկվեց Կարթագենին։ Լիկսուսը փյունիկցիների բնակավայրերի շղթայի մաս էր համարվում, որոնք գտնվում էին Ատլանտյան օվկիանոսի ափին։ Կարթագենի անկումից և Մավրիտանիայի Պտղոմեոս արքայի սպանությունից հետո՝ մ.թ.ա 40 թվականին, Լիկուսը մտավ Հռոմեական կայսրության մեջ՝ դառնալով առաջնադիրք հռոմեական նահանգի՝ Մավրիտանիա Տինգիթականի մաս։ Մ.թ.ա 8-րդ դարում Լուկոս գետի գետաբերանը հանգեցրել է այն բանին, որ նավահանգիստը տեղափոխվել է Լարաշ՝ դեպի ափ, և Լիկուսը աստիճանաբար դատարկվել է, բայց կյանքը շարունակվում էր։ Որոշ ժամանակ հետո 8-րդ դարի Մեգրեբի արաբական նվաճման ժամանակ, ինչպես վկայում են պեղումները, հայտնաբերվել է մզկիթ։

1970 Թուր Հեյերդալը այցելել է Լուկսասի ավերակներ, որտեղ խորտակել էր իր «Ռա» նավը։ Ըստ Հեյերդալի վարկածի հենց Լիկսուսից հին փյունիկցիները և եգիպտացիները ծովով դուրս են եկել և հիմնել են մեզոամերիկյան մշակույթը։ Այդ վարկածի մասին է խոսում այն հանգամանքը, որ քաղաքի հիմքերի ստեղծումը համընկնում է հնագույն մեզոամերիկա քաղաքակրթության հիմքեր ստեղծելու տեխնիկային, որտեղ բծախնդրորեն տաշված քարերը միանում են իրար, ինչպես հսկայական խճանկարներ, այնպես, որ բոլոր եզրերը ուղղանկյուն են, նույնիսկ քարերը ունեն 10-12 կողմեր[1]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիկսուսի քաղաքացիների հիմնական զբաղմունքներից մեկը ձկնորսությունն էր, գարումի արտադրությունը և աղի արդյունահանումը[2]։

Հնագիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականից 1969 թվականներին բնակավայրի տեղում անդադար արվում էին հնագիտական աշխատանքներ: Պեղված իրերի մեջ կային մ.թ. տաճարներ, 4-րդ դարի պատեր, շոքեբաղնիքներ, խճանկարներով հատակներ, Կապիտոլիայի ավերակներ:

Իրավական կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի հուլիսի 1-ից Լիկսուսը համաշխարհային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակ մտնելու թեկնածու է համարվում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]