Լիլու (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլու
Ի ծնե անունԼիլիթ Ղուկասյան
Նաև հայտնի է որպեսԼիլու
Ծնվել էհուլիսի 5, 1982(1982-07-05) (41 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՀայաստանՀայաստան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, դերասան
Գործունեություն2007-ից մինչ այսօր
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ, Հայաստանի Երգի պետական թատրոն
ԱմուսինԱրկադի Վարդանյան
 Lilu (Armenian vocalist) Վիքիպահեստում

Լիլու (հուլիսի 5, 1982(1982-07-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։ Նրա առաջին տեսահոլովակը թողարկվել է 2007 թվականին Apricota-ի (այժմ՝ ԴերՀովա) հետ համատեղ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլուն ծնվել է 1982 թվականի հուլիսի 5-ին Երևան քաղաքում։ 2000 թվականին ավարտել է Արմավիր քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցը։ 2002-2004 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում։ 2004-2006 թվականներին սովորել է Հայաստանի երգի պետական թատրոնի վոկալի բաժնում Արմեն Գևորգյանի դասարանում[1]։ Ամուսնացած է[2], ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Լիլուն իր «Թաց սեր» հիթով մուտք գործեց հայկական երգարվեստ։ Նա նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության՝ «Ճակատագրի գերիներ» հեռուստասերիալում, «Ֆորտ Բոյար», «Երե1» հեռուստանախագծերում։ 2009 թվականին մասնակցել է «Սլավյանսկի բազար» երգի միջազգային մրցույթին[4]։ 2014 թվականին մասնակցել է Ստոկհոլմում կայացած արվեստների միջազգային փառատոնին և Հայաստան է վերադարձել Գրան Պրիով[5][6]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 Հուլիս – Վերջացավ[7]
  • 2010 Հոկտեմբեր – ClubMix[8]
  • 2014 Հունվար – Քեզ համար[9]

Սինգլեր ու Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 – «Թաց սեր»
  • 2010 – «Ետ արի»
  • 2010 – «Իմ սերը քեզ համար է»
  • 2010 – «Ամպերից էլ վեր»
  • 2010 – «Անմոռաց սեր»
  • 2010 – «Երազ»
  • 2010 – «Վերջացավ»
  • 2010 – «Ասա Լիլու»
  • 2010 – «Գիշերը մերն է»
  • 2010 – «Հոգիս»
  • 2010 – «Սերս դու ես»
  • 2010 – «I Wanna Sey Good Bay»
  • 2014 – «Գնա-գնա»
  • 2014 – «Իմ սիրուց դու փաղչում ես» (feat. HT Hayko)
  • 2014 – «Կարոտ»
  • 2014 – «Energy» (feat. HT Hayko)
  • 2014 – «Մայրիկ»
  • 2014 – «Օպա- օպա»
  • 2014 – «Վերջ»
  • 2014 – «Էկելա»
  • 2014 – «Քեզ»
  • 2014 – «Սիրտը իմ»
  • 2014 – «Մի րոպե հետո»
  • 2014 – «Հայաստանը մենք ենք» (feat. Arevner)
  • 2015 – «Հանդիպել եմ»
  • 2015 – «Հիմա կամ երբեք»
  • 2016 – «Հայրենիքիս»
  • 2017 – «Պապ ջան»
  • 2017 – «Նորահարսիկ»
  • 2018 – «Հայերով»
  • 2018 – «Թույնա»
  • 2018 – «Մի Սիրտ Մի Հոգի»
  • 2019 – «Բախտիս համար»
  • 2019 – «Սիրուն հարսիկ»
  • 2020 – «Իմ աշխարհ»
  • 2020 – «Հոգիս»
  • 2020 – «Ախ Երանի»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2013-2014 Երե1[10] Լիլու Երկրորդական դեր

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production – Լիլու». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  2. Լիլուն՝ իր հարսանիքի և սպասվելիք ճամփորդության մասին
  3. ««5 տարի առաջ Աստված օրհնեց ինձ և պարգևեց Ռոբերտին». Լիլու». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  4. ««Սլավյանսկի բազար»-ում քիչ անց Հայաստանը կներկայացնի Լիլուն».
  5. «Լիլուն ստացել է Գրան պրի մրցանակը Ստոկհոլմի արվեստների միջազգային փառատոնում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  6. ««Բալթիկ ծովում նավի վրա երգել Հայաստանի մասին երգ, որտեղ հայ չկար, դժվար էր». Լիլու».
  7. «Lilu – Verjacav Album, 3 July 2010».
  8. «Երգչուհու թվով երկրորդ ձայնասկավառակի շնորհանդեսը հոկտեմբերի 3-ին էր».
  9. «Lilu – For You Album, 11 January 2014».
  10. «IMDB - Yer1 - Lilu».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլու (երգչուհի)» հոդվածին։