Լիզա Վիկարի
![]() գերմ.՝ Lisa Vicari | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1997[1] (26 տարեկան) |
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Լիզա Վիկարի (անգլ.՝ Lisa Vicari, փետրվարի 11, 1997[1], Մյունխեն, Գերմանիա[2]), գերմանացի դերասանուհի։ Հայտնի է դարձել Նեթֆլիքսի «Խավար» հեռուստասերիալում Մարթա Նիլսենի և Նեթֆլիքսի «Իզի և Օսսի» ֆիլմում Իզիի դերերով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկարին ծնվել է 1997 թվականին Մյունխենում՝ բժիշկների ընտանիքում[3][4]։ 10 տարեկան հասակում նա մասնակցել է իմպրովիզացիոն թատրոնի դասընթացներին և դրանից կարճ ժամանակ անց նկարահանվել է իր առաջին կարճամետրաժ «Tunnelblicke» ֆիլմում։ 2010 թվականին նկարահանվել է մանկական «Hanni & Nanni» ֆիլմում։ Հաջորդ տարի պոստապոկալիպտիկ «Դժոխք» ֆիլմում խաղացել է Լեոնիի դերը։ 2017 թվականին Վիկարին գլխավոր դերում նկարահանվել է Խալեդ Քիսարի «Լունա» ֆիլմում, որում նա մարմնավորում է դեռահասի, որի հայրը գաղտնի ռուս գործակալ է և որի ընտանիքը ոչնչացվում է նրա աչքի առաջ[4]։ 2017 թվականից մինչև 2020 թվականը Նեթֆլիքսի գիտաֆանտաստիկ «Խավար» հեռուստասերիալում նա մարմնավորել է Մարթա Նիլսենին, որը Յոնասի սիրելին էր և անհետ կորած Միքելի քույրը[5]։ Վիկարին Պոտսդամում սովորում է մեդիա գիտություն[4]։
2020 թվականին Նեթֆլիքսի գերմանական առաջին ֆիլմերից մեկում՝ «Իզի և Օսսի» ռոմանտիկ կատակերգությունում, Վիկարին խաղացել է Իզիի՝ միլիարդատիրոջ դստեր դերը[6][7]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2009 | Tunnelblicke | կարճամետրաժ ֆիլմ | |
2010 | «Վիկի Ֆիքի» | կարճամետրաժ ֆիլմ | |
2010 | «Հաննի և Նաննի» | Սյուզե | |
2011 | «Դժոխք» | Լեոնի | |
2011 | «Բրունոյի նման մեկը» | Մարեն | |
2014 | Doktorspiele | Լիլի | |
2017 | «Լունա» | Լունա | |
2017 | Einmal bitte alles | Միք | |
2018 | «Լողորդ» | Անթեա | |
2020 | «Իզի և Օսսի» | Իզի |
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2011 | «Եվ դեռ սիրում ենք» | Տեսսա | հեռուստատեսային ֆիլմ |
2013 | «Կասկածի տակ» | Նադին Շմոլցեր | Ohne Vergebung սերիա |
2014 | «Ղեկավարը» | Վանեսսա Ուիլսքի | Tod eines Lehrers սերիա |
2016 | «SOKO Մյունխեն» | Ջեննի Զայբեր | Das Halstuch սերիա |
2017 | Zwei Sturköpfe im Dreivierteltakt | Սոֆի Գրիմ | Հեռուստատեսային ֆիլմ Հայտնի է նաև որպես Zwei Tänzer für Isolde |
2017 | «Հանցագործության վայր» | Յասնա Նեմեք | Amour fou սերիա |
2017–2020 | «Խավար» | Մարթա Նիլսեն | Հիմնական դեր |
TBA | «Ջանգո» | Սառա |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Դժոխք» ֆիլմում Լեոնիի դերի համար New Faces Awards մրցանակ՝ որպես «Լավագույն երիտասարդ տաղանդ» (2011)[8]։
- Մյունխենի կինոփառատոնի Young German Cinema Award մրցանակի առաջադրում՝ «Լունա» ֆիլմում իր դերի համար (2017)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1061676013 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Dettke Julia (June 30, 2020)։ «Wie wird man das deutsche Netflix-Gesicht?»։ Frankfurter Allgemeine Zeitung (German)։ Վերցված է August 15, 2020
- ↑ 4,0 4,1 4,2 Blochl Bernhard (February 16, 2018)։ «Mit 21 schon fast Cate Blanchett»։ Suddeutsche Zeitung (German)։ Վերցված է January 30, 2020
- ↑ Tsoumbakos Rachel (June 26, 2019)։ «'Dark' Season 3: Filming Commences And Fans Predict The Premiere Date»։ Inquisitr։ Վերցված է January 30, 2020
- ↑ «That's a wrap on Isi & Ossi»։ Cineuropa։ Վերցված է January 9, 2020
- ↑ «BETONGOLD, ISI & OSSI and FREAKS are the first Netflix Original Films coming from Germany»։ Netflix Media Center (Press release)։ Վերցված է January 9, 2020
- ↑ «La vendetta di Luna, ecco chi è la giovane protagonista del film» [Luna's revenge, that's who the young protagonist of the film is]։ popcorntv.it (իտալերեն)։ 16 November 2019։ Վերցված է 20 April 2020
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|