Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիզա Հարթման Բլեք (անգլ. ՝ Lisa Hartman Black , հունիսի 1 , 1956 (1956-06-01 ) , Հյուստոն , Տեխաս , ԱՄՆ ), ամերիկացի դերասանուհի, կոմպոզիտոր, պրոդյուսեր և քանթրի երգչուհի[ 1] ։
Լիզա Հարթմանը ծնվել է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում[ 2] ։ Առաջին անգամ համազգային ճանաչում է ձեռք բերել՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհու կերպարը «Տաբիտա» սիթքոմում (1977–1978), որը «Իմ կինը կախարդել է ինձ» շոուի սփին-օֆֆն է[ 3] : Այդ ժամանակից ի վեր նա ավելի քան քառասուն դեր է խաղացել հեռուստատեսությունում ու կինոյում, միևնույն ժամանակ զբաղվել է երգչուհու կարիերայով՝ թողարկելով մի քանի ալբոմ։
Հարթմանը առավել մեծ համբավ ձեռք բերեց «Ապահով հանգրվան» սերիալում ռոք երգչուհի Սի Ջեյ Դաննի դերը տպավորիչ կերպով կատարելու շնորհիվ։ Երբ նրա մարմնավորած հերոսուհին, ըստ սցենարի՝ սպանվեց 1983 թվականին, պարզվեց, որ Հարթմանը այնքան հանրահայտ ու սիրված է հեռուստադիտողների կողմից, որ շոուի հեղինակները ստիպված եղան դերասանուհուն վերադարձնել նկարահանումների և ստեղծել Քեթի Գիրի անունով կրկնակ նրա հերոսուհու համար[ 3] Նա շարունակեց մասնակցել շոուին մինչև 1986 թվականը, միևնույն ժամանակ խաղաց գլխավոր դերը 1984 թվականին նկարահանված «Արևը, ծովը և տղաները» ֆիլմում, որը կոմերցիոն առումով հաջողակ էր, թեև կինոքննադատների ջախջախիչ քննադատությանն արժանացավ[ 3] :
1999 թվականին Հարթմանը և Քլինթ Բլեքը ձայնագրեցին «When I Said I Do» դուետային սինգլը, որը գլխավորեց ԱՄՆ-ի քանթրի չարթերը և ստացավ Գրեմմիի անվանակարգ։ 1992 թվականին Լիզան նկարահանվեց «Malibu Road 2000» սերիալում[ 4] , որը կարճ կյանք ունեցավ:։ Դրանից հետո նա նկարահանվեց տարբեր հեռուստաֆիլմերում, հիմնականում Lifetime հեռուստաալիքի համար։
1991 թվականին Հարթմանը ամուսնացավ քանթրի երգիչ Քլինթ Բլեքի հետ[ 3] ։ 2001 թվականին ծնվեց նրանց դուստրը՝ Լիլի Պերլ Բլեքը[ 5] ։
Տարին
Սինգլը
Ալբոմը
1976
"Kentucky Rainbows"
Lisa Hartman
1976
"Saying Hello, Saying I Love You"
Lisa Hartman
1976
"Pickin Up the Pieces"
Lisa Hartman
1979
"Walk Away"
Hold On
1982
"If Love Must Go"
Letterock
1982
"Hiding From Love"
Letterock
1982
"Johnny's Always On My Mind"
Letterock
1984
"Where the Boys Are"
Where the Boys Are '84 soundtrack
1987
"Tempt Me (If You Want To)"
'Til My Heart Stops
1988
"The Dress"
'Til My Heart Stops
1988
"I Don't Need Love"
'Til My Heart Stops
Տարին
Վերնագիրը
Դերը
Նշումներ
1977
Murder at the World Series
Ուղեկցորդուհի
հեռուստաֆիլմ
1978
Just Tell Me You Love Me / Ասա, որ սիրում ես ինձ
Ջուլի
1980
Valentine Magic on Love Island / Վալենտինյան հրաշք՝ Սիրո կղզում
Քրիստտալ Կրամեր
հեռուստաֆիլմ
1980
Where the Ladies Go / Ուր են գնում տիկնայք
Քրիստալ
հեռուստաֆիլմ
1980
Gridlock
Նիքի
հեռուստաֆիլմ
1981
Deadly Blessing / Մահացու օրհնություն
Ֆեյթ Սթոլեր
1984
Where the Boys Are '84 / Ուր որ տղաներն են
Ջեննի Քուփեր
1985
Beverly Hills Cowgirl Blues
Ամանդա Ռայդեր
հեռուստաֆիլմ
1985
The 17th Bride / 17-րդ հարսնացուն
Լիզա
1987
Roses Are for the Rich / Վարդերը հարուստների համար են
Autumn McAvin Norton Corbett Osborne
հեռուստաֆիլմ
1987
Student Exchange / Ուսանողների փոխանակում
Փեգի
հեռուստաֆիլմ
1989
Full Exposure: The Sex Tapes Scandal
Սառա Դաթոն
հեռուստաֆիլմ
1990
The Operation / Գործողությունը
Լորա Փարքս
հեռուստաֆիլմ
1990
The Take
Դելանի
հեռուստաֆիլմ
1991
Bare Essentials
Սիդնի Ուեյն
հեռուստաֆիլմ
1991
Not of This World / Էս աշխարհից չի
Լինդա Ֆլեթչեր
հեռուստաֆիլմ
1991
Fire: Trapped on the 37th Floor / Հրդեհ. 37-րդ հարկում թակարդված
Սյուզան Լոուել
հեռուստաֆիլմ
1991
Red Wind / Կարմիր քամի
Քրիստին Մորոու
հեռուստաֆիլմ
1991
The Return of Eliot Ness / Էլիոթ Նեսի վերադարձը
Madeline Whitfield
հեռուստաֆիլմ
1992
Without a Kiss Goodbye / Հրաժեշտ՝ առանց համբույրի
Լորի Սեմյուելս
հեռուստաֆիլմ
1994
Search for Grace / Շնորհագեղության որոնում (կամ՝ Որոնելով Գրեյսին)
Այվի / Գրեյս
հեռուստաֆիլմ
1994
Someone Else's Child / Ինչ-որ մեկի երեխան
Քորի Մեդոքս
հեռուստաֆիլմ
1996
Have You Seen My Son
Լայել Փրիչեր
հեռուստաֆիլմ
1997
Out of Nowhere
Լորեն Քարլտոն
հեռուստաֆիլմ
1998
Still Holding On: The Legend of Cadillac Jack
Փոնդեր Ֆեյվոր
հեռուստաֆիլմ
2005
Back to You and Me / Վերադարձ դեպի ինձ ու քեզ
Դ-ր Սիդնի ԼյուդվիքDr. Sydney "Syd" Ludwick
հեռուստաֆիլմ
2012
Flicka: Country Pride / Ֆլիքան՝ երկրի հպարտությունը
Լինդի Ջենքինս
տեսաֆիլմ
Տարին
Վերնագիրը
Դերը
Նշումներ
1977
Police Woman / Ոստիկանուհին
Էվելին
դրվագը՝ "Night of the Full Moon"
1977–78
Tabitha / Թաբիթան
Թաբիթա
Հիմնական դեր (11 դրվագ)
1978
Fantasy Island / Երևակայության կղզին
Քրիս Մելոուն
դրվագը՝ "The Prince/The Sheriff"
1979
The Love Boat / Սիրո նավակը
Շերրի
դրվագը՝ "Disco Baby" (մաս 1 & 2)
1979
Fantasy Island
քույր Մերի Թերեզա / Մերի Հոյթ
դրվագը՝ "Pentagram/Casting Director/A Little Ball"
1979
The Lisa Hartman Show / Լիզա Հարթմանի շոուն
հաղորդավար
TV pilot episode
1979
The Love Boat
Քերոլ Բոուերս
դրվագը՝ "Alaska Wedding Cruise: Carol and Doug's Story" (մաս 1 & 2)
1979
Fantasy Island
Գլեյդիս Բոյլին
դրվագը՝ "Magnolia Blossoms"
1979
Vega$
Դայանա Փեյն
դրվագը՝ "Shadow on a Star"
1980
Fantasy Island
Շերոն Սանդերս
դրվագը՝ "Terrors of the Mind"
1981
The Love Boat
Տոնի Պատաչո
դրվագը՝ "First Voyage, Last Voyage"
1981
Fantasy Island
Շեյլա Ռիչարդս
դրվագը՝ "Chorus Girl"
1981
Aloha Paradise
Քեթի
դրվագը՝ "The Star/The Trouble with Chester/Fran´s Worst Friend"
1981
Jacqueline Susann's Valley of the Dolls / Ժակլին Սյուզանի Տիկնիկների հովիտը
Նելլի O'Հարա
մինիսերիալ (2 դրվագ)
1982
T. J. Hooker
Էլիսոն Բեյքեր
դրվագը՝ "The Witness"
1982
Scared Silly
Դարսի Ուինֆիլդ / Մերի Ուինֆիլդ
TV pilot episode
1982–83
Knots Landing / Հանգույցների վայրէջք
Սիջի Դյուն
երկրորդ պլանի դեր (17 դրվագ)
1983
High Performance
Քեյթ Ֆլաների
հիմնական դեր (4 դրվագ)
1983–86
Knots Landing
Քեթի Բուշ
հիմնական դեր (79 դրվագ)
1988
Matlock
Շելբի Ռասել
դրվագը՝ "The Ambassador" (Part 1 & 2)
1989
The Hitchhiker
Չերիլ
դրվագը՝ "Her Finest Hour"
1991
Perfect Crimes / Կատարյալ ոճիրներ
դ-ր Լորի Ֆորման
TV pilot episode
1992
2000 Malibu Road
Ջեյդ O'Քիֆ
հիմնական դեր (6 դրվագ)
1995
Judith Krantz's Dazzle
Խուանիտա "Ջազ" Կիլկուլեն
մինիսերիալ (2 դրվագ)
2000
King of the Hill / Բլրակի արքան
Ինքն իր կերպարն է մարմնավորել (հնչյունավորում)
դրվագը՝ "Peggy's Fan Fair"
2005
Knots Landing Reunion: Together Again
Herself / Ciji Dunne / Cathy Geary
հատուկ հեռուստանախագիծ
2020
The Masked Singer / Դիմակավորված երգիչը
Snow Owl
7 դրվագ, ամուսնու՝ Քլինթի հետ
Տարին
Մրցանակը
Անվանակարգը
Արդյունքը
1999
Academy of Country Music Awards / Քանթրի երաժշտության ակադեմիայի մրցանակ
Տարվա վոկալ իրադարձություն / Vocal Event of the Year - "When I Said I Do" (Քլինթ Բլեքի հետ)
Հաղթանակ
2000
42nd Grammy Awards / Գրեմմիի 42-րդ մրցանակաբաշխություն
Քանթրիի և վոկալի լավագույն համատեղում / Best Country Collaboration with Vocals - "When I Said I Do" (Քլինթ Բլեքի հետ)
Առաջադրված