Լիամ Ֆոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիամ Ֆոքս
Official portrait of Dr Liam Fox crop 2.jpg
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ University of Glasgow Medical School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բժիշկ
Ծննդյան օր սեպտեմբերի 22, 1961(1961-09-22)[1] (57 տարեկան)
Ծննդավայր East Kilbride, South Lanarkshire, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ամուսին Jesme Baird?
 
Կայք՝ liamfox.co.uk

Լիամ Ֆոքս (անգլ.՝ Liam Fox, սեպտեմբերի 22, 1961(1961-09-22)[1], East Kilbride, South Lanarkshire, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը 2010 թվականի մայիսից մինչև 2011 թվականի հոկտեմբերի 14-ը: Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի նախարարը 2016 թվականի հուլիսի 13-ից մինչև 2019 թվականի հուլիսի 24-ը Թերեզա Մեյի առաջին և երկրորդ կաբինետներում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Գլազգոյի համալսարանի բժշկական դպրոցը։ 1992 թվականի ընտրություններում ընտրվել է Համայնքների պալատ, այդ ժամանակվանից պարբերաբար վերընտրվել է։ 1992-1997 թվականին տարբեր պաշտոններ է զբաղեցրել ներքին գործերի և արտաքին գործերի նախարարություններում, ինչպես նաև գանձապետարանում։

1999-2003 թվականներին եղել է առողջապահության ստվերային նախարար։ 2003-2005 թվականերին եղել է Պահպանողական կուսակցության երկու համանախագահներից մեկը։ 2005 թվականի մայիս-դեկտեմբերին կարճ ժամանակամիջոցում եղել է ստվերային արտաքին գործերի նախարար։ 2005 թվականի սեպտեմբերին Ֆոքսն իր թեկնածությունն էր առաջադրել Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրության համար, որը ի տարբերություն կուսակցության նախագահի տեխնիկական պաշտոնի, թույլ էր տալիս որոշել կուսակցական քաղաքականությունը: Քվեարկության երկրորդ փուլում Ֆոքսը պարտվել է՝ ստանալով 51 ձայն՝ Դևիդ Դևիսի 57 ձայների և Դևիդ Քեմերոնի 90 ձայների դիմաց։ Դեկտեմբերի 6-ին Ֆոքսը դարձել է պաշտպանության ստվերային նախարար։

2003 թվականին քվեարկել է Իրաք ներխուժելու օգտին[2]։ Քվեարկել է նաև սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հավասար իրավունքների դեմ, ԵՄ-ին ինտեգրման խորացմանը դեմ և կողմ Լորդերի ընտրովի պալատին[2]։ Ֆոքսը Աֆղանստանում բրիտանական զորքերի ներկայության կողմնակից է։

2010 թվականի մայիսի 12-ին դարձել է պաշտպանության նոր նախարար Դևիդ Քեմերոնի կառավարությունում։ 2011 թվականի հոկտեմբերի 14-ին հրաժարական է տվել պաշտոնական պատվիրակությունների կազմում իր ընկերոջն պաշտոնական պատվիրակության մեջ ընդգրկելու առիթով ծագած սկանդալի պատճառով[3]։

2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը պաշտոնաթող է եղել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից այն բանից հետո, երբ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեում բրիտանացիները քվեարկեցին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին: Քեմերոնի իրավահաջորդը դարձել Է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, նոր կառավարությունում Թերեզա Մեյը նշանակվել է միջազգային առևտրի նախարարի պաշտոնում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]