Jump to content

Լը Վիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լը Վիգա
ֆր.՝ Le Vigan[1]
ֆր.՝ Commune-des-Monts[2]
ֆր.՝ Monts[2]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքԳար և Լե Վիգան (շրջան)
Մակերես17,24 կմ²
ԲԾՄ231 մետր, 184 մետր, 640 մետր
Բնակչություն3706 մարդ (հունվարի 1, 2021)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ30120[4]
Պաշտոնական կայքlevigan.fr(ֆր.)
Լը Վիգա (Ֆրանսիա)##
Լը Վիգա (Ֆրանսիա)

Լը Վիգա (ֆր.՝ Le Viganֆրանսերեն արտասանութամբ՝  ( ); օքս.՝ Lo Vigan), ոչ մեծ քաղաք Ֆրանսիայի հարավում՝ Օքսիտանիա երկրամասի Լանգեդոկ — Ռուսիյոն տարածաշրջանի Գար դեպարտամենտում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Կենտրոնական լեռնազանգվածի Սևեններ լեռնաշղթայի հարավային կողմում, Էգուալ սարի մոտ, Առե գետի հովտում, «Սևեններ» ազգային պարկի ծայր հարավային մասում և այդ պարկի տարածքում գտնվող բնակավայրերից ամենամարդաշատն է[5]։ Ունի պատմա-մշակութային հուշարձաններ և դրա, ինչպես նաև բնակլիմայական գրավիչ պայմանների շնորհիվ դարձել է զբոսաշրջային կենտրոն․ ամռանը քաղաքի եկամուտների գլխավոր աղբյուրը զբոսաշրջությունն է։ Զբաղեցնում է 17,24 քառակուսի կիլոմետր տարածք։ 2009 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 3 959։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևեններ տարածաշրջանի շատ քաղաքների պես Լը Վիգայում ևս անցյալում բազմաթիվ տեքստիլ ձեռնարկություններ են գործել։ Նախկինում կարևոր դեր են խաղացել նաև քաղաքի հարավում ընկած մի քանի քարհանքերը, որոնք լիտոգրաֆիկ կրաքար են մատակարարել։ Դրանց հանքաքարը բարձր գնահատականի է արժանացել 1851 թվականի Մեծ ցուցահանդեսում[6]:28[7]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 3852—    
1800 3834−0.07%
1806 3983+0.64%
1821 4303+0.52%
1831 4909+1.33%
1836 5049+0.56%
1841 4938−0.44%
1846 5128+0.76%
1851 4993−0.53%
1856 4656−1.39%
1861 5376+2.92%
1866 5104−1.03%
1872 5024−0.26%
1876 5389+1.77%
1881 5268−0.45%
1886 5353+0.32%
1891 5374+0.08%
1896 5199−0.66%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1901 5126−0.28%
1906 4595−2.16%
1911 4744+0.64%
1921 4221−1.16%
1926 4274+0.25%
1931 4278+0.02%
1936 3704−2.84%
1946 3676−0.08%
1954 3867+0.64%
1962 4111+0.77%
1968 4207+0.39%
1975 4293+0.29%
1982 4517+0.73%
1990 4523+0.02%
1999 4429−0.23%
2007 4011−1.23%
2012 3925−0.43%
2017 3820−0.54%
Աղբյուր՝ EHESS[8] and INSEE (1968-2017)[9]

Լը Վիգային բնորոշ է շոգ ամառներով Միջերկրածովյան կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Csa)։ Տարեկան միջին ջերմաստիճանը 13.7 C է, տեղումների (անձրևների) տարեկան միջին քանակությունը՝ 1494,8 մմ։ Ամենախոնավ ամիսը հոկտեմբերն է, ամենաշոգը՝ հուլիսը՝ 22,6 C միջին ջերմաստիճանով, ամենազովը՝ հունվարը՝ 6,2 C միջին ջերմաստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2019 թվականի հունիսի 28-ին՝ 44.0 C, ամենացածրը՝ 1985 թվականի հունվարի 16-ին՝ -13,7 C։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սևենյան թանգարան․ այստեղ ցուցադրված են տեղացիների կյանքն ու կենցաղը անցած հարյուրամյակների ընթացքում։
  • Հին կամուրջը՝ Vieux Pont-ը, 11-րդ դարի կառույց է։
  • Ասսաների դղյակը՝ Château d'Assas-ը, կառուցվել է 18-րդ դարում։
  • Arboretum de la Foux և Arboretum de l'Hort de Dieu դենդրարիումները հռչակվել են իրենց տարածքում աճող բուսատեսակներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. 2,0 2,1 http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=26228
  3. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  4. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  5. «most populated towns in the cevennes - Google Search». www.google.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  6. Commissioners for the Exhibition of 1851, Great Britain (1852). Reports by the Juries on the Subjects in the Thirty Classes Into which the Exhibition was Divided. Great Britain: Royal commission. էջ 28.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. Class I, Report on Mining, Quarrying, Metallurgical Operations, and Mineral Products, Reports by the Juries on the Subjects in the Thirty Classes Into Which the Exhibition was Divided, Exhibition of the Works of Industry of All Nations, 1851, Clowes, London, 1852; page 28.
  8. Cassini-Ehess|19075|Le Vigan
  9. Population en historique depuis 1968, INSEE
  10. «Fiche Climatologique Statistiques 1991-2020 et records» (PDF) (ֆրանսերեն). Météo-France. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 2-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dictionnaire géographique du département du Gard, Eugène Germer-Durand, 1860, Imprimerie Impériale.
  • Le Vigan à travers les Siècles, Pierre Gorlier, 1970, imprimerie J. Reschly, Montpellier.
  • Le Vigan, une cité cévenole au Siècle des Lumières, Romain Daudé (communication du 7 décembre 2007, Académie des Hauts Cantons).
  • Inventaire sommaire des Archives Communales du Vigan, Ferdinand Teissier, 1890, Imprimerie Roger et Laporte, Nîmes.
  • Jean Valat, Mémoires d’un protestant du Vigan. Des dragonnades au Refuge (1683—1686), Les Editions de Paris-Max Chaleil, 2011, 124 p. (ISBN 978-2-84621-152-9)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լը Վիգա» հոդվածին։