Սևեններ ազգային պարկ
![]() | |
Տեսակ | Ֆրանսիայի ազգային պարկ և բնության հատուկ պահպանվող տարածք |
Մասն է | Կոսսեր և Սևեններ |
Երկիր | Ֆրանսիա |
Վարչատարածք | Florac? և Florac-Trois-Rivières? |
Հիմնվել է | սեպտեմբերի 2, 1970 և 1970[1] |
Մակերես | 935 կմ² և 91 279 հեկտար[1] |
Անդամակցություն | Մարդը և կենսոլորտը |
Սևեններ ազգային պարկ (ֆր.՝ Parc national des Cévennes), ազգային պարկ Ֆրանսիայի հարավային մասում, Սևեններ կոչվող լեռնային տարածքում։
Ստեղծվել է 1970 թվականին, վարչական կենտրոնը գտնվում է Ֆլորակ քաղաքում, համանուն ամրոցում։ Հիմնականում տեղակայված է Լոզեր և Գար դեպարտամենտներում և ընդգրկում է Արդեշ ու Ավերոն գավառների որոշ հատվածները։ Ավեն Արմանդ քարանձավը գտնվում է Սևեններ ազգային պարկում։ 2011 թվականին պարկը դարձավ Կոս և Սևեններ լեռնահամակարգի մի մասը։ Վերջինս համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության Միջերկրածովյան գյուղատնտեսական մշակութային լանդշաֆտ[2]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային պարկն ընդգրկում է մի քանի լեռներ և հարթավայրեր։ Լոզեր լեռն ամենաբարձր գագաթն է տարածքում և ունի 1699 մ բարձրություն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սևեններ տարածքն ունի հարուստ պատմություն՝ բարձր մշակութային արժեքներով։ Եղել է կամիզարների հակաֆեոդալական ապստամբության կիզակետը (Ապստամբության պատճառ է հանդիսացել Նանտի Էդիկտ հրովարտակը, որին հաջորդել են բողոքականների հետապնդումները[3])։ Կամիզարյան պատերազմի վերաբերյալ բազմաթիվ վկայություններ կան Սևենների և՛ քաղաքներում, և՛ գյուղերում։ Լե Ռուվ հին տաճարում ներկայացված է կամիզարների հիշատակին նվիրված ցուցահանդես[4]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Nationally designated areas (CDDA)
- ↑ http://whc.unesco.org/en/list/1153
- ↑ Antoine Court de Gébelin (2009), Histoire des troubles des Cévennes ou de la guerre des camisards sous le règne de Louis le Grand, reprint of the original text published in 1760. Editions Lacour-Ollé, Nîmes (in French)[1]
- ↑ The first Camisards and freedom of conscience Archived 2013-07-16 at the Wayback Machine..
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Սևեններ ազգային պարկ Archived 2019-08-19 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սևեններ ազգային պարկ կատեգորիայում։ |
|