Լեոպոլդ և Մստիսլավ Ռոստրոպովիչների տուն-թանգարան
Լեոպոլդ և Մստիսլավ Ռոստրոպովիչների տուն-թանգարան ադրբ.՝ Leopold və Mstislav Rostropoviçlərin ev-muzeyi | |
|---|---|
| Տեսակ | կենսագրական թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Բաքու |
| Հասցե | Բաքու, Ադրբեջան[1] |
| Հիմնադրվել է | 2002 |
| Տնօրեն | Շեյլա Հեյդարովա |
| 40°22′10.8361″N 49°49′38.9377″E / 40.369676694°N 49.827482694°E | |
![]() | |
![]() | |
Լեոպոլդ և Մստիսլավ Ռոստրոպովիչների տուն-թանգարան (ադրբ.՝ Leopold və Mstislav Rostropoviçlərin ev-muzeyi), թանգարան Բաքվում, որտեղ ծնվել և իր մանկության տարիներն է անցկացրել երաժիշտ, դիրիժոր, թավջութակահար, դաշանակահար, հասարական գործիչ և դասախոս Մստիսլավ Ռոստրոպովիչը[2]։ Թանգարանը գործում է 2002 թվականի մարտի 4-ից[3]։
Թանգարանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]


Մստիսլավ Ռոստրոպովիչը ծնվել է 1927 թվականի մարտի 27-ին, թավջութակահար Լեոպոլդ Ռոստրոպովիչի և դաշնակահարուհի Սոֆյա Ֆեդոտովայի ընտանիքում՝ Բաքվում[4], որտեղ նրանց ընտանիքը տեղափոխվել էր Օրենբուրգից։ Լեոպոլդ Ռոստրոպովիչը Ադրբեջանի կոնսերվատորիայի պրոֆեսոր էր։
Տուն-թանգարանը ստեղծվել է նույն տանը, որտեղ ապրել են Ռաստրոպովիչները։ Թանգարանի ցուցադրությունում կան նյութեր, որոնք արտացոլում են Ռոստրոպովիչի մանկությունը, երիտասարդությունը, կյանքը և ստեղծագործական տարիները։ Թանգարանի ցուցադրությունը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասը արտացոլում է տան այն վիճակը, երբ որ Ռոստրոպովիչների ընտանիքն ապրել է այնտեղ։ Թանգարանում ցուցադրված նմուշների շարքում կա Լեոպոլդ Ռոստրոպովիչի նամակը (1942) որդին։ Ցուցադրության երկրորդ մասում ներկայացված է Մստիսլավ Ռոստրոպովիչի կյանքն ու ստեղծագործությունը։ Թանգարանում ցուցադրվում են Մստիսլավ Ռոստրոպովիչի մասին ֆիլմեր, մաեստրոյի կողմից գրված ստեղծագործությունների ձայներիզներ և սկավառակներ։ Ռոստրոպովիչի երաժշտությունները մշտապես հնչում են թանգարանում։

