Լեոպոլդ Քուպելվիզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոպոլդ Քուպելվիզեր
գերմ.՝ Leopold Kupelwieser
Leopold Kupelwieser, self-portrait.jpg
Ծնվել էհոկտեմբերի 17, 1796(1796-10-17)[1][2][3][4][5]
ԾննդավայրMarkt Piesting, Wiener Neustadt-Land District, Ստորին Ավստրիա, Ավստրիա
Վախճանվել էնոյեմբերի 17, 1862(1862-11-17)[1][2][3][4][5] (66 տարեկանում)
Մահվան վայրՎիեննա, Գերմանական միություն[1]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչFranz Anton von Zauner?
ԱշակերտներGeorg Martin Ignaz Raab? և Jovan Popovich?
ՊարգևներՖրանց Յոզեֆի շքանշան
ԶավակներPaul Kupelwieser?
Leopold Kupelwieser Վիքիպահեստում

Լեոպոլդ Քուպելվիզեր (գերմ.՝ Leopold Kupelwieser, հոկտեմբերի 17, 1796(1796-10-17)[1][2][3][4][5], Markt Piesting, Wiener Neustadt-Land District, Ստորին Ավստրիա, Ավստրիա - նոյեմբերի 17, 1862(1862-11-17)[1][2][3][4][5], Վիեննա, Գերմանական միություն[1]), ուշ ռոմանտիզմի ժամանակաշրջանի ավստրիացի գեղանկարիչ:


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ վաղ տարիքում ցուցադրվել են նրա արտասովոր գեղարվեստական ունակությունները, սկզբից` պլաստիկ աշխատանքներում: Վիեննայի ակադեմիայի պրոֆեսոր, հանրաճանաչ քանդակագործ Անտոն Զաուները ընդունել է Լ. Քուպելվիզերի տաղանդը, և 1803 թվականին նա ընդունվում է Վիեննայի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետը, որտեղ մասնագիտանում է գեղանկարի ուղղությամբ: 1823 թվականից 1825 թվականն ընկած ժամանակահատվածում նկարիչն ազնվական Ալեքսեյ Բերիզինի գործընկերն էր[6]: 1823 թվականին մեկնում է Հռոմ` սովորելու գեղանկարչություն: Այստեղ նա իրեն նվիրում է որմնանկարչության խորը ուսումնասիրությանը և դառնում է «Նազարեթցի» նկարիչների խմբի անդամ` հետևելով 16-րդ դարի գերմանացի գեղանկարիչների և իտալական Վերածննդի նկարիչների վարպետների ժառանգությանը: Վերադառնալով հայրենիք` սկսում է զբաղվել խորանների ստեղծմամբ և եկեղեցիների որմնանկարչությամբ: Սկսած 1836 թվականից եղել է Վիեննայի ակադեմիայի պատմական գեղանկարչության պրոֆեսոր, նրա ճանաչված աշակերտներն եղել են Գեորգ Ռաաբը և Իովան Պապովիչը: Սկսած 1840 թվականից մասնագիտանում է մոնումենտալ գեղանկարչության մեջ: Այդ տարիների ընթացքում նա ստեղծել է իր` հիանալի կրոնական գեղանկարչի համբավը: Աշխատել է մի շարք մայրաքաղաքային տաճարների նախշազարդման վրա, ստեղծել է մի շարք խորաններ և եկեղեցական որմնանկարներ ամբողջ Ավստրիական կայսրության տարածքում: Օրինակ, նրա վրձնին են պատկանում մի շարք նկարներ, որոնք զարդարում են Ստորին Ավստրիայի պետական հաստատություններ: Կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտի ընկերն էր: Նկարիչ Լ. Քուպելվիզերի ստեղծագործական ժառանգությունը կազմում են կրոնական թեմաներով նկարներ և որմնանկարներ, բնանկարներ, պատմական տեսարաններ, դիմանկարներ: Լ. Քուպելվիզերի նկարները պահվում են Վիեննայի ռազմապատմական և քաղաքային թանգարաններում, Բելվեդեր պատկերասրահում (Վիեննա), Սանկտ-Պյոլտենի, Կլոստեռնոյբուրգի, Միզենբախի գեղարվեստական թանգարաններում, Չիկագոյի արվեստի ինստիտուտում և այլ վայրերում:


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին, նրա ծննդյան 200-ամյակի առթիվ Ավստրիայում թողարկվել է դրոշմանիշ` նրա նկարով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]