Լեոն Բոթա
Լեոն Բոթա անգլ.՝ Leon Botha | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 4, 1985[1][2] |
Ծննդավայր | Քեյփթաուն, ՀԱՀ |
Վախճանվել է | հունիսի 5, 2011[3] (26 տարեկան) |
Մահվան վայր | Քեյփթաուն, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, երգիչ, դիջեյ և performance artist |
Ժանր | ռեփ, հիփ-հոփ, էլեկտրոնային երաժշտություն և rave? |
![]() |
Լեոն Բոթա (անգլ.՝ Leon Botha, հունիսի 4, 1985[1][2], Քեյփթաուն, ՀԱՀ - հունիսի 5, 2011[3], Քեյփթաուն, ՀԱՀ[4]), հարավաֆրիկացի նկարիչ, երաժիշտ և դիջեյ։ Հայտնի է նաև որպես մանկական պրոգերիա հիվանդությամբ տառապող այն սակավաթիվ մարդկանցից մեկը, որն ապրել է մինչև 26 տարեկան հասակը[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոթան ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում, որտեղ ապրել է մինչև մահ։ Լեոնի մոտ պրոգերիան ախտորոշել են դեռևս 4 տարեկան հասակում, ինչն էլ արմատապես ազդել է նրա հետագա կյանքի վրա։ Լեոն հայտնի է ոչ միայն որպես երաժիշտ և դիջեյ, այլև որպես նկարիչ․ թեև նա չի ստացել հատուկ կրթություն արվեստի ոլորտում՝ չհաշված դպրոցները, որտեղ երկու տարի նվիրված ուսումնասիրել է գեղանկարչություն և ոսկերչական իրերի դիզայն։ Դպրոցն ավարտելուց հետո դարձել է նկարիչ և սկսել է կատարել մասնավոր պատվերներ։
2005 թվականին Բոթան աթերոսկլերոզի պատճառով սրտի կաթվածները կանխելու համար տարել է սրտի հաջող վիրահատություն։ 2007 թվականի հունվարին Լեոն կազմակերպել է «Liquid Sword․ I am HipHop» կոչվող իր առաջին անհատական արվեստի ցուցահանդեսը, որի թեման էր հիփ հոփ մշակույթը որպես կենսակերպ։ Ցուցահանդեսը անցկացվել է Դուրբանվիլի Rust-en-Vrede պատկերասրահում։ Նրա երկրորդ ցուցահանդեսը բացվել է 2009 թվականի մարտին և հիմքում ուներ նկարչի կյանքը։ 2010 թվականի հունվարին համագործակցելով Գորդոն Կլարկի հետ՝ Քեյփթաունի Joo Ferreira Gallery պատկերասրահում անցկացրել է «Who Am I? …Transgressions» կոչվող իր առաջին լուսանկարչական ցուցահանդեսը։
Բոթան զբաղվել է դիջեյությամբ և թյորնթեբլիզմով, դիջեյության տարատեսակներով՝ DJ Solarize կեղծանունով։ Ավելին, համագործակցել է Die Antwoord հարավաֆրիկյան խմբի հետ և նկարահանվել է «Enter the Ninja» երգի տեսահոլովակում։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի նոյեմբերին Բոթան կաթված է ստացել, և այդ ժամանակվանից առողջությունը սկսել է վատանալ[6][7]։ Լեոն Բոթան մահացել է 2011 թվականի հունիսի 5-ին՝ իր ծննդյան 26-ամյակից մեկ օր անց։ Լեոնը այս հիվանդության «երկարակյացներից» էր․ պրոգերիա ունեցող հիվանդների սովորական կյանքի տևողությունը 13 տարի է։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 https://rkd.nl/nl/explore/artists/428985
- ↑ 3,0 3,1 3,2 https://web.archive.org/web/20110714172715/http://afrikaans.news24.com:80/Vermaak/Nuus/Antwoord-video-se-Leon-Botha-oorlede-20110606
- ↑ «От прогерии умер DJ Leon Botha (9 июня 2011)»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-10-ին։ Վերցված է 2020-04-04
- ↑ Леон Бота
- ↑ DJ Leon Botha dies at 26.
- ↑ «Local artist dies.»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-03-ին։ Վերցված է 2014-01-30
|