Լեոնիդ Զարուբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Զարուբին
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 1, 1926(1926-09-01)
Ծննդավայր՝Ռադյանսկոե, Պոլտավայի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 9, 2003(2003-12-09) (77 տարեկան)
Վախճանի վայր՝Կիև, Ուկրաինա
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ուկրաինա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր
IMDb։ID 5024935

Լեոնիդ Սեմյոնովիչ Զարուբին (ուկրաիներեն՝ Зарубін Леонід Семенович, սեպտեմբերի 1, 1926(1926-09-01), Ռադյանսկոե, Պոլտավայի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 9, 2003(2003-12-09), Կիև, Ուկրաինա), տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմերի խորհրդային և ուկրաինացի ռեժիսոր[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1926 թվականի սեպտեմբերի 1-ին Կոբելյակի շրջանի Ռադյանսկոե գյուղում (ներկայում՝ Պոլտավայի մարզ

1949 թվականին ավարտել է Դնեպրոպետրովսկի պետական թատերական ուսումնարանի դերասանական ֆակուլտետը։

1957 թվականին ավարտել է Կիևի Կարպենկո-Կարիի անվան թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը՝ ստանալով դրամատիկական թատրոնի դերասանի մասնագիտություն։

1949 թվականից մինչև 1952 թվականն աշխատել է Կրիվոյ Ռոգ քաղաքի դրամատիկական թատրոնում որպես դերասան։

1957 թվականից մինչև 1965 թվականը եղել է Կիևի տիկնիկային հանրապետական թատրոնի գլխավոր տնօրեն։

1965 թվականից աշխատել է «Կիևնաուչֆիլմ» կինոստուդիայում՝ որպես տիկնիկային մուլտիպլիկացիոն կինոյի ռեժիսոր։

Մահացել է 2003 թվականի դեկտեմբերի 9-ին Կիևում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1968 – «Նվեր» («Կիևնաուչֆիլմ» կինոստուդիայի առաջին տիկնիկային մուլտֆիլմը)
  2. 1968 – «Ивасик-Телесик»
  3. 1969 – «Սարսափելի գազան»
  4. 1970 – «Ինչպես ոզնին փոխեց վերարկուն»
  5. 1971 – «Ծղոտե ցուլ»
  6. 1972 – «Գետաձին և արևը»
  7. 1972 – «Խոզուկի մասին, որը կարող էր խաղալ շաշկի»
  8. 1973 – «Մկնիկը, որը ցանկանում էր նմանվել մարդու»
  9. 1974 – «Այծիկը և ավանակը»
  10. 1974 – «Սպիտակ եղջյուրներով Օլյոշկան»
  11. 1975 – «Եվ մեզ կօգնի ռոբոտը»
  12. 1976 – «Այծիկը և նրա վիշտը»
  13. 1976 – «Այծիկը և ավանակը»
  14. 1977 – «Никчемучка»
  15. 1977 – «Ինչուիկը»
  16. 1978 – «Վանդակավոր ճուտիկը»
  17. 1979 – «Հեքիաթ հրաշք բժշկի մասին»
  18. 1980 – «Արևիկը, Անդրեյկան ու մութը»
  19. 1981 – «Վանկա Ժուկով»
  20. 1982«Հասկիկ»
  21. 1983 – «Պատյանով մարդը»
  22. 1984 – «Երկու արդար ճուտիկներ»
  23. 1986 – «Морозики-морозы»
  24. 1986 – «Մարդը և առյուծը»
  25. 1987 – «Ծեր կոշկակարը»
  26. 1988 – «Կավարդակ»
  27. 1990 – «Փայտե մարդուկներ»
  28. 1993 – «Տրեդիչինո»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зарубін Леонід Семенович // Енциклопедія сучасної України : [укр.] : у 30 т. / НАН України, Наукове товариство ім. Шевченка, Інститут енциклопедичних досліджень НАН України. — К., 2001—…. — ISBN 944-02-3354-X.
  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 267—268. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]