Հասկիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասկիկ
ռուս.՝ Колосок
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԼեոնիդ Զարուբին
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունԿիևնաուչֆիլմ
Թվական1982

Հասկիկ (ռուս.՝ Колосок), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ։ Նկարահանվել է 1982 թվականին, «Կիևնաուչֆիլմ» ստուդիայում, ըստ ուկրաինական հեքիաթի մոտիվների[1] (նմանապիտ հեքիաթներ կան ռուսական և բելառուսական ֆոլկլորներում)[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը մանուկների համար է։ Մուլտֆիլմն այն մասին է, թե ինչպես են իրենց պահում երկու մկնիկները` Վերն ու Վարը, որոնք ապրում էին աշխատասեր Աքաղաղի հարևանությամբ։ Մի վաղ առավոտ, երբ նոր էր լույսը բացվել, ծուղրուղու կանչող Աքաղաղը ուկրաինական գյուղի բնակիչներին ասում է, որ ժամանակն է արթնանալ, ոտքի կանգնել և գործի անցնել։ Աքաղաղը շատ աշխատասեր էր և արդեն վաղ առավոտից զբաղվում էր տնտեսությամբ, ի տարբերություն երկու ծույլ մկների, որոնք ցանկանում էին զվարճանալ և որ իրենց փոխարեն ուրիշներն աշխատեին։ Մի օր աքաղաղն ասում է երկու մկներին, որ ինքը հասուն հասկ է գտել և խնդրում է նրանց, որպեսզի օգնեն պատրաստման գործում։ Մկները ուզում էին միայն խաղալ և մերժում են աքաղաղին, իսկ երբ զգում են թխվածքաբլիթի համեղ հոտը, անմիջապես շտապում են հոտի ուղղությամբ։ Բայց ինչպես պարզվում է, նրանք թխվածքաբլիթի չէին արժանացել։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Ն. Լեն
Ռեժիսոր Լեոնիդ Զարուբին
Բեմադրող նկարիչ Նիկոլայ Սապոժնիկով
Տիկնիկավարներ Էլյոնորա Լիսիցկայա, Ժան Տարան, Ա. Տրիֆոնով
Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են Անատոլի Ռադչենկո, Վադիմ Գախուն, Վ. Յակովենկո, Յա. Գորբաչենկո, Վ. Յուրչենկո, Ն. Վակուլենկո
Օպերատոր Ա. Մենշիկով
Կոմպոզիտոր Ալեքսանդր Օսադչիյ
Հնչյունային օպերատոր Իգոր Պոգոն
Խմբագիր Լ. Պրիգոդա
Տնօրեն Ն. Լիտվինենկո

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմի գլխավոր առանձնահատկությունն է, որ հերոսը խոսում է ռուսերեն լեզվով նույնիսյ ուկրայնական շեշտադրումով։

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Վասյա և դինոզավր» մուլտֆիլմերի ժողովածուում[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Украинская народная сказка «Колосок»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  2. Русская народная сказка «Колосок»
  3. Мультфильм на Аниматор.ру

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]