Jump to content

Սպիտակ եղջյուրներով Օլյոշկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ եղջյուրներով Օլյոշկան
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԼեոնիդ Զարուբին
ՍցենարիստԺաննա Վիտենզոն
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԿիևնաուչֆիլմ
Թվական1974

«Սպիտակ եղջյուրներով Օլյոշկան» (ռուս.՝ Олешка белые рожки), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1974 թվականին, ռեժիսոր Լեոնիդ Զարուբինի կողմից[1]։

Սցենարը գրել է Ժաննա Վիտենզոնը` Կիևի գիտահանրամատչելի ֆիլմերի ստուդիային կից մուլտմիավորման հետ համագործակցության արդյունքում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյոշա անունով տղան ամսագրից իմանում է Տայանե անունով աղջկա մասին, որն ապրում էր հյուսիսում։ Դրանից հետո նա երազում է գնալ հյուսիս և տեսնել հյուսիսային եղջերուներին։ Այդ ժամանակ գալիս է առաջին ձյունը, և տղան հարևան աղջկա հետ վազում է փողոց։ Ալյոշկան ձյունից փոքրիկ եղջերու է պատրաստում, որի վրա աղջիկը ծիծաղում է, քանի որ առաջին ձյունը շուտ է հալվում։ Նա տուն է գնում, իսկ ուշ երեկոյան նայելով պատուհանին նկատում է, որ եղջերուն կենդանացել է։ Ուրախությանը չափ չկար, սակայն տղան հասկանում է, որ առավոտյան նոր ընկերոջից ոչինչ չի մնա, և այդ ժամանակ որոշում է հուսահատ քայլի դիմել` եղջերուին տանել հեռավոր ցուրտ վայրեր։ Կողմնացույցի օգնությամբ Ալյոշան և նրա նոր ընկերը` Օլյոշկան, հասնում են հյուսիս։ Նրանք պետք է գտնեին Տայանեին, բայց այդ խնդրին արագ լուծվում է փոկերի օգնությամբ։ Ընկերները գտնում են աղջկա յարանգան, ծանոթանում են նրա և նրա հոր հետ, իսկ Ալյոշան բացատրում է իրենց ժամանման պատճառը։ Օլյոշկան մնում է Տայանեի մոտ, որպեսզի մինչև ձմեռ չհալվի։ Ալյոշան խնդրում է եղջերուի հետ հյուր գալ իրեն, երբ իսկական ձմեռ կլինի, իսկ ինքն ուղղաթիռով հեռանում է։ Տանը Ալյոշան, պատուհանից տեսնելով հարևանի աղջկան, լսում է նրա ծիծաղը, որը չէր էլ կասկածում, թե իրականում ուր է կորել եղջերուն։ Հիմա տղան սպասում է իրական ձմռան սկսվելուն։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ` Ժաննա Վիտենզոն
  • Ռեժիսոր` Լեոնիդ Զարուբին
  • Բեմադրող նկարիչ` Օ. Օխրիմեց
  • Օպերատոր` Վասիլի Կորդուն
  • Կոմպոզիտոր` Անտոն Մուխա
  • Հնչյունային օպերատոր` Իգոր Պոգոն
  • Տիկնիկավարներ` Էլեանորա Լիսիցկայա, Ա. Տրիֆոնով, Ժան Տարան
  • Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են` Յա. Գորբաչենկո, Անատոլի Ռադչենկո, Վ. Յակովենկո, Վադիմ Գախուն
  • Օգնականներ` Ա. Կիսլի, Վ. Գրիգորենկո, Մ. Վայսֆելդ, Օ. Դերյաժնայա
  • Խմբագիր` Սվետլանա Կուցենկո
  • Մուլտֆիլմի տնօրեն` Մ. Գլադկովա

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալյոշան մուլտֆիլմի սկզբում կարդում է հատված ուկրաինական մանկական «Բարվինոկ» ամսագրից։

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Խատուտիկ, ուռած թշիկներ» մուլտֆիլմերի ժողովածուում[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 159, 268. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]