Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձան (Ծաղկաձոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձան (այլ կիրառումներ)
Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձան
Շինության ձևհուշարձան
Ներկա վիճակԿանգուն

Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձան, գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Ծաղկունյաց հրապարակում։ Տեղադրվել է 2012 թվականի օգոստոսի 13-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկեսի հայ դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի արձանը Ծաղկաձորում տեղադրվել է մնջախաղի միջազգային երրորդ փառատոնի շրջանակներում[1]։ Արձանի բացումը կատարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հուշարձանի հեղինակը՝ քանդակագործ Դավիթ Մինասյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Երևանի կրկեսի ղեկավար Սոս Պետրոսյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը, ով արձանը հենց Ծաղկաձորում տեղադրելու նախաձեռնության հեղինակն է[2]։

Քանդակը հավերժացնում է «Թռիչք անձրևանոցով» հայտնի մանրապատումից դրվագը[3]։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կառուցված է բրոնզից, պատվանդանը գրանիտ է 1 մետր բարձրությամբ, ընդհանուր՝ չորս մետր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ծաղկաձորում բացվեց Լեոնիդ Ենգիբարյանի արձանը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. Ծաղկաձորում բացվեց Լեոնիդ Ենգիբարյանի արձանը
  3. Ծաղկաձորում բացվեց Լեոնիդ Ենգիբարյանի արձանը՝ դրվագ «Թռիչք անձրևանոցով» մանրապատումից