Լեոնարդ Լեյք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոնարդ Լեյք
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 29, 1945(1945-10-29)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մահվան ամսաթիվհունիսի 6, 1985(1985-06-06) (39 տարեկանում)
Մահվան վայրSouth San Francisco, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահվան պատճառցիանիդային թունավորում
Սպանություն

Լեոնարդ Լեյք (անգլ.՝ Leonard Lake, հոկտեմբերի 29, 1945(1945-10-29), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունիսի 6, 1985(1985-06-06), South San Francisco, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի սերիական մարդասպան: Չարլզ Նգի հետ նրա կատարած հանցագործությունները բացահայտվեցին, երբ Լեյքն ինքնասպանություն գործեց՝ ապօրինի զենք ունենալու համար ձերբակալվելուց հետո ցիանիդի սրվակ խմելով:

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյքը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում: Երբ Լեոնարդը 6 տարեկան էր, ծնողները բաժանվեցին: Լեոնարդը եղբայրների հետ տեղափոխվեց տատիկի ու պապիկի մոտ ապրելու: Նա խելացի երեխա էր, սակայն սևեռուն կիրք ուներ՝ պոռնոգրաֆիան: Ամենայն հավանականությամբ այդ գաղափարն ի հայտ է եկել իր քրոջ մերկ նկարները տեսնելուց հետո[1]: Ենթադրություն կա, որ Լեյքը սեռական ոտնձգություն է կատարել իր քույրերի հանդեպ:

1965 թվականին՝ տասնինը տարեկան հասակում, Լեյքը միացավ ծովային ուժերին և որպես ռադարի օպերատոր ծառայեց Վիետնամի պատերազմի ժամանակ: 1971 թվականին «շիզոիդ անձնային խանգարում» ախրորոշումից հետո Լեյքը առողջության խաթարման պատճառով զորացրվեց, և նրան հոգեթերապիայի կուրս նշանակվեց: Վերադառնալով քաղաքացիական կյանքին՝ նա հաստատվեց Կալիֆորնիայի Սան-Խոսե քաղաքում և ընդունվեց Սան-Խոսեի պետական համալսարան:, սակայն առաջին կիսամյակից հետո դուրս մնաց: Համարվում է, որ նա 1970-ական թվականների սկզբին միացել է հիպիների խմբին և հիմնվել նրանց իսկ համայնքում: 1975 թվականին Լեյքն ամուսնացավ, սակայն ամուսնությունը շուտով խաթարվեց, քանի որ կինն իմացել էր, որ նա նկարահանվել է սիրողական պոռնոգրաֆիկ ֆիլմերում և դրանցում գլխավոր դեր խաղացել՝ սադոմազոխիզմի և բոնդաժի գործողություններ կատարելով:

1980 թվականին Լեոնարդը մեքենայի հափշտակություն կատարել, սակայն բանտից ազատվեց մեկ տարի պայմանական պատժով: 1981 թվականին նա նորից ամուսնացավ՝ Կլարալին Բալաշի հետ: Նրա հետ ծանոթացել էր 1977 թվականին, երբ աշխատում էր Վերածննդի դարաշրջանի վերաբերյալ տոնավաճառում: Այնուամենայնիվ, Բալաշը շուտով թողեց նրան, քանի որ արդեն հոգնել էր ամուսնու վերաբերմունքից և պոռնոգրաֆիկ ֆիլում գլխավոր դեր խաղալու նրա պահանջներից: Լեյքը ձերբակալվեց 1982 թվականին՝ հրազենի օգտագործման կանոնների խախտման համար, սակայն գրավի դիմաց ազատ արձակվեց և տեղափոխվեց Վիլսվիլ՝ Կալավերասի շրջան՝ Բալաշին պատկանող ռանչո: 1982 թվականին Լեյքը հանդիպում է Չարլզ Նգ անունով մի մարդու Հոնկոնգից, և նրանք ընկերանում են: Չալզը սկսում է Լեյքի ռանչոյում ապրել, որտեղ նրանք սկսում են առևանգել, տանջել, ապա բռնաբարել ու սպանել մարդկանց: Զոհերի մեծ մասը Լեյքի և Չարլզի ծանոթներն էին:

Բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականի հունիսի 2-ին Չարլզ Նգին նկատում են Սան-Ֆրանցիսկոյի հարավի խանութներից մեկում գողություն անելիս: Ոստիկանությանն են կանչում: Նա փախչում է, երբ հասնում է ոստիկանությունը, սակայն Լեոնարդ Լեյքը, որը նրա հետ էր, մնում է գողության վայրում: Ոստիկանությունը հետախուզում է նրա մեքենան, որում գտնվում էր 22 կոլիբրի հրացան՝ ապօրինի կերպով լիցքավորված: Լեյքը ձերբակալվում է զենքի կրելու օրենքը խախտելու համար:

Նա ներկայանում է որպես Ռոբին Սթեփլի և իր մոտ այդ անունով վարորդական իրավունք է ունենում: Ոստիկանությունը չի հավատում, քանի որ ըստ վարորդական իրավունքի, Ռոբին Սթեփլին 26 տարեկան էր, այն դեպքում, երբ իրենց առջև կանգնած տղամարդը գրեթե 40 տարեկան կլիներ: Հայտնվելով ոստիկանությանն բաժանմունքում՝ Լեյքը մի բաժակ ջուր է խնդրում: Աննկատ կերպով վերանաշապիկի տակ թաքնված ցիանիդը լցնում է բաժակի մեջ: Ուշաթափվում է և շտապ ուղարկվում հիվանդանոց, որտեղ կոմայի մեջ է ընկնում: Հաջորդած չորս օրերի ընթացքում նրան արհետական շնչառության սարք էր միացված, մինչև որ մահանում[2]:

Այդ ընթացքում ոստիկանությունը բացահայտում է նրա իրական ինքնությունը: Բացի այդ՝ պարզվում է, որ Ռոբերտ Սթեփլին, որի անունը վերցրել էր Լեոնարդը, անհետացել էր մի քանի շաբաթ առաջ: Լեյքի մեքենան, որ պատկանում էր 39-ամյա Պոլ Կոսներին, անհետ կորել էր 6 ամիս առաջ՝ 1984 թվականի նոյեմբերին:

Ոստիկանությունը խուզարկում է Լեյքի ռանչոն Վիլսվիլլում: Պարզվում է, որ Լեյքը հանուն գոյության շարժման անդամ է եղել, քանզի նրա ռանչոն զենքերով լի թաքստոց ուներ: Օրագրում Լեյքը գրում է, որ շուտով միջուկային պատերազմ է լինելու, և ինքը պլանավորում է գոյատևել իր թաքստոցում: Ոստիկանությունը նաև գտնում է մի տեսագրություն, որում Լեոնարդն ու Չարլզը տանջում և բռնաբարում են կանանց:

Ռանչոյում ոստիկանությունը 12 դիակ է հայտնաբերում: Նրանց թվում էին նաև ընտանիքի անդամներ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվում են մոտ 25 մարդու պատկանող մարմնի մասեր[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michael Newton. The Encyclopedia of Serial Killers. — New York, NY: Checkmark Books, 1999. — P. 134. — ISBN 0-8160-3978-X
  2. Newton, p135.
  3. Newton, p136.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]