Jump to content

Լեոկադիա Դրոբիժևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոկադիա Դրոբիժևա
Ծնվել էհունվարի 13, 1933(1933-01-13)
Մոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 11, 2021(2021-04-11) (88 տարեկան)
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունսոցիոլոգ, պատմաբան և ազգագրագետ
Հաստատություն(ներ)ՌԳԱ սոցիոլոգիայի ինստիտուտ, Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց և Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան
Գործունեության ոլորտհասարակագիտություն[1], Էթնոսոցիոլոգիա, պատմություն[1], Էթնոլոգիա[1], ethnicity?[1], ազգայնականություն[1] և պոստկոմունիզմ[1]
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Գիտական ղեկավարԷսֆիր Գենկինա, Efim Gorodetsky? և Valeriya Selunskaya?
Հայտնի աշակերտներDamir Khayretdinov?
Պարգևներ
ՌԴ գիտության վաստակավոր գործիչ
 Leokadiya Drobizheva Վիքիպահեստում

Լեոկադիա Դրոբիժևա (ռուս.՝ Леокáдия Михáйловна Дро́бижева, հունվարի 13, 1933(1933-01-13), Մոսկվա, ԽՍՀՄ - ապրիլի 11, 2021(2021-04-11)), խորհրդային և ռուս պատմաբան, հասարակագետ։ Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ (1999), Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակակիր՝ ռուս ազգի միասնության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար (2019), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակագիտության ինստիտուտի պատվավոր դոկտոր։

Ռուսական գիտությունում էթնոսոցիոլոգիայի հիմնադիրներից մեկն է։ Նրա կողմից սկսվել է ազգամիջյան հարաբերությունների անհատական մակարդակի, էթնիկ ինքնության կառուցվածքի ուսումնասիրման տեսության և էթնոսոցիոլոգիական հետազոտություններում մեթոդների մշակումը, բացահայտվել են «հետկոմունիստական ազգայնականության» տեսակները նոր Ռուսաստանի տարածքում, նախաձեռնվել և մշակվում է պետական-քաղաքացիական և էթնիկ ինքնության խնդիրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոկադիա Դրոբիժևան ծնվել է 1933 թվականի հունվարի 13-ին, Մոսկվայում։ 1956 թվականին ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը՝ «պատմաբան» մասնագիտությամբ։

1963 թվականից պատմական գիտությունների թեկնածու է («Լենինը և տնտեսական շինարարության տեղական փորձի օգտագործումը» ատենախոսությունը պաշտպանել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում)։ 1982 թվականից պատմական գիտությունների դոկտոր է («Ազգամիջյան հարաբերությունները ԽՍՀՄ-ում» ատենախոսություն, պաշտպանվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ազգագրության ինստիտուտում)։

1986 թվականից մինչև 1999 թվականը եղել է Ազգագրության ինստիտուտի ազգային հարաբերությունների սոցիալ-քաղաքական խնդիրների սեկտորի վարիչ (1992 թվականից՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ազգագրության և մարդաբանության ինստիտուտ), ինստիտուտի փոխտնօրեն։

2000-2005 թվականներին եղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակագիտության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների հետազոտությունների կենտրոնի տնօրեն, 2005 թվականից՝ նույն կենտրոնի ղեկավար։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ազգագրության և ազգամիջյան հարաբերությունների համալիր խնդիրների գիտական խորհրդի նախագահի տեղակալն է (2017 թվականից)։

Ամուսինը պատմաբան Վ. Զ. Դրոբիժևն է (1931-1989)[2]։

Գիտական աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթնոսոցիոլոգիայի տեսության և մեթոդաբանության, միջէթնիկական և միջազգային հարաբերությունների, սոցիոլոգիայի, էթնոազգային ինքնագիտակցության, միջմշակութային փոխգործակցության սոցիալական ասպեկտների վերաբերյալ ավելի քան 250 գրքերի և հոդվածների հեղինակ, այդ թվում՝

Մենագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրախոսականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակ՝ Ռուսաստանի ազգի միասնության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար (2019),
  • Ռուսաստանի բիզնեսի և ձեռներեցության ակադեմիայի «Օլիմպիա» կանանց նվաճումների հանրային ճանաչման ազգային մրցանակի դափնեկիր[3] (2001):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոկադիա Դրոբիժևա» հոդվածին։