Էթնոսոցիոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Էթնոսոցիոլոգիա (հուն․՝ ethnos՝ ժողովուրդ, լատ.՝ socius՝ հասարակություն, հուն․՝ logos՝ գիտություն), սոցիոլոգիական դիսցիպլին, որն ուսումնասիրում է ժողովրդաէթնիկական խմբերի հարաբերությունների բարդ և բազմաբնույթ ոլորտներըը։ Այս հարաբերությունները վերաբերում են տարբեր էթնիկ համայնքների կյանքի, կենցաղի գրեթե բոլոր ասպեկտներին։ Միևնույն ժամանակ այս հարաբերությունները լինում են շփոթեցնող և հակասական։ Դրանցում արտացոլվում են էթնիկ համայնքի կամ էթնոսի բնական և սոցիալ-հոգեբանական որակները։

Էթնոսոցիոլոգիան սոցիոլոգիայի մի մասն է՝ վերջինիս ուղղություններից մեկը (ինչպես օրինակ՝ ընտանիքի սոցիոլոգիան)։ Էթնոսոցիոլոգիայի առարկան համարվում է սոցիալական ասպեկտների զարգացման ուսումնասիրությունը և էթնիկ խմբերի գործունեությունը, դրանց ինքնությունը, հետաքրքրությունը և ինքնակարգավորման ձևը, նրանց կոլեկտիվ վարքի օրինաչափությունները, էթնիկ խմբերի փոխհարաբերությունները, այդ խմբերում ներառված մարդկանց անձնային հարաբերությունները[1]։

Հիմնական թեմաներ՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ю. В. Арутюнян, Л. М. Дробижева, А. А. Сусоколов. Этносоциология. Учебное пособие для вузов. — М.: Аспект Пресс, 1999.
  2. Этносоциология // Российская социологическая энциклопедия. Под общей редакцией академика РАН Г. В. Осипова, 1998