Լենդաս
| Լենդաս | ||
| Λέντας | ||
| 34°55′50″N 24°55′25″E / 34.93056°N 24.92361°E | ||
| Երկիր | ||
|---|---|---|
| Համայնք | Γόρτυνα? և Commune of Miamou? | |
| ԲԾՄ | 20 մետր | |
| Բնակչություն | 80[1] մարդ (2011) | |
|
| ||
Լենդաս (հուն․՝ Λέντας [1]), Կրետեից հարավ գտնվող գյուղ Հունաստանում։ Գտնվում է Հերակլիոնից 63 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք՝ Լիբիական ծովի ափին։ Մտնում է Կրետե մարզի Հերակլիոն նոմոսի Գորտինա դիմոսի կազմի մեջ։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ բնակչությունը կազմում է 80 մարդ[1]։ Տեղացիներից մեծ մասը զբաղվում են գյուղտնտեսությամբ և տուրիզմով։
Քաղաքի անունը ծագում է λέοντας՝ առյուծ բառից։
1958-1966 թվականներին Ստիլիանոս Ալեքսիուի (Στυλιανός Αλεξίου) կողմից անցակացված պեղումների շնորհիվ հայտնաբերվել են նախապատմական ժամանակների բնակավայրեր և գերեզմաններ (մ.թ.ա. 2100-1900 թվականներ)։ | Գյուղը գտնվում է Լեբեն (Λεβήν) հին քաղաքի տեղում[2]։ Լեբենը կառուցվել է փյունիկացիների կողմից և հնագույն շրջանում Գորտինայի համար ծառայում էր որպես նավահանգիստ՝ գտնվելով նրանից 22 կիլմոմետր դեպի հյուսիս[3]։
Լեբեն անունը ծագել է labiʾ՝ առյուծ բառից. բնակավայրն այդպես է կոչվել այն պատճառով, որ արևմուտքում գտնվող հրվանդանը նման է առյուծի գլխի։ Ըստ լեգենդի՝ այն Հռեայի որկե կառքին լծված առյուծներից մեկն է, որը քարացել է[4]։ Լեբենի արևելքում կա բուժիչ աղբյուր։ Լեբենում էին գտնվում ասկլեպիոնը[2] և Հիգեայի տաճարը, որ կառուցվել է մ.թ.ա. IV դարում։
Լեբենը լքվել է VII-VIII դարերում՝ ծովահենության պատճառով։ XIV դարում կառուցվել է Սուրբ Հովհաննեսի բյուզանդական եկեղեցին։

Միամու դիմոս
[խմբագրել | խմբագրել կոդը]Միամու դիմոսի կազմի մեջ են մտնում վեց բնակավայրեր։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ բնակչությունը կազմում է 306 մարդ[1], իսկ տարածքը՝ 38,25 քառակուսի կիլոմետր[5]։
| Բնակավայր | Բնակչություն (2011)[1], մարդ |
|---|---|
| Այիա Մարինա | 0 |
| Դիսկոս | 23 |
| Կրոտոս | 88 |
| Լենդաս | 80 |
| Միամու | 96 |
| Պապադոիյանիս | 19 |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Թվաքանակ, մարդ |
|---|---|
| 1991 | 67[6] |
| 2001 | 111[6] |
| 2011 | 80[1] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- 1 2 Leben // Реальный словарь классических древностей / авт.-сост. Ф. Любкер ; Под редакцией членов Общества классической филологии и педагогики Ф. Гельбке, Л. Георгиевского, Ф. Зелинского, В. Канского, М. Куторги и П. Никитина. — СПб., 1885.
- ↑ Ստրաբոն. Աշխարհագրություն. X.IV.11
- ↑ «Левин». www.cretanbeaches.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 423. — ISSN 1106-5761.
- 1 2 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
