Ասկլեպիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասկլեպիոն
Բժշկության աստված Ասկլեպիի տաճար, որում բուժում էին մարդկանց և հավաքում բժշկական տեղեկատվություն։
Երկիր Հունաստան
Շինության ձևտաճար
Ներկա վիճակԱվերակներ
 Temples of Asclepius Վիքիպահեստում

Ասկլեպիոն (հին հունարեն՝ Ἀσκληπιεῖον, լատին․՝ Aesculapium), հին հունական տաճար՝ նվիրված բժշկության աստված Ասկլեպիոսին։ Ակլեպիոնները համարվում էին ոչ միայն պաշտամունքային կառույցներ, այլ նաև բժշկական։ Զգալիորեն մեծ ազդեցություն են ունեցել Հին Հունաստանի բժշկության զարգացման համար։

Ացկլեպիայի քահանաները՝ ասկլեպիադները, զբաղվում էին հիվանդների բուժմամբ։ Սկզբնական շրջաններում այն իրագործվում էր առանձին ծեսերի կատարմամբ։ Հիվանդը պետք է գիշերն անցկացներ ասկլեպիոնում, որից հետո պիտի պատմեր իր երազները հոգևորականին՝ ասկլեպիադին։ Քնի հիման վրա նշանակվում էր բուժումը[1]։ Հոգևորականի պարտավորությունների մեջ էր մտնում նաև աղյուսակների կառուցումը, որոնցում նկարագրվում էր հիվանդության ընթացքը, դեղահաբերի ընդունումը, որոնք հանգեցնում էին ցանկալի արդյունքի։ Այս միջոցով ասկլեպիադները նպաստում էին բժշկության աստված Ասկլեպիի տաճարներում բժշկական իմացությունների կուտամանը։

Հայտնի է, որ գոյություն ունեին մոտ 300 ասկլեպիոններ։ Հայտնի էին Կոսա, Կնիդա և Էպիվադրա ասկլեպիոնները։ Էպիվադրա ասկլեպիոնի ավերակների վրա նույնիսկ պահպանվել են 3 մարմարե ափսեներ՝ թվագրվող մ.թ.ա. 320-ական թվականներին։ Դրանք ընդգրկում են հիվանդությունների պատմությունները և 70 հիվանդների բուժման նկարագրությունները։ Դրանք ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մեջ։

Բժշկական գիտությունների կուտակման և համակարգված վերլուծության շնորհիվ ավելի քան մի քանի հարյուրամյակ ասկլեպիոնները էական ազդեցություն էին թողնում բժշկության զարգացման վրա։ Այսպիսով, բժշկության աստված Հիպոկրատը, լեգենդի համաձայն սովորել է Կոսա Ասկլեպիոնում, ապա այցելել է նաև Հին Հունաստանի այլ ասկլեպիոններ՝ ուսումնասիրելով դրանց աղյուսակները։ Հինհռոմեական հայտնի բժիշկ Գալենը Մարկոս Ավրելիոսի կայսրի անձնական բժիշկը լինելուց առաջ սովորել է Պերհամա ասկլեպիոնում։

Պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոս կղզու ասկլեպիոնը շրջապատված էր եղևնու անտառներով, ինչը հուշեց գերմանացի հնագետ Ռուդոլֆ դուքսին փորել սկսել այդ տեղում։ Հնագիտական աշխատանքները սկսվեցին 1901 թվականին և շարունակվեցին մինչ 1905 թվականը և շարունակվեցին 1930-ական թվականներին իտալական հնագիտական արշավախմբի կողմից[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բրոկգուազի և Էֆրոնի հանրագիտական բառարան (ռուսերեն)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. «Ասկլեպիոնը՝ Հիպոկրատի հիվանդանոց». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.