Լեյլա Մամեդբեյովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեյլա Մամեդբեյովա
ադրբ.՝ Leyla Ələsgər qızı Məmmədbəyova
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 17, 1909(1909-09-17)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 4, 1989(1989-07-04) (79 տարեկան)
Մահվան վայրԲաքու, ԽՍՀՄ
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունօդաչու և ռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
Leyla Mammadbeyova Վիքիպահեստում

Լեյլա Ալեսքեր քըզը Մամեդբեյովա (ադրբ.՝ Leyla Ələsgər qızı Məmmədbəyova, սեպտեմբերի 17, 1909(1909-09-17), Բաքու, Ռուսական կայսրություն - հուլիսի 4, 1989(1989-07-04), Բաքու, ԽՍՀՄ), ադրբեջանցի օդաչու, Կովկասի, Հարավային Եվրոպայի և Առաջավոր Ասիայի առաջին կին օդաչուն[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյլա Մամեդբեյովան բարձրագույն կրթությունը ստացել է Բաքվի աէրոակումբում և իր առաջին թռիչքն իրականացրել է 1931 թվականին։

1932 թվականին նա շարունակել է կրթությունը Մոսկվայի Տուշինսկի ավիացիոն ինստիտուտում։ 1933 թվականի մարտի 17-ին Մամեդբեյովան ինքնակամ թռել է ՈՒ-2 ինքնաթիռից՝ դառնալով ԽՍՀՄ երկրորդ կինը, ով թռել է ինքնաթիռից։ 1934 թվականին դարձել է ինքնաթիռից թռչելու մրցույթի հաղթող՝ հարավկովկասյան երկրների ներկայացուցիչների մեջ։ 1941 թվականին Մամեդբեյովան արդեն եղել է ավիացիայի մայոր։ Հետագայում նա կրթել է Բաքվի աէրոակումբի սաներին։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Մամեդբեյովային՝ որպես չորս անչափահաս երեխաների մոր, չի թույլատրվել գնալ ռազմաճակատ։ Բաքվի աէրոակումբը փակվել է, բայց Մամեդբեյովան թույլտվություն է ստացել՝ բացելու պարաշյուտիստների և դեսանտավորների կուրսեր, որտեղ պատերազմի տարիներին պատրաստել է շուրջ 4 000 պարաշյուտիստ դեսանտավորների և հարյուրավոր օդաչուների։ Նրանցից երկուսը Ադիլ Կուլիևը և Նիկոլայ Շեմերդյաևը դարձել են ԽՍՀՄ հերոսներ։ Մամեդբեյովան իր վերջին թռիչքը իրականացրել է 1949 թվականին։

Մինչև թոշակի անցնելը եղել է ԴՕՍԱԱՖ-ի Բաքվի մասնաճյուղի փոխտնօրեն։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյլայի ավագ որդին կռվել է Հայրենական մեծ պատերազմում, իսկ կրտսեր որդին Խանլարը՝ Ղարաբաղյան պատերազմում։

Հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի փոստային նամականիշ, 2009 թվական
  • Իր կենդանության օրոք Լեյլա Մամեդբեկովային են նվիրվել մի շարք բանաստեղծություններ և կինոֆիլմեր, այդ թվում նաև Սամեդ Վուրղունի «Լեյլա» բանաստեղծությունը։
  • 1995 թվականին նկարահանվել է «Լեյլա» փաստավավերագրական ֆիլմը։
  • 2009 թվականին Ադրբեջանում թողարկվել են փոստային նամականիշեր, որոնք նվիրված են եղել Մամեդբեկովային։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]