Լեմգո
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Լեմգո | |||||
| |||||
| 52°1′40″N 8°54′15″E / 52.02778°N 8.90417°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Լիպպե | ||||
| Մակերես | 100,85 կմ² | ||||
| ԲԾՄ | 100 մետր | ||||
| Բնակչություն | ▼40 531 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||||
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
| Հեռախոսային կոդ | 05261 և 05266 | ||||
| Փոստային դասիչ | 32657 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | LIP | ||||
| Պաշտոնական կայք | lemgo.de(գերմ.) | ||||
|
| |||||
Լեմգո (գերմ.՝ Lemgo), քաղաք Գերմանիայում, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի վարչական բաժնում։ Ենթարկվում է Դետմոլդ վարչական շրջանին։ Լիպե շրջանի մի մասն է։ Բնակչությունը կազմում է 41424 մարդ (2010 թվական դեկտեմբերի 31-ի դրությամբ)։ Տարածքը կազմում է 100,86 կմ²։ Պաշտոնական կոդն է՝ 057 66 044: Այն ուսանողական քաղաք է և մեծությամբ երրորդն է Լիպե շրջանում։ Լեմգոն մտնում է Արևելյան վեստվալ-Լիպե տեխնոլոգիական գոտու մեջ։ Այն գտնվում է Բիելֆելդից 25 կմ դեպի արևելքում։
Լեմգոն հիմնադրվել է 1190 թվականին Լիպեի տան սեփականատիրոջ կողմից` որպես կարևոր առևտրային երթուղիների (պլանային քաղաք) խաչմերուկ։ Լիպպշտադտի հետ միասին (գտնվում է Սուեստի տարածաշրջանում), Լեմգոն պատկանում է Լիպեի իշխանության հնագույն քաղաքներին։ 1245 թվականին Լեմգոն ստացավ քաղաքի իրավունք, իսկ ուշ միջնադարում այն դարձավ Հանզաի քաղաք և միչև հիմա կոչվում է Հին Հանզաի քաղաք։ Այդ ժամանակներից պահպաանվել են հարյուրավոր շինություններ։ Մինչև 1973 թվականը Լեմգոն եղել է շրջանի կենտրոնը, սակայն վարչական տարածքային բարեփոխումներից հետո մտավ Լիպեի տարածաշրջանի մեջ։
Ներկայումս, քաղաքը արվարձաններով համարվում է գյուղատնտեսական կենտրոն, կիսալեռնային տարածքին հատուկ պայմաններով։ Արդյունաբերության ամենակարևոր ոլորտներն են մետաղագործությունը, բժշկական ատամնաբուժական սենյակների համար նախատեսված գործիքները, մեքենաշինությունը, արդյունաբերական էլեկտրոնիկան, ինչպես նաև ծառայությունների ոլորտը։ Լեմգոյում տեղակայված է Արևելյան Վեստֆալիա-Լիպեի բարձրագույն դպրոցը (գիտահետազոտական համալսարան)։ Լեմգոն հայտնի է նաև Գերմանիայում `որպես դաշնային հանդբոլի լիգայի կարևորագույն կենտրոններից մեկը` TBV Lemgo: Ռեֆորմացիայի 500-ամյակի կապակցությամբ Լեմգոն դարձել է Եվրոպայի 13 եվրոպական երկրներից 62 քաղաքներից մեկը, որոնք ստացել են «Ռեֆորմացիայի եվրոպական քաղաք» կոչումը[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը բաժանված է 14 թաղամասերի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.) — Destatis, 2024.
- ↑ Интернет-страница GEKE, город Лемго (нем.).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальная страница города Лемго: нем., рус. Արխիվացված 2010-10-08 Wayback Machine (есть и другие языки)
- Официальная страница музея Hexenbürgermeisterhaus: нем., англ. Արխիվացված 2009-01-01 Wayback Machine (есть и другие языки)
- Официальная страница музея «За́мок Браке»: нем. Արխիվացված 2010-03-26 Wayback Machine, англ. Արխիվացված 2010-06-13 Wayback Machine
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեմգո կատեգորիայում։ |
