Լեատրիս Ջոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեատրիս Ջոյ
անգլ.՝ Leatrice Joy
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 7, 1893(1893-11-07)[1][2]
ԾննդավայրՕռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 13, 1985(1985-05-13)[1][2] (91 տարեկան)
Մահվան վայրRiverdale, Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԿոնեկտիկուտ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնքրիստոնեական գիտություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինՋոն Գիլբերտ
Պարգևներ և
մրցանակներ
Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
Leatrice Joy Վիքիպահեստում

Լետարիս Ջոյ (անգլ.՝ Leatrice Joy), ծնունդով՝ Леатрис Джоанна, նոյեմբերի 7, 1893(1893-11-07)[1][2], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - մայիսի 13, 1985(1985-05-13)[1][2], Riverdale, Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ, ամերիկացի արտիստ՝ նեմո կինոյի դարաշրջանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լետարիս Ջոյը ծնվել է Նոր Օռլեանում՝ ստոմատոլոգ Էդվարդ Ժոզեֆ Զիդլերի և Մերի Ջոյ Կրիմենսի ընտանիքում[3] և ունեցել է ավստրիական, գերմանական, ֆրանսիական և իռլանդական արմատներ։ Կրթություն նա ստացել է Նոր Օռլեանի Սուրբ Սիրտ վանքում, բայց ստիպված է եղել թողնել ուսուցումը և աշխատանք փնտրել այն բանից հետո, երբ հոր մոտ հայտնաբերել են տուբերկուլյոզ, և նա չի կարողացել ապահովել ընտանիքը։ 1915 թվականին Ջոյը դարձել է դերասան «Nola Film Company» կինոստուդիայում։ Նրա մայրը չի ողջունել աղջկա մասնագիտությունը, բայց ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված է եղել զիջել և ուղեկցել է նրան Կալիֆորնիա, որտեղ Ջոյը շարունակել է իր կարիերան[4]։

Իր առաջին դերերը կինոյում Ջոյը խաղացել է կարճամետրաժ կատակերգությունում «United States Motion Picture Corporation» ստուդիայում, որտեղ նրա հերոսուհի Սյուզին՝ իմպուլսիվ երիտասարդ էնտուիզստուհին, ընկնում է զանազան հումորային պատմությունների մեջ [5]։

Նրա կարիերայում հեղաշրջում է լինում, և 1920 թվականին նա բավականին արագ դառնում է հոլիվուդյան դերասան՝ նկարահանվելով այնպիսի աստղերի շրջանում, ինչպիսին էր Մերի Պիկֆորդը, Յոլես Բիրին և Նիտա Նալդին։

Հայտնի դառնալուն զուգընթաց՝ նրանով հետաքրքրվում է Սեսիլ Դեմիլը, որը հրավիրում է նրան «Paramount Pictures» կինոստուդիա։ Դերասանուհին խաղացել է Դեմիլի մի քանի ֆիլմում, այդ թվում՝ «Չնախամտածված սպանություն» (1922), «Տաս պատվիրաններ» (1923) և «Տրիումֆ» (1924) ֆիլմերում։ Ձայնային կինոյի հայտնվելուն պես Ջոյի կարիերան սկսում է անկում ապրել։ Պատճառը դերասանուհու հարավային ծանր առոգանությունն էր, որն այն ժամանակ համարվում էր ոչ նորաձև՝ ԱՄՆ-ի Արևելյան ափի դերասանուհիների նուրբ հորինվածքի համեմատ։

1922 թվականին Լեատրիս Ջոյն ամուսնանում է սիրված դերասան Գիոն Գիլբերտի հետ, երկու տարի անց դուստր է ունենում։ Այդ տարում նա ամուսնալուծության է դիմում՝ վկայակոչելով Գիլբերտի ալկոհոլիզմը [6]:

Դրանից հետո դերասանուհին ևս երկու անգամ ամուսնանում է, բայց ի վերջո երկու ամուսնություններն էլ լուծարվում են։

1929 թվականից ի վեր Ջոյն այլևս ոչ մի կինոստուդիայի աշխատակազմում չի լինում՝ հետագայում նկարահանվելով ընդամենը հինգ ֆիլմերում, այդ թվում ՝ «Երբ երիտասարդները դավադրություն են ստեղծում իրենց մեջ» (1940) և «Սիրո բույն» (1951) ֆիլմերում։ 1960 թվականին դերասանուհին տեղափոխվում է Գրինվիչ քաղաք, որտեղ բնակություն է հաստատվում դստեր և փեսայի հետ [7]: Շատ տարիներ նա զբաղվել է քրիստոնեական գիտությամբ [8]։ Իր կյանքի վերջին տարիներն անցկացնում է Նյու Յորքի շրջանի ​​ծերանոցում, որտեղ նա մահանում է սուր անեմիայից 1985 թվականին 91 տարեկան հասակում [9]:

Նրա ներդրումները ԱՄՆ կինոարտադրության մեջ աստղի են արժանանում «Hollywood Walk of Fame»-ում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995.
  3. Soard's New Orleans, Louisiana 1913 City Directory. — Association of American Directory Publishers, 1913. — С. 1228.
  4. Wayne, Jane Ellen The Leading Men of MGM. — Կաղապար:Нп3, 2006. — С. 84. — ISBN 0-786-71768-8
  5. «Leatrice Joy in Paramount Comedies.»։ The Moving Picture World. June 30, 1917, page 2084։ Վերցված է 2012-12-12 
  6. «Leatrice Joy Asks Divorce»։ The Telegraph-Herald։ 1924-08-03։ էջ 22։ Վերցված է 2013-02-12 
  7. «Former Film Star Ends Stay at Beach»։ The Los Angeles Times։ 1962-05-24։ էջ F14 
  8. Anthony Slide Christianity Hollywood Style: Reverend Neal Dodd // Silent Topics: Essays on Undocumented Areas of Silent Film. — Scarecrow Press, 2005. — С. 31. — ISBN 0810850168
  9. «Leatrice Joy, 91, Dies; Actress in Silent Films»։ The New York Times։ 1985-05-18