Լարրի Աբրամսոն
Լարրի Աբրամսոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1954[1][2] |
Ծննդավայր | ՀԱՀ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | արվեստների գործիչ և նկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Կայեն և Աբել |
Պարգևներ | Մանդել և Եվա հիմնադրամի մրցանակ |
Larry Abramson Վիքիպահեստում |
Լարրի Աբրամսոն (եբրայերեն՝ לארי אברמסון, 1954[1][2], ՀԱՀ), իսրայելցի նկարիչ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լարրի Աբրամսոնը ծնվելէ 1954 թվականին, Հարավային Աֆրիկայում: 1961 թվականին նրա ընտանիքը արտագաղթել է Իսրայել և բնակություն հաստատել Երուսաղեմում: 1970 թվականին նա ստորագրել է «Նամակ տասներկուերորդ դասարանցիներից» նամակը, որով ավագ դպրոցականները հրաժարվում էին ծառայել Գազան շրջափակած բանակում: 1973 թվականին Աբրամսոնն արվեստ է ուսումնասիրել Լոնդոնի Չելսիի արվեստի և դիզայնի քոլեջում: Իսրայել վերադառնալուց հետո նա Jerusalem Print Workshop-ում զբաղեցրել է ցուցահանդեսների կուրատորի և տպագրիչի պաշտոնը` աշխատելով 1975-1986 թվականներին:
Նրա առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1975 թվականին: 80-ական թվականներին իր աշխատանքներում նա մշակել է եվրոպական ժամանակակից արվեստի տարբեր խորհրդանիշներ (հատկապես Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսին»), որն օգտագործելով` ստեղծել է նկարչության պրիմիտիվիզմի և ֆիգուրատիվ ոճի համադրությամբ դինամիկ ձևեր:
1993-1994 թվականների ընթացքում Աբրամսոնն ստեղծել է «Տշուվա» աշխատանքների շարքը, որ ներկայացվել է կիբուցի պատկերասրահում: Շարքը ներառում է 38 բնանկար (յուղանկար), թղթի վրա պատկերված այս բնանակների 38 արտատպություն և նատյուրմորտներ, որոնց համար բույսերը հավաքվել են կիբուցի դաշտերից:
Աշխատանքի այս շարքը կապված է Տզով կիբուցի մոտակայքում գտնվող հնագույն հրեական բնակավայրի ավերակների հետ, մի վայր, որը տասնամյակներ առաջ «Տշուվա» անվամբ պատկերվել էր նկարիչ Իոսիֆ Զարիցկու կողմից: Այն դեպքում, երբ Զարիցկին իր աշխատանքներում ցույց էր տալիս արաբական ավերակների տեղում մնացած հարթ տարածությունը, Աբրամսոնն ամեն ինչ իրատեսաբար է պատկերել: Արաբական գյուղի ավերակները պատկերելով` նա իրականում քննադատել է իսրայելական տեսանկյունը, որի էությունն էր միակցված տարածությունները արաբական բնակչությունից մաքրելը:
1984 թվականին Աբրամսոնը ղեկավարել է Երուսաղեմի «Բեցալել» արվեստների ակադեմիայի արվեստի ֆակուլտետի դասախոսական կազմը: 1992 թվականին նա նշանակվել է արվեստի ֆակուլտետի ղեկավար և Բեցալելի երիտասարդ նկարիչների ծրագրի ղեկավար:
2002-2003 ուսումնական թվականներին հրավիրվել է Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտ, որտեղ հյուրի կարգավիճակով կարդացել է դասախոսություններ` միաժամանակ սկսելով Իսրայելում գտնվող Ռամատ Գան քաղաքի Շենկարի դիզայնի և ինժեներական ինստիտուտի ստեղծման գործընթացը:
2002 թվականի մայիսին Աբրամսոնը «Ստուդիա» ամսագրում հրապարակել է «Մենք բոլորս Ֆելիքս Նուսսբաում ենք» (անգլ.՝ We’re all Felix Nussbaum) հոդվածը, որում բարձրացրել է հետհոլոքոստյան դարաշրջանում պատմական նկարներ ստեղծելու խնդիրը:
2004 թվականին Աբրամսոնը հիմնել է «Կույտեր» կոչվող ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված աշխատանքները ներառում էին ածուխով արված շենքերի կույտերի նկարներ, որոնք նման էին գերմանացի-հրեա նկարիչ Ֆելքիս Նուսբաումի նկարներում պատկերված ավերակներին: Այս աշխատանքները ցուցադրվել են Օսնաբրյուկի Ֆելիքս Նուսբաում Հաուզ թանգարանում և Էյն Հարոդ կուբիցի Խաիմ Աթար գեղարվեստի թանգարանում:
2007 թվականին Աբրամսոնն իր նկարները ցուցադրել է Թել Ավիվի Գորդոն պատկերասրահում (The Gordon Gallery): 2010 թվականին խոշոր հետահայաց ցուցադրություն է կազմակերպվել Թել Ավիվի գեղարվեստի թանգարանում[3]:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1973-1974 թվականներին ավարտել է Չելսի դիզայնի և արվեստ քոլեջը (Լոնդոն):
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1984 թվականից դասավանդում է Երուսաղեմի Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիայում:
- 1992 թվականից ղեկավարում է «Բեցալել» ակադեմիայի գեղարվեստական մասը:
- 2000 թվականին դասախոսել է Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 https://www.mutualart.com/Artist/wd/B1A781A0FC097BC3 — 2008.
- ↑ Maya Balakirsky Katz A Land and Its Dolls: Israeli Souvenirs and National Identity, Eretz Israel Museum, Tel Aviv, May–September, 2011; Catalog edited by Shelly Shenhav-Keller and Haim Grossman. Tel Aviv: Eretz Israel Museum, 2011. // Images. — 2011. — В. 1. — Т. 5. — С. 118–122. — ISSN 1871-8000 1871-7993, 1871-8000. —
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լարրի Աբրամսոնը Archived 2012-01-12 at the Wayback Machine. Գորդոն պատկերասրահի կայքում
- Լարրի Աբրամսոնը Jerusalem Print Workshop-ի կայքում