Լարիսա Գուզեևա
![]() ռուս.՝ Лариса Андреевна Гузеева | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 23, 1959[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Q18769035?, Բելյաևսկի շրջան, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1984) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և հաղորդավար |
Ամուսին(ներ) | Igor Bukharov? |
Պարգևներ և մրցանակներ | |
Լարիսա Անդրեևնա Գուզեևա (ռուս.՝ Лари́са Андре́евна Гузе́ева, մայիսի 23, 1959[1], Q18769035?, Բելյաևսկի շրջան, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1994)[2]։ «Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության անդամ[3]։ Պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության Բարեկամության շքանշանով (2011)[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լարիսա Գուզեևան ծնվել է 1959 թվականի մայիսի 23-ին Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Բելյաևսկի շրջանի Բուրտինսկոե գյուղում։ Նրա ծնունդից կարճ ժամանակ հետո ընտանիքը տեղափոխվել է Նեժինկա գյուղ, որտեղ Լարիսան գնացել է առաջին դասարան[4]։
Իր հարազատ հորը Լարիսա Գուզեևան երբեք չի տեսել։ Դաստիարակվել է մոր՝ Ալբինա Անդրեևնայի կողմից, ով ինստիտուտն ավարտելուց հետո գյուղական դպրոցում աշխատել է որպես պատմության ուսուցիչ։ Երբ դուստրը հինգ տարեկան էր, մայրն ամուսնացել է Վադիմ Մակուրինի հետ։ Նրանց առաջին որդին՝ Օլեգը, երեք տարեկանում մահացել է դժբախտ պատահարից։ Դրանից երկու տարի անց ծնվել է ընտանիքի երկրորդ որդին՝ Վիտալին (2009 թվականի տվյալներով՝ նա ապրում է Օրենբուրգում և աշխատում է դպրոցում որպես դահուկավազքի մարզիչ[5]): Լարիսա Գուզեևայի խորթ հայրը մահացել է 1997 թվականին։ Քառասուն օր անց Գուզեևան մորը տարել է իր մոտ՝ Մոսկվա[4]։
Մանկության տարիներից Լարիսա Գուզեևան երազել է դառնալ դերասանուհի[6]։ Ավարտելով դպրոցը՝ դեռ տասնյոթ տարին չլրացած նա մեկնել է Լենինգրադ, որտեղ ընդունվել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության ու կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (ներկայում՝ Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտ), որտեղ սովորել է Վլադիմիր Պետրովի կուրսում։ Ուսմանը զուգահեռ աշխատել է որպես մոդել[7]։ Ինստիտուտն ավարտել է 1984 թվականին։
Ինստիտուտն ավարտելուց հետո Լարիսա Գուզեևան սկսել է նկարահանվել կինոյում։ Նրա առաջին ու ամենահայտնի դերը եղել է Լարիսա Օգուդալովայի դերը ռեժիսոր Էլդար Ռյազանովի «Դաժան ռոմանս» (ռուս.՝ «Жестокий романс») ֆիլմում։ 1986-1990 թվականներին եղել է «Լենֆիլմ» կինոստուդիայի դերասանուհի[8]։ 1994 թվականին Լարիսա Գուզեևան արժանացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչման արվեստի բնագավառում ունեցած ներդրման համար[2]։
«Դաժան ռոմանս» ֆիլմից հետո դերասանուհին նկարահանվել է ևս 60 ֆիլմերում[9]։
2008 թվականի հոկտեմբերի 6-ից վարում է Առաջին ալիքի «Արի ամուսնանանք» (ռուս.՝ «Давай поженимся») հաղորդումը։ 2009 թվականին այդ աշխատանքի համար արժանացել է ռուսական ազգային «ТЭФИ» հեռուստատեսային մրցանակի «Թոք-շոուի լավագույն հաղորդավար» անվանակարգում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինստիտուտում սովորելու տարիներին Լարիսա Գուզեևան հանդիպում էր Սերգեյ Կուրյոխինի հետ[7]։ 1984 թվականին, երբ սկսվել են «Մրցակցուհիներ» ֆիլմի նկարահանումները, դերասանուհին ծանոթացել է Իլյայի հետ, ով աշխատում էր որպես օպերատորի օգնական[10]։ Ամուսնության տարիներին Լարիսա Գուզեևան պայքարել է ամուսնու թմրամոլության դեմ, սակայն անհաջող։ 1991 թվականին՝ ամուսնությունից յոթ տարի անց, նա հեռացել է ամուսնուց, ով հետագայում մահացել է թմրանյութերի չարաշահումից[5]։
Իր երկրորդ ամուսնու՝ Կախա Տոլորդավայի հետ Գուզեևան ծանոթացել է 1991 թվականին Թբիլիսիում, որտեղ նկարահանվում էր ռեժիսոր Միխայիլ Կալատոզիշվիլու «Ընտրյալը» ֆիլմը։ Կախա Տոլորդավան աշխատում էր որպես խմբագիր և կատարում էր վանականի ոչ մեծ դեր։ Նա վրացի մտավորական էր, տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների, բանասեր էր, հիանալի գիտեր գրականություն, գրում էր գրքեր։ Լարիսա Գուզեևան 32 տարեկանում ունեցել է իր առաջին երեխային՝ Գեորգիին (ծնվել է 1991 թվականին)[5][6][11]։ Զույգն իրենց ամուսնությունը գրանցել է որդու ծնունդից մի քանի օր առաջ։ Ապրելով ամուսնու հետ մի կարճ ժամանակ՝ Գուզեևան ամուսնալուծվել է[6]։
1999 թվականին Լարիսա Գուզեևան ամուսնացել է Իգոր Բուխարովի հետ, ով Ռուսաստանի ռեստորանատերերի ու հյուրանոցատերերի ֆեդերացիայի նախագահն է, Մոսկվայում գտնվող «Նոստալժի» ռեստորանի սեփականատերը[12]։ Նրանք ծանոթացել են, երբ Գուզեևան 18 տարեկան էր, իսկ Իգորը՝ 17: Նրանք ընկերներ են եղել երկար տարիներ, սակայն ամուսնացել են միայն այն ժամանակ, երբ Գուզեևան 40 տարեկան էր[5]։ 2000 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Օլգան[11]։
2021 թվականի սեպտեմբերին Գուզեևայի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս։ Նա ընդունվել է Կոմունարկայի թիվ 40 հիվանդանոց[13]։
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անտրեպրիզ
- «Հինգ երեկո» – Թամարա (ըստ Ալեքսանդր Վոլոդինի «Հինգ երեկո» (ռուս.՝ «Пять вечеров») պիեսի, ռեժիսոր՝ Օ. Անոխինա)
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1979 | ֆ | Հանդիպման վայրը փոխել չի կարելի, 4-րդ սերիա | Место встречи изменить нельзя | Տարասկինի հետ ռեստորանում պարող աղջիկ |
1984 | ֆ | Դաժան ռոմանս | Жестокий романс | Լարիսա Դմիտրիևնա Օգուդալովա |
1985 | ֆ | Կհանդիպենք մետրոյում | Встретимся в метро | Լյոլյա Վարշավսկայա |
1985 | ֆ | Մրցակցուհիներ | Соперницы | Նատալյա Նիկոլաևնա Օզյորնիկովա |
1985 | ֆ | Օտարներն այստեղ չեն գալիս | Чужие здесь не ходят | Նատաշա Ուլանովա |
1986 | հֆ | Միայնակ ավտոբուսն անձրևի տակ | Одинокий автобус под дождём | Լյուբով Իվանովնա Լիտվինովա |
1986 | հֆ | Շերլոկ Հոլմսի ու բժիշկ Վաթսոնի արկածները։ Քսաներորդ դարն սկսվում է | Приключения Шерлока Холмса и доктора Ватсона: Двадцатый век начинается | Մադամ Անրի Ֆուրնե |
1986 | հֆ | Գաղտնի նավարկուղի | Секретный фарватер | Վիկտորյա Մեզենցևա |
1986 | ֆ | Խորհրդավոր կալանավորը | Таинственный узник | Լարիա Ռոսետի |
1987 | ֆ | Սպիտակ անեծք | Белое проклятье | Նադեժդա Սերգեևնա, բժիշկ |
1988 | ս | Կլիմ Սամգինի կյանքը | Жизнь Клима Самгина | Ելիզավետա Սպիվակ |
1988 | ֆ | Հավատարիմ կմնանք | Верными останемся | Ռոսիտա/Լյուցիա |
1988 | ֆ | Լակոտը | Щенок | նախագահության անդամ |
1989 | հֆ | Աննա Պետրովնա | Анна Петровна | Աննա Պետրովնա |
1989 | ֆ | СВ. Спальный вагон | Եվգենիա Անատոլևնա Վորոբյովա | |
1990 | ֆ | Մարիամ Մագդաղենացի | Мария Магдалина]] | |
1990 | ֆ | Դահիճ | Палач | Սվետա |
1991 | ֆ | Յոթ օր ռուս գեղեցկուհու հետ | Семь дней с русской красавицей | պալատական կին |
1991 | ֆ | Ընտրյալ | Избранник | կոմիսար |
1992 | ֆ | Երկնքի այն ոլորտում... | В той области небес… | Վլադլենա |
1992 | ֆ | Հայրենասիրական կատակերգություն | Патриотическая комедия | Զինաիդա |
1993 | ֆ | Դատավճիռ | Приговор | Բետ Կոնլի |
1995 | ս | Տուն | Дом | |
1995 | ֆ | Откровения незнакомцу | Կատյա | |
1996 | ֆ | Ակվարիում կամ լրտեսի մեենակությունը | Аквариум или одиночество шпиона | Վալյա, Գենայի կինը |
1996 | ֆ | Դաժանա ժամանակ | Жесткое время | դերասանուհի |
1996 | ֆ | Թատրոն Չեխոտնե։ Պատկեր ոչ վաղ անցյալից | Театр Чехонте. Картинки из недавнего прошлого | Աննա Պավլովնա Շարամիկինա |
1998 | ֆ | Ես առաջինը տեսա քեզ | Я первый тебя увидел | Ելիզավետա Իվանովնա |
2000 | ֆ | Игра в любовь | Գալինա Աբրամովնա | |
2000 | ս | Մարոսեյկա, 12 | Маросейка, 12 | Ալինա |
2001 | հֆ | Ժառանգորդուհիներ | Բնօրինակ անունը հայտնի չէ | Наследницы / Լերա, Իվանիցկու սիրուհին |
2001 | ֆ | Մի՛ լքիր ինձ, սե՛ր | Не покидай меня, любовь | Լիզա Օզիմովա |
2001 | ֆ | Խենքը | Сдвинутый | Իրինա |
2002 | ֆ | Կանացի տրամաբանություն | Женская логика | Ելենա Պավլովնա Դրոզդովա |
2002 | ս | Պաշտպանության իրավունք | Право на защиту | Ելենա |
2003 | ս | Հրեշտակ ճանապարհին | Ангел на дорогах | Լարիսա |
2004 | ֆ | Լուսնի հովտի սերենադը | Серенада лунной долины | |
2004 | ս | Խուզարկուները 3 | Сыщики 3 | «Շուրկա» |
2005 | ֆ | Պատվեր | Заказ | Գալյա |
2005 | ֆ | Ժառանգորդուհիները 2 | Наследницы 2 | Լերա |
2006 | ֆ | Գրաֆիտի | Граффити | Մարիա |
2006 | հֆ | Ընտանեկան ընթրիք | Семейный ужин | Իրինա |
2006 | հֆ | Այնտեղ, ուր ապրում է սերը | Там, где живёт любовь | |
2006 | ֆ | Տանկեր «Տանգո» | Танкер «Танго» | Ինեսա |
2007 | ֆ | Ակամա միլիոնատեր | Миллионер поневоле | Մարիաննա |
2007 | ֆ | Նորին սառցային մեծություն։ Ելենա Չայկովսկայա | Её ледовое величество. Елена Чайковская | |
2008 | ֆ | Կարմիր լույսի տակ։ Ալեքսանդր Դեդյուշկո | На красный свет. Александр Дедюшко | |
2009 | ֆ | Ալթայի բնակտոր։ Պանկրատով-Չյոռնի | Алтайский самородок. Панкратов-Чёрный | |
2009 | ֆ | Տանիք | Крыша | Նինել Ստալևնա |
2009 | ս | Այդպիսին է կյանքը | Такова жизнь | Ավրորա Միխայլովնա |
2010 | ֆ | Սվետլանա Կրյուչկովա։ Ես սովորեցի պարզ, խելացիորեն ապրել | Светлана Крючкова. Я научилась просто, мудро жить… | |
2010 | ֆ | Մարինա Դյուժևա. «Ես այնքան աննկատ, հակասական եմ...» | Марина Дюжева «Я вся такая внезапная, противоречивая…» | |
2010 | ֆ | Զանգ | Колокол | |
2010 | ս | Համլետի հայրը | Папа Гамлета | Մարիաննա |
2011 | ֆ | Анакоп | Իզաբելլա |
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

- 1994 թվական – Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում – արվեստի բնագավառում ունեցած ներդրման համար[2],
- 2011 թվական – Բարեկամության շքանշան – հայրենական մշակույթի ու արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար[3]։
Հասարակական մրցանակներ, վարկանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009 թվական – ռուսական ազգային «ТЭФИ» հեռուստատեսային մրցանակի դափնեկիր «Թոք-շոուի լավագույն հաղորդավար» անվանակարգում Առաջին ալիքի «Արի ամուսնանանք» հաղորդման համար[14][15]։ Հաղթողն ստանում է «Օրփեոս» արձանիկ, որ ստեղծել է քանդակագործ Էռնստ Նեիզվեստնիի կողմից[16][17]։
- 2009 թվական – ընդգրկվել է Ռուսաստանի 2009 թվականի քսան ամենահայտնի հեռուստահաղորդավարների ցանկում (13-րդ տեղ, Առաջին ալիքի «Արի ամուսնանանք» հաղորդման համար), որ կազմվել էր «Семь дней» պարբերականի պատվերով «TNS Gallup Media» սոցիոլոգիական ընկերության կողմից անցկացված հասարակական հարցման արդյունքում[18]։
- 2011 թվական – ընդգրկվել է Ռուսաստանի 2011 թվականի քսանհինգ ամենահայտնի հեռուստահաղորդավարների ցանկում (14-րդ տեղ, Առաջին ալիքի «Արի ամուսնանանք» հաղորդման համար), որ կազմվել էր «Семь дней» պարբերականի պատվերով «TNS Gallup Media» սոցիոլոգիական ընկերության կողմից անցկացված հասարակական հարցման արդյունքում[19]։
- 2011 թվական – արժանացել է Կոստրոմայի մարզի նահանգապետ Իգոր Ալբինի մրցանակի «Созвездие-2011» կինոդերասանների XIX միջազգային փառատոնի շրջանակներում – կինոարվեստի միջոցով Կոստրոմայի մարզի կերպարի ձևավորման գործում ունեցած անձնական ներդրման համար[20]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 «Указ Президента Российской Федерации Б. Ельцина от 12 января 1994 года № 117 «О присвоении почётных званий Российской Федерации творческим работникам Санкт-Петербургской киностудии „Ленфильм“» // bestpravo.com»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-14-ին։ Վերցված է 2017-02-16
- ↑ 3,0 3,1 3,2 «Указ Президента Российской Федерации Д. Медведева от 10 августа 2011 года № 1086 «О награждении государственными наградами Российской Федерации» // graph.document.kremlin.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-16-ին։ Վերցված է 2017-02-16
- ↑ 4,0 4,1 Земляки Ларисы Гузеевой раскрыли тайны её молодости // sobesednik.ru (4 октября 2013 года)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Лариса Гузеева: «У меня всегда была жизнь гульная…» // 7days.ru (ноябрь 2009 года)
- ↑ 6,0 6,1 6,2 «Интервью актёров. Лариса Гузеева: От «Жестокого романса» до «Марша Мендельсона». // video.ru (4 марта 2004 года)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-09-ին։ Վերցված է 2017-02-16
- ↑ 7,0 7,1 Наталия Корнеева "Хочешь, чтобы тебя любили, - люби!" // Gala Биография. — 2005. — № 06. — С. 84-95.
- ↑ Лариса Гузеева. Ведущая программы «Давай поженимся». // 1tv.ru
- ↑ Лариса Гузеева: «Мое увлечение Никитой Михалковым прошло». Яркая и прямая ведущая программы «Давай поженимся!» попала под обстрел детских вопросов в программе «Сто вопросов взрослому» на канале ТВ Центр. // kp.ru (7 апреля 2011 года)
- ↑ Лариса Гузеева: «Независимость — главное достоинство женщины» // 7ja.net, 28 ноября 2010
- ↑ 11,0 11,1 Муж простил Ларисе Гузеевой измену Archived 2017-04-21 at the Wayback Machine. // livestory.com.ua, 18 июля 2009
- ↑ Лариса Гузеева: «В 23 года об меня вытерли ноги» Archived 2012-05-11 at the Wayback Machine. // rodgaz.ru, 27 января 2006
- ↑ «Свежие новости о состоянии Ларисы Гузеевой на сегодняшний день: ухудшилось ли самочувствие, умерла или нет»։ Информационное агентство "Рассвет" (ru-RU)։ 2021-10-05։ Վերցված է 2021-10-05
- ↑ Передача «Давай поженимся» стала обладателем двух статуэток ТЭФИ // 1tv.ru (27 сентября 2009 года)
- ↑ В Санкт-Петербурге выбирали лица «ТЭФИ-2009» // kp.ru (26 сентября 2009 года)
- ↑ «Национальный телевизионный конкурс «ТЭФИ-2009» // tefi.ru (26 сентября 2009 года)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-27-ին։ Վերցված է 2017-02-18
- ↑ Лауреатам «ТЭФИ-2009» вручили «Орфеев» на церемонии в Петербурге // ria.ru (26 сентября 2009 года)
- ↑ Рейтинг популярности: 50 самых популярных отечественных телеведущих 2009 года // 7days.ru
- ↑ Эвелина Хромченко вошла в рейтинг 25 самых популярных телеведущих 2011 года // intermoda.ru (18 марта 2012 года)
- ↑ «Официальный сайт «Гильдии актёров кино России» // gakr.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-09-ին։ Վերցված է 2017-02-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Лариса Гузеева — хиппи из «Жестокого романса» // nashfilm.ru Archived 2008-05-04 at the Wayback Machine.
|
- Մայիսի 23 ծնունդներ
- 1959 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- ՏԷՖԻ մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս հաղորդավարուհիներ
- Ռուս կինոդերասանուհիներ
- Ռուս հեռուստատեսային դերասանուհիներ
- Ռուս հաղորդավարներ
- Խորհրդային դերասանուհիներ