Լարիսա Անտոնովա (Գենիյուշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լարիսա Անտոնովա
Genijusz Praga.jpg
Ծննդյան անուն բելառուս․՝ Larysa Miklaševič
Ծնվել է օգոստոսի 9 (22), 1910
Ծննդավայր Grodno County, Grodno Governorate, Q1972183?, Ռուսական կայսրություն
Վախճանվել է ապրիլի 7, 1983({{padleft:1983|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:7|2|0}}) (72 տարեկանում)
Վախճանի վայր Zeĺva, Zel’va District, Գրոդնոյի մարզ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մասնագիտություն բանաստեղծ և գրող
Լեզու բելառուսերեն
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of Poland.svg Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Flag of Belarus (1918, 1991–1995).svg Belarusian People's Republic
Flag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
Ամուսին Janka Hienijusz
Զավակներ Q47007563?
Larysa Heniush Վիքիպահեստում

Լարիսա Անտոնովա Գենիյուշ (բելառուս․՝ Лары́са Анто́наўна Ге́ніюш), բելառուս բանաստեղծուհի, գրող, հասարակական գործիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1910 թվ.-ի օգոստոսի 9-ին Ժլոբովցի Ոլպինսկիի շրջանում(Վոլկովիվսկ, Վոլկովիվսկյան շրջան Գրոդնենսկի գավառի, Հաղթանակի փողոց, տուն 40) հարուստ հողատիրոջ քրիստոնյա(ուղղափառ) բազմազավակ ընտանիքում: Սովորել է լեհական դպրոցում, 1928 թվ.-ին ավարտել է Վոլկովսկյան լեհական գիմնազիան: Այս ընթացքում էլ ծանոթանում է համաշխարհային գրականությանը՝ լեհական, սկանդինավյան, անգլիական, դասական: Սկսում է գրել բանաստեղծություններ:

Կյանքը Պրահայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվ.-ի փետրվարի 3-ին ամուսնանում է ուսանող-բժիշկ Իվան (Յանկու) Գենիյուշայի հետ, ով սովորում էր Պրահայի Կարլովյան համալսարանում: 1937 թվ.-ին, որդու՝ Յուրիայի ծնվելուց հետո, ուղևորվում է ամուսնու մոտ՝ Պրահա: Այնտեղ Գենյուշայի հարևանն էր հեղինակ Լեսի Ուկրաինկայի քույրը՝ Ալեքսանդրա Կոսաչ-Շիմանովսկայան, ում ստեղծագործությունները մեծ ազդեցություն են թողել Լարիսայի վրա: Իր առաջին բանաստեղծությունները Լարիսան հրապարակել է 1939 թվ.-ին բելառուսցի էմիգրանտների բեռլինյան «Раніца» թերթում: 1942 թվ.-ին լույս է տեսնում իր առաջին բանաստեղծությունների ժողովածուն՝ «Ад родных ніў»՝ լցված կորցված հայրենիքի ապագայի մասին խոհերով, վերջինիս կարոտով:

Երբ 1939 թվ.-ին Կարմիր Բանակը մտավ Արևմտյան Բելառուսի տարածք, հայրը՝ Անտոն Միկլաշեվիչը, գնդակահարվել է, մայրը և երկու քույրերը տեղափոխվել են Ղազախստան: 1939 թվ.-ին, Բելառուսի նախագահ Վասիլիա Զախարկոյի համաձայնությամբ, Լարիսա Գենիյուշը դառնում է Բելառուսի Ազգային Հանրապետության կառավարության գլխավոր քարտուղար արտերկրում: Նա հավաքում և կարգի է բերում Բելառուսի արխիվը, օգնում է Բելառուսից արտագաղթածներին, գաղթականներին ու ռազմագերիներին:

Մեղադրանք նացիստների հետ համագործակցության համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ պատմաբաններ համարում են, որ 1941 թվականի հունիսի 27-ին Լարիսա Գենիյուշը ստորագրել է դիմում «Չեխիայի և Մորավիայի պրոտեկտորատների հետ» ուղղված Ադոլֆ Հիտլերին, որը սկսվում էր հետևյալ տողերով.

«Տեսնելով, որ գերմանական ազգի մեծ ղեկավար Ադոլֆ Հիտլերը մտցրեց իր գերմանական բանակը Արևելյան Եվրոպա, բոլշևիզմի, բոլշևիկ-կոմունիստների և հրեաների ոչնչացման համար, որոնք արդեն 20 տարի է հարստահարում և ոչնչացնում են մեր Բելառուսի ժողովրդին...»

Հենց ինքը բանաստեղծուհին հաստատել է, որ ստորագրությունը եղել է կեղծված: Իր ճամբարային հիշողությունների մեջ գրում է.

«Ես ոչինչ չեմ թաքցրել, քանի որ իմ մեղավորությունն այն էր, որ Օգնության կոմիտեին էի անդամագրվել, աշխատում էր գանձապահ: Դրանից չեմ հրաժարվել, բայց Կոգանը(քննիչ) ինձ մի անգամ ցույց է տվել կոմիտեի արխիվը, որը 1942 թվ.-ին «անհետացել» էր Երմաչենկոյի(Յուլիան Երմաչենկո՝ Պրահայում Բելառուսի օգնության կոմիտեի ղեկավար): Այդտեղ ես ապշեցի: Հեռագրում Բելառուսից ոչ ոք չէր ստորագրել, բայց տեքստի տակ դրված էին այն բելառուսցիների ստորագրությունները, որոնք և՛ եղել են, և՛ չեն եղել նիստում: Ինձ մոտ դա զզվանք առաջացրեց»:

Կալանավորում և դատապարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական գրավումից Չեխոսլովակիայի ազատվելուց հետո Լարիսան ամուսնու և որդու հետ ապրում էր Պրահային մոտ Վիմպերկ քաղաքում: 1948 թվ.-ին Լարիսային և Իվանին ձերբակալում են: Նրանք գտնվում էին Չեխոսլովակիայի և Լվովի բանտերում, իսկ 1948 թվ.-ի հոկտեմբերից Մինսկի բանտում: Այստեղ Լարիսային հարցաքննում է Բելառուսի Սովետական Սոցիալիստական Հանրապետության անվտանգության նախարար Լավրենտի Ցանավան:

1949 թվ.-ի փետրվարի 7-ին Լարիսային և Իվանին դատապարում են 25 տարվա ազատազրկման ուղղիչ-աշխատանքային ճամբարում: Այստեղ ՍՍՀՄ -ի կողմից ազատազկման չափը հասցվում է մինչև 8 տարի: Ամուսինները 1956 թվ.-ին դուրս են գալիս կալանավայրից:

Միկշաևիչների ընտանիքի մյուս անդամների դաժան ճակատագիրը. Ղազախստանում մահացան մայրը և երկու քույրերը: Զինվոր եղբայր Անդերսը Իտալիայում Մոնտե-Կասսիոյի ճակատամարտում 1944 թվ.-ին հուլիսի 27-ին: Մյուս եղբայրը՝ Ռոստիսլավը, մահացավ 1945 թվ.-ի ապրիլին Բեռլինում, որոշ աղբյուրներում հիշատակվող Բեռլինի բանակում:

Տարիներ Զելվայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվ.-ից հետո Լարիսան տեղափոխվում է ամուսնու հայրենիք՝ Գրոդենսկյան շրջանի Զելվա բնակավայր: Կյանքի մնացած տարներին ունեցել են սովետական քաղաքացիություն: Բանաստեղծուհու կյանքի 27 տարին անցել է ԽՍՀՄ Ազգային Անվտանգության Կոմիտեի հսկողության տակ:Իվան Գենիյուշային թույլատրեցին աշխատել շրջանային հիվանդանոցում: 1979 թվականին՝ ամուսնու մահից հետո, Լարիսային տվեցին ոչ մեծ գիշերօթիկ: Բանաստեղծուհուն նույնպես չէին թողնում շփվել որդու հետ, ով հայտնվել էր սովետա-լեհական սահմանից այն կողմ:

Գրեթե 10 տարի նրա ստեղծագործությունները չէին առաջարկվում լայն լսարանի: 1963 թվականին առաջին անգամ ազատազրկումից հետո գրված բանաստեղծությունները հայտնվեցի բելառուսական ամսագրերի էջերին:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունների ժողովածուներ

«Ад родных ніў» (1942)

«Невадам з Нёмана» (1967)

«На чабары настоена» (1982)

«Dzieviać vieršaŭ» (1987)

«Белы сон» (1990)

«Вершы: рукапісны зборнік з 1945-47 гг.» (1992)

«Гасціна» (2000)

«Выбраныя творы» (բանաստեղծություններ, պոեմներ, նամակ, 2000)

Երեխաների համար

«Казкі для Міхаські» (1972)

«Добрай раніцы, Алесь» (1976)

Այլ հրատարակություններ

«Споведзь» (հիշողություն), 1990)

«Маці і сын» (1992)

«Каб вы ведалі: з эпісталярнай спадчыны» (2005)

«Лісты з Зэльвы» (эпистолярий, 2012)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бічэль-Загнетава Д. З прынямонскіх вярбін // Полымя. — 1988. — № 4.
  • ГЕНІЮШ Ларыса Антонаўна // Маракоў Л. У. Рэпрэсаваныя літаратары, навукоўцы, работнікі асветы, грамадскія і культурныя дзеячы Беларусі, 1794—1991. Энц. даведнік. У 10 т. — Т. 1. — Мн:, 2003. ISBN 985-6374-04-9
  • Марціновіч А. «Ты мой боль святы, Беларусь мая…» // Роднае слова. — 1992. — № 3.
  • Сачанка Б. Ларыса Геніюш // Маладосць. — 1988. — № 10.
  • Энцыклапедыя гісторыі Беларусі. У 6 т. Т. 2: Беліцк — Гімн / Беларус. Энцыкл.; Рэдкал.: Б. І. Сачанка (гал. рэд.) і інш.; Маст. Э. Э. Жакевіч. — Мн.: БелЭн, 1994. — 537 с., [8] к.: іл. ISBN 5-85700-142-0.
  • Neureiter F. Larysa Henijuš // Weissrussische Antologie. — München: 1983.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]