Լարդո (ուտեստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք տեսակի լարդո՝ բարակ շերտատած
Լարդո դի կոլոնատա

Լարդոն աղ դրած խոզի ճարպի տեսակ է, որ պատրաստվում է օսմոսի միջոցով, խոզաճարպը աղով, հազրեվարդով և այլ խոտաբույսերով ու համեմունքներով մշակելով[1]։

Լարդո դի կոլոնատա մշակելու մարմարե ավազան

Ամենահայտնի լարդոն կոլոնատան է, որ պատրաստվում է կենտրոնական Իտալիայի Տոսկանա մարզում։ Այստեղ լարդո պատրաստել են սկսած Հռոմեական ժամանակներից։ Կոլոնատան Կարարա քաղաքի արվարձանային ավանն է, որն հայտնի է իր մարմարի քարհանքերով, որտեղից արդյունահանվում է Կարարա մարմարը։ Ավանդաբար, հենց Կարարա մարմարից պատրաստված ավազաններում է ամիսներ շարունակ մշակվում լարդո դի կոլոնատան։ Լարդո դի կոլոնատան ներառված է աշխարհի համադամ կերակուրների Համի տապան ցանկում և 2004 թվականից կրում է նաև Եվրոպական Միության «աշխարհագրական նշումներ և ավանդական մասնագիտություններ» տիտղոս[2]։ Լարդոն բաղկացած է ավելի քան 90% լիպիդներից[3]։ Մեկ ուրիշ մրցանակակիր լարդոյի տեսակ է Վալե դ'աոստա Լառդ'առնան, որ արտադրվում է Առնայում, Իտալիայի հյուսիս-արևմուտքում։ Լարդոյի երկու թանկարժեք տեսակներն էլ մատուցվում են շատ բարակ շերտատած, ինչպես անտիպաստոն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gold, Jonathan (2007 թ․ հուլիսի 25). «Slab City: On the meat trail, a lardo dream». LA Weekly. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 4-ին.
  2. «Lardo di Colonnata». Tuscanjourney.org. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. R Nuvoloni; A Nannipieri; E Purini; F Pedonese; B Turchi; B Torracca; O Benini (2012 թ․ օգոստոսի 2). «Characterisation of PGI lardo di Colonnata» (PDF). Italian Journal of Food Safety. 1 (4): 81–85. doi:10.4081/ijfs.2012.4.81. ISSN 2239-7132. OCLC 4951289742. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին – via DOAJ. {{cite journal}}: External link in |via= (օգնություն)