Պանչետա
Պանչետան (Իտալերեն արտասանություն՝ [panˈt͡ʃetːta]) իտալական բեկոն է՝ պատրաստված խոզի ճարպոտ, աղ դրած և սև պղպեղով համեմված փափկամսից։ Երբեմն պանչետան համեմվում է այլ համեմունքներով նույնպես։ Իտալիայում պանչետան սպառվում է սովորաբար հում վիճակով[1]։
Գործածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եփելու համար պանչետան կտրտում և վերածում են խորանարդիկների։ Իտալիայում պանչետան մատուցվում է որպես սառը նախուտեստ՝ բարակ շերտերով կտրտված։ Այն նաև կարելի է օգտագործել կարբոնարա կամ բուկատինի մակարոնի հետ, թեև գուանչիալեն ընդհանուր առմամբ համարվում է ավելի ավանդական[2]։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանչետայի երկու հիմնական տեսակներն են արոտալատան (փաթաթված) և ստեսան (հարթ)։ Աղ դրած արոտալատան ուտում են հում վիճակում. այն կտրտվում է բարակ շերտերով և մատուցվում որպես անտիպաստո, կամ պարզապես օգտագործվում որպես սենդվիչի բաղադրիչ։ Ստեսան կտրտում և օգտագործում են այլ ուտեստներ պատրաստելիս, կամ հաստ շերտերով կտրտում և տապակում ջեռոցում։ Կա նաև արոտալատայի մեկ այլ տեսակ՝ որի մեջ, ռուլետի կենտրոնական մասում ավելացնում են կապիկոլա (պանչետա կոպատա)։ Փաթաթված պանչետան բնորոշ է հատկապես հյուսիսային Իտալիային[3], մինչդեռ հարթ պանչետան առավել տարածված է կենտրոնական և հարավային Իտալիային[4]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Andrea Tibaldi։ «Bacon (pancetta affumicata)»։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-12-ին։ Վերցված է 2018-05-29 (in Italian).
- ↑ Carnacina Luigi, Veronelli Luigi (1977)։ «Vol. 2, Italia Centrale»։ La cucina Rustica Regionale։ Rizzoli։ OCLC 797623404 republication of La Buona Vera Cucina Italiana, 1966.
- ↑ «DOP – Pancetta Piacentina»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-08-ին։ Վերցված է 2018-05-29 (in Italian).
- ↑ «DOP – Pancetta di Calabria»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-26-ին։ Վերցված է 2018-05-29 (in Italian).
![]() |
Պանչետա Վիքիպահեստում |
---|