Բուկատինի
![]() | |
Տեսակ | մակարոնի տեսակ |
Ենթատեսակ | մակարոնեղեն |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Բուկատինի [bukaˈtiːni], հայտնի է նաև պերչատելի անվամբ՝ [pertʃaˈtɛlli], հաստ, սպագետտիի նման, բայց սնամեջ, խողովակաձև մակարոն։ Բուկատինի անունը ծագել է իտալ.՝ buco բառից, որը նշանակում է «անցք», մինչդեռ bucato կամ դրա նեապոլիտանական «պերչատո» տարբերակը նշանակում է «ծակված»[1][2]։ Բուկատինին տարածված է Լացիոյում, հատկապես` մայրաքաղաք Հռոմում։ Բուկատինի մակարոնը պատրաստվում է դյուրում կոշտ ցորենի տեսակից և ջրից։ Մակարոնի երկարությունը 25-30 սմ է, իսկ տրամագիծը՝ 3 մմ։ Պատրաստման միջին տևողությունը ինը րոպե է։ Իտալական խոհանոցում բուկատինին մատուցվում է կարագով թանձրուկի, պանչետայի, գուանչիալեի, բանջարեղենի, ձվի, անչովի կամ սարդինա ձկնատեսակների հետ։ Բուկատինիի նման մակարոնի տեսակ է նաև ձիթին ([ˈdziːti]), որը նույնպես երկար, սնամեջ, հարթ մակերեսով մակարոնեղեն է[3]։ Տարածված է նաև ձիթոնի ([dziˈtoːni]) տարատեսակը, որը ձիթիի ավելի լայն տեսակն է[4]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Բուկատինի ամատրիչանա սոուսում
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Giacomo Devoto, Gian Carlo Oli, Il Devoto-Oli. Vocabolario della lingua italiana, edited by Luca Serianni and Maurizio Trifone, Le Monnier.
- ↑ «Perciare in italiano»։ Glosbe - Il dizionario multilingue on line։ Վերցված է 2015-11-16
- ↑ «Cook's Thesaurus: Pasta Tubes»։ Foodsubs.com։ Վերցված է 2013-02-21
- ↑ «Type Of Pasta»։ Thenibble.com։ Վերցված է 2013-02-21