Լատվիայի ազգային խորհրդանիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազատության արձան

Լատվիայի ազգային խորհրդանիշեր, Լատվիան ներկայացնող սիմվոլներ կամ Լատվիայի համար տիպական կամ այլ առումով հատկանշական համարվող մշակութային դրսևորումներ[1]։

Լատվիայի պաշտոնական խորհրդանիշերն են զինանշանը[2], դրոշը[3], հիմնը[4]։

Պաշտոնական խորհրդանիշերի կողքին կան նաև Լատվիայի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված մի քանի ոչ պաշտոնական նշաններ։ Դրանք են՝

  • ազգային թռչուն՝ սպիտակ խաղատուտ, որը որպես խորհրդանշան հաստատվել է 1960 թվականին Թռչունների պաշտպանության միջազգային խորհրդի կողմից[1][5],
  • ազգային միջատ՝ երկկետանի զատկաբզեզը որպես խորհրդանշան հաստատվել է 1991 թվականին Լատվիայի միջատաբանական միության կողմից[1][5],
  • ազգային ծաղիկ՝ երիցուկ[6],
  • ազգային ծառ՝ լորենի և կաղնի, որոնք համապատասխանաբար խորհրդանշում են իգական և արական սկիզբները[7],
  • ազգային քար՝ սաթ[8]։

Լատվիայի ճակատագրի խորհրդանիշ համարվում է երկրի ամենախոշոր գետը՝ Դաուգավան[1]։ Կարծում են, որ նա կապված է լատիշների պատմության հետ և նրան անվանում են «մայր գետ»[9]։

Յանովի օրը (կամ Լիգոյի տոնը) Լատվիայի ամենանշանակալի ազգային տոնը, ինչպես նաև համարվում է Լատվիայի խորհրդանշաններից։ Տոնը հայտնի է նաև երկրի սահմաններից դուրս և նշվում է հունիսի 23-ի երեկոյան և ամբողջ հաջորդ օրը։ Կապված է ամառային արևադարձի օրվա հետ[10]։

Ազատության հուշարձանը, որը գտնվում է Ռիգայի կենտրոնում, ևս համարվում է Լատվիայի խորհրդանիշերից։

Պաշտոնական խորհրդանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի դրոշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի դրոշ

Լատվիայի դրոշը իրենից ներկայացնում է ուղղանկյուն պաստառ երկու կարմիր և մեկ սպիտակ (մեջտեղում) գույնի հորիզոնական շերտերով, լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ։

Լատվիայի զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի զինանշան

Լատվիայի Հանրապետության զինանշանն իրենից ներկայացնում կապույտ, արծաթագույն և մուգ կարմիր գույներ պարունակող վահան։ Կապույտ հատվածում ոսկեգույնով պատկերված է ծագող արև, արծաթագույն հատվածում՝ ձախ նայող մուգ կարմիր առյուծ, իսկ կարմիր հատվածում՝ աջ նայող արծաթագույն արծվառյուծ, ով աջ թաթով բռնում է սուր։ Վահանի տակ կամարի ձևով պատկերված ենոսկեգույն հնգագագաթ աստղեր։ Զինանշանի ներքևում գտնվում են կաղնու տերևները, որ պատված են Լատվիայի դրոշի գույներով ժապավենով[11]։

Լատվիայի օրհներգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Dievs, svētī Latviju!

«Dievs, svētī Latviju!»՝ խոսքերը և երաժշտությունը 1873 թվականին գրել է Կարլիս Բաումանիսը։ Առաջին անգամ կատարվել է Առաջին ընդհանուր երգի փառատոնին, որը տեղի է ունեցել 1873 թվականի ամռանը Ռիգայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Latvijas enciklopēdija. — Rīga : Valērija Belokoņa izdevniecība, 2007. — Т. 4. — 520 с. — ISBN 978-9984-9482-4-9.}
  2. «Конституция Латвийской Республики» (ռուսերեն)։ 02.11.2010։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին։ Վերցված է 2015-05-14 
  3. «Par Latvijas valsts ģerboni» (լատվիերեն)։ Վերցված է 2015-05-14 
  4. «Par Latvijas valsts himnu» (լատվիերեն)։ Վերցված է 2015-05-14 
  5. 5,0 5,1 «Другие символы Латвии» (ռուսերեն)։ Министерство иностранных дел Латвийской Республики։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին։ Վերցված է 2016-05-14 
  6. «Национальный цветок» (ռուսերեն)։ Министерство иностранных дел Латвийской Республики։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին։ Վերցված է 2016-05-14 
  7. «Национальные деревья» (ռուսերեն)։ Министерство иностранных дел Латвийской Республики։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին։ Վերցված է 2016-05-14 
  8. «Янтарь» (ռուսերեն)։ Министерство иностранных дел Латвийской Республики։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին։ Վերցված է 2016-05-14 
  9. «Символ судьбы Латвии - Даугава» (ռուսերեն)։ Министерство иностранных дел Латвийской Республики։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին։ Վերցված է 2016-05-14 
  10. «Янов день» (ռուսերեն)։ Министерство иностранных дел Латвийской Республики։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին։ Վերցված է 2016-05-14 
  11. «Par Latvijas valsts ģerboni» (լատվիերեն)։ likumi.lv։ Վերցված է 2014-02-13