Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարան
Տեսակհասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված էապրիլի 26, 1989
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1], Conference of Rectors of Spanish Universities?[2], ORCID[3] և Spanish Association of University Presses?[4]
Երկիր Իսպանիա[5]
ՏեղագրությունԼաս Պալմաս և Լաս Պալմաս
Կայքulpgc.es(իսպ.) և english.ulpgc.es(անգլ.)
Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարան (Իսպանիա)##
Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարան (Իսպանիա)
Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարան, Իսպանիա
 University of Las Palmas de Gran Canaria Վիքիպահեստում

Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարան (իսպ.՝ Universidad de Las Palmas de Gran Canaria, ULPGC ) գտնվում է Կանարյան կղզիների Լաս Պալմաս դե Գրան Կանարիա մայրաքաղաքում։

Համալսարանն ունի հինգ համալիր շինություններ․ չորսը Կանարյան կղզիներում (Տաֆիրա, Օբելիսկո, Սան-Կրիստոբալ, Մոնտանյա-Կարդոնես) և մեկը Լանսարոտե կղզում։ Այս հինգ շինություններից ամենամեծը Տաֆիրան է։

Համալսարանը բացվել է 1989 թվականին, բազմաթիվ Կանարյան կղզիների բնակիչների խնդրանքով։ Նույն թվականին «Բուհերի վերակազմավորման մասին օրենք» -ի համաձայն համալսարանին է միավորվել նախկին Պոլիտեխնիկական համալսարանի կրթական կենտրոններ ՝ կենտրոնացված ճարտարագիտական մասնագիտությունների բաժիններով (այդ թվում ՝ արդյունաբերական, քաղաքացիական, էլեկտրոնիկայի, համակարգչային) և հարևան Սան Կրիստոբալ դե լա Լագունայի համալսարան կենտրոնները։

Կրթական ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարան, Տաֆիրա
Համալսարանական հիվանդանոց

Համալսարանն առաջարկում է 55 մասնագիտական բաժիններ ` 24 հազար ուսանողների համար[6]։

Մասնագիտությունները հիմնականում տեխնիկական և ինժեներական են ՝ քաղաքացիական ճարտարագիտություն, ճարտարապետություն, ծրագրային ապահովում, սակայն համալսարանն առաջարկում է նաև առողջապահության բնագավառի բաժիններ ՝ բժշկություն, մանկաբուժություն և անասնաբուժություն, հումանիտար բաժիններ ՝ պատմություն, իրավագիտություն, սոցիալական գիտություններ։ '

Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարանն Իսպանիայի առաջին բուհերից մեկն է, որն ունի «Ծովային գիտություն» բաժին։

«El Mundo» թերթի սոցիալական հարցման համաձայն, Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարանն Իսպանիայի 48 պետական համալսարանների շարքում իր հեղինակաությամբ զբաղեցնում է 34-րդ տեղը[7]

Համալսարանական ինստիտուտներ և կրթական կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիբեռնետիկայի և տեխնոլոգիաների համալսարանական ինստիտուտ
  • Կիրառական միկրոէլեկտրոնիկայի համալսարանական ինստիտուտ
  • Կենդանիների առողջության և սննդի անվտանգության համալսարանական ինստիտուտ
  • Ինտելեկտուալ համակարգերի և հաշվարկային տեխնոլոգիաների ինստիտուտ (IUSIANI)
  • Տեխնոլոգիական զարգացման և նորարարության համալսարանական ինստիտուտ (IDeTIC)
  • Զբոսաշրջության և Կայուն զարգացման համալսարանական ինստիտուտ (TIDES)[8]

Զբոսաշրջության և կայուն զարգացման համալսարանական ինստիտուտը Եվրոպայում առաջիններից մեկն է (http://tides.es), իսկ զբոսաշրջության բնագավառում հետազոտության և զարգացման ոլորտում այն աշխարհի 30 լավագույնների շարքում է[9]։

Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարանը 5-րդ համալսարանն է Եվրոպայում և 1-ն Իսպանիայում ՝ հյուրընկալության ոլորտի հետազոտության գիտական արդյունավետությամբ։

Տուրիզմի ուսուցման մասնագիտական պատրաստության և հյուրընկալության ոլորտում համալսարանն ուսումնասիրում և կարևորում է կոնկրետ հետազոտական թեմաներ ՝ «Մարքեթինգի և կառավարման դերը», զբաղեցնում է 2-րդ տեղն աշխարհում (4 համալսարանների մեջ) և «Իմիջ եւ բրենդ» ՝ 4-րդն աշխարհում[9]։

Կոնֆերենցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարանը համարվում է միջազգային կոնֆերանսների հյուրընկալ կենտրոնը կամ համակազմակերպիչը․

2005 թվականին այս համալսարանը հյուրընկալել է MoodleMoot Իսպանիայի գիտաժողովներին[10]։

Շատ համալսարաններ հետևել են Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարանի առցանց ուսման օրինակին[11]։

Ուսանողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարանի ուսանողների մեծ մասը որոշում են իրենց ուսումն ավարտելուց հետո մնալ Կանարյան կղզիներում։ Նրանցից շատերը Erasmus կրթաթոշակի համար են դիմում, վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով արտասահմանում սովորելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://eua.eu/about/member-directory.html
  2. https://web.archive.org/web/20220525155608/https://www.crue.org/universidades/
  3. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  4. https://web.archive.org/web/20240203122536/https://www.une.es/asociados
  5. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  6. ULPGC - Datos globales
  7. «50 carreras | elmundo.es». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  8. «Inicio - TiDES - Instituto Universitario de Turismo y Desarrolo Economico Sostenible». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 21-ին.
  9. 9,0 9,1 Park, K. et al. (2011) “Hospitality and tourism research rankings by author, university, and country using six major journals: the first decade of the new millennium. Journal of Hospitality and Tourism Research, 35, 3, 381-416
  10. «ULPGC - Página no encontrada». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 21-ին.
  11. «Moodle. Institutos y universidades apuestan por esta plataforma libre de 'e-learning' - Aula Intercultural». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարան» հոդվածին։