Լասլո Լուկաչ
| Լասլո Լուկաչ | |
| Կուսակցություն՝ | Liberal Party?[1] և National Party of Work?[2] |
|---|---|
| Մասնագիտություն՝ | տնտեսագետ, դիվանագետ, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ |
| Ծննդյան օր | նոյեմբերի 24, 1850 |
| Ծննդավայր | Zlatna, Alba County, Ռումինիա |
| Վախճանի օր | փետրվարի 23, 1932 (81 տարեկան) |
| Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա[3] |
| Թաղված | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
| Քաղաքացիություն | |
| Պարգևներ | |
Լասլո Լուկաչ (հունգ.՝ Lukács László, նոյեմբերի 24, 1850, Zlatna, Alba County, Ռումինիա - փետրվարի 23, 1932, Բուդապեշտ, Հունգարիա[3]), հունգարացի քաղաքական գործիչ, ֆինանսների նախարար իսկ 1912-1913 թվականներին Հունգարիայի վարչապետ[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուկաչը իրավունք է սովորել Կլուժի համալսարանում և դասավանդել Դյորի իրավաբանական ակադեմիայում:
Հայրը եղել է Դավիդ Լուկաչը, որը հայ գաղթականների ժառանգ էր և հանքի սեփականատեր[6]։ 1877 թվականին Լասլոն ստանձնել է Զլատնայում գտնվող իր ընտանիքի հանքի կառավարումը: 1878 թվականից եղել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավոր Լիբերալ կուսակցությունից։
Լուկաչը եղել է հարկային դեպարտամենտի ղեկավարը 1887-1891 թվականներին, 1895 թվականին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը Դեսո Բանֆի կաբինետում և պահպանել այն ևս մի քանի պաշտոններում մինչև 1905 թվականը։ Իր քաղաքական կարիերայի ընդմիջումից հետո կրկին դարձել է ֆինանսների նախարար Կարոլի Կուեն-Հեդերվարիի կառավարությունում 1910 թվականին։
Կարոլի Կուեն-Հեդերվարիի հրաժարականից հետո Լուկաչը 1912 թվականի ապրիլի 22-ին նշանակվել է վարչապետ և միևնույն ժամանակ ստանձնել ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Իր գտնվելու ընթացքում պայքարել է ընդդիմության բռնի խոչընդոտման, ռազմական և ընտրական օրենքների ընդունման դեմ։ Իր հիմնադրած Ազգային աշխատանքային կուսակցության նախընտրական արշավի ֆինանսավորման կոպիտ ֆինանսական խախտումների պատճառով Լուկաչը 1913 թվականի հունիսի 10-ին ստիպված է եղե; հրաժարական տալ։ Իսթվան Տիսան դարձել է կուսակցության նոր ղեկավար և վարչապետ։
1919 թվականից հետո, առանց մեծ հաջողությունների, մասնակցել է նոր կուսակցությունների՝ Ազգային կենտրոնական և Ազգային քաղաքացիական կուսակցությունների կազմակերպմանը։ Նախկին ծառայությունների համար Միկլոշ Հորթին նրան 1920 թվականին նշանակել է խորհրդարանի վերին պալատում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Dániel B., József P., Judit P. Képviselők és főrendek a dualizmus kori Magyarországon (հունգ.) — Líceum Kiadó, 2020. — P. 127. — 639 p. — ISBN 978-963-496-144-4
- ↑ 2,0 2,1 Dániel B., József P., Judit P. Képviselők és főrendek a dualizmus kori Magyarországon (հունգ.) — Líceum Kiadó, 2020. — P. 416. — 639 p. — ISBN 978-963-496-144-4
- ↑ 3,0 3,1 3,2 PIM identifier
- ↑ Balogh, Sándor (1986). Magyarország a XX. században (հունգարերեն). Kossuth. էջ 26. ISBN 978-963-09-2866-3. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Bertényi, Iván; Gyapay, Gábor (1992). Magyarország rövid története (հունգարերեն). Maecenas. էջ 481. ISBN 978-963-7425-66-0. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Szinnyei, József (1902). Magyar írók: élete és munkái a Magyar (հունգարերեն). Kiadja Hornyánszky V. էջ 104. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Լուկաչ» հոդվածին։ |
| ||||||