Լապլանդիայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լապլանդիայի համալսարան
ֆին.՝ Lapin yliopisto
Lapland University.png
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված էմարտի 1, 1979
Ընդհանուր անձնակազմ650 մարդ
ԱնդամակցությունUniversity of the Arctic? և Եվրոպայի համալսարանների միություն[1]
ԵրկիրFlag of Finland.svg Ֆինլանդիա[2]
ՏեղագրությունՌովանիեմի
Կայքulapland.fi
University of Lapland Վիքիպահեստում

Լապլանդիայի համալսարան (ֆին.՝ Lapin yliopisto, շվեդ.՝ Lapplands universitet), համալսարան Ֆինլանդիայում, տվյալ երկրի ամենահյուսիսային համալսարանը, տեղակայված է Լապլանդիա մարզի Ռովանիեմի քաղաքում։

Համալսարանը համագործակցում է Արկտիկայի համալսարանի միջազգային ծրագրի այլ գիտական և հետազոտական հաստատությունների հետ․ կապեր ունի Մուրմանսկի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ։ Ներառված է Լապլանդիայի համալսարանի կիրառական գիտությունների համընկերությունում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը հիմնադրվել է 1979 թվականին և մինչև 1991 թվականը կրել է «Լապլանդիայի բարձրագույն դպրոց» (ֆին.՝ Lapin korkeakoulu) անվանումը։

Ֆինլանդիայի կրթության նախարարությունը 2013 թվականի փետրվարի 6-ին՝ երկրում նշվող Սաամների ազգային օրը, Լապլանդիայի համալսարանին 1 միլիոն եվրո է հատկացրել սաամական ուսումնասիրությունների անցկացման համար։ 2014 թվականի ապրիլի վերջին համալսարանում բացվել է համալսարանի դասախոս Լեյֆ Ռանտալայի հավաքածուից «Ողջույններ կոլյան սաամներից» ցուցահանդեսը, որը նվիրված էր Կոլյան թերակղզու սաամներին[3]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս համալսարանում գործում է չորս ֆակուլտետ՝

  • արվեստի և դիզայնի ֆակուլտետ,
  • կրթության ֆակուլտետ,
  • իրավունքի ֆակուլտետ,
  • սոցիալական գիտությունների ֆակուլտետ։

Նախկինում գոյություն ունեցած բիզնեսի և զբոսաշրջության ֆակուլտետն ընդգրկվել է սոցիալական գիտությունների ֆակուլտետի կազմում։ Համալսարանին կից գործող Արկտիկական կենտրոնն Արկտիկայի հետազոտության ոլորտում առաջատար գիտահետազոտական հաստատությունն է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://eua.eu/about/member-directory.html
  2. (unspecified title) — 2003.
  3. Анастасия Карева (2014-04-30)։ «Кольские саамы передают привет в Финляндии»։ МК в Мурманске։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-10-ին։ Վերցված է 2014-05-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]