Jump to content

Լաուրա Ֆերարեսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաուրա Ֆերարեսե
Դիմանկար
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրՊադովա, Վենետո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունՋոնս Հոփքինսի համալսարան
Մասնագիտությունֆիզիկոս և աստղագետ
ԱշխատավայրՌատգերսի համալսարան և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՄիջազգային աստղագիտական միություն
 Laura Ferrarese Վիքիպահեստում

Լաուրա Ֆերարեսե (անգլ.՝ Laura Ferrarese, 20-րդ դար, Պադովա, Վենետո, Իտալիա), Կանադայի ազգային հետազոտական խորհրդի տիեզերական գիտությունների հետազոտող։ Հիմնականում աշխատել է Հաբլ տիեզերական և Կանադա-Ֆրանսիա-Հավայան աստղադիտակներիի տվյալների միջոցով[2]։

Վաղ կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրա Ֆերարեսեն ծնվել է Իտալիայի Պադովա քաղաքում և սովորել Պադովայի համալսարանում, իսկ 1996 թվականին Ջոն Հոփքինսի համալսարանից ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում։ Նախքան Ռատգերսի համալսարանի պրոֆեսոր դառնալը եղել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի Հաբլ ծրագրի գիտաշխատող[2]։ 2000 թվականին Ռատգերսի համալսարանի պրոֆեսոր դառնալուց հետո աշխատել է որպես «Հաբլ» ծրագրի գիտաշխատող։ 2004 թվականին տեղափոխվել է Կանադայի ազգային հետազոտական խորհուրդ, որտեղ ներկայումս գլխավոր գիտաշխատող է։ 2017 թվականի հուլիսին Ֆերարեսեն 16 ամսով նշանակվել է որպես Ջեմինի աստղադիտարանի ժամանակավոր տնօրեն[3]։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրա Ֆերարեսեի աշխատանքը նրան հնարավորություն է տվել նախագծերը ղեկավարել՝ օգտագործելով այնպիսի միջոցներ, ինչպիսիք են Հաբլ տիեզերական և Կանադա-Ֆրանսիա-Հավայան աստղադիտակները[4]։ Նրա աշխատանքը կենտրոնանում է գերհզոր սև անցքերի զանգվածների, հյուրընկալող գալակտիկաներում աստղային արագությունների բաշխման և թե ինչպես են դրանք ազդում միմյանց վրա։ Նա նաև ուսումնասիրել է ակտիվ գալակտիկական միջուկները, գալակտիկայի դինամիկան և մասշտաբի հարաբերակցությունները, արտագալակտիկական հեռավորությունների սանդղակը և տիեզերքի ընդլայնման արագությունը։ Իր աշխատանքում Ֆերարեսեն օգտագործում է ցամաքային և տիեզերական աստղադիտարանների տվյալները, ներառյալ Հաբլ տիեզերական աստղադիտակը, Չանդրա ռենտգենյան աստղադիտարանը և Կանադա-Ֆրանկո-Հավայան աստղադիտակը[5][6]։

Ըստ SAO/NASA աստղաֆիզիկական տվյալների համակարգի, նա հրապարակել է 177 գրախոսվող հոդված, որոնք ընդգրկել են ավելի քան 20,000 մեջբերում։ Նրա H-գործակիցը 66 է[7]։

Ներկայումս Ֆերարեսեն Միջազգային աստղագիտական միության փոխնախագահն է և Կանադա-Ֆրանսիա-Հավայան աստղադիտակի տնօրենների խորհրդի անդամ։ 2012-2014 թվականներին զբաղեցրել Է Կանադայի աստղագիտական ընկերության նախագահի պաշտոնը։ Ֆերարեսեն նաև աստղագիտության հետազոտական համալսարանների ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ էր և ի թիվս այլ նշանակումների, ղեկավարում էր աստղագիտության հետազոտության համալսարանի դիտորդական խորհուրդը։

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերարեսեն Վիկտորիայի, Ռատգերսի, Պադովայի համալսարաներում և SIGRAV-Ի դպրոցում դասավանդել է հարաբերականության ժամանակակից տեսություն և գրավիտացիոն ֆիզիկա։

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերարեսենն ստացել է մի քանի մրցանակներ, այդ թվում՝ 2012 թվականին Եղիսաբեթ II թագուհու ադամանդե հոբելյանական մեդալը, 2014 թվականին Հելեն Սեյեր Հոգ և 2015 թվականին Փիթեր Գ․ Մարթին մրցանակները։ 2020 թվականին ընտրվել է Կանադայի Թագավորական ընկերության անդամ։

2000 թվականի նոյեմբերի 30-ին Ֆերարեսեն նկարահանվել է «Հորիզոն» հեռուստասերիալի դրվագներից մեկում, որը կոչվում է «Գերհզոր Սև անցքեր»[8]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "A Fundamental Relation between Supermassive Black Holes and Their Host Galaxies", appeared in the Astrophysical Journal Letters, 2000[9]
  • "Final Results from the Hubble Space Telescope Key Project to Measure the Hubble Constant", appeared in the Astrophysical Journal, 2001[10]
  • "Central Masses and Broad-Line Region Sizes of Active Galactic Nuclei. II. A Homogeneous Analysis of a Large Reverberation-Mapping Database", appeared in the Astrophysical Journal, 2004[11]
  • "Supermassive Black Holes in Galactic Nuclei: Past Present and Future Research", appeared in Space Science Reviews, 2005[12]
  • "Beyond the Bulge: A Fundamental Relation between Supermassive Black Holes and Dark Matter Halos", appeared in the Astrophysical Journal Letters, 2002[13]
  • "The ACS Virgo Cluster Survey. VI. Isophotal Analysis and the Structure of Early-Type Galaxies", appeared in the Astrophysical Journal Letters, 2006[14]

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրա Ֆերարեսեն Միջազգային աստղագիտական միության ակտիվ անդամ է և աշխատում է սարքավորումների, տեխնոլոգիաների և տվյալների մշակման B բաժնում, միջաստղային նյութերի, տեղական տիեզերքի h բաժնում և գալակտիկաների ու տիեզերաբանության J բաժնում։ Նախկինում՝ մինչև 2012 թվականը եղել է VIII գալակտիկաների ու տիեզերքի բաժնի անդամ, իսկ մինչև 2015 թվականը մասնակցել է Միջազգային աստղագիտական միության 28 գալակտիկաների աշխատանքներին։ Նա նաև ամերիկյան աստղագիտական ընկերության և Կանադայի աստղագիտական ընկերության անդամ է[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://council.science/current/blog/isc-appoints-100-new-fellows/
  2. 2,0 2,1 «Curriculum Vitae of Laura Ferrarese» (PDF).
  3. «Dr. Laura Ferrarese Appointed Interim Director of Gemini Observatory». Gemini Observatory (անգլերեն). 2017 թ․ հունիսի 2. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  4. «Two Public Astronomy Lectures Help Mark 100 Years of Astronomy Group in Victoria». Royal Astronomical Society of Canada. 2014 թ․ հունիսի 14.
  5. «Laura Ferrarese -- Herzberg Astrophysics». Herzberg Astrophysics (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  6. «CASCA 2015 Press Tip Sheet» (PDF). Canadian Astronomical Society. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. «SAO/NASA Astrophysics Data System».
  8. «Class of 2020» (PDF). Royal Society of Canada. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  9. Ferrarese, Laura; Merritt, David (2000 թ․ օգոստոս). «A Fundamental Relation between Supermassive Black Holes and Their Host Galaxies». Astrophysical Journal Letters. 539 (1): L9–L12. arXiv:astro-ph/0006053. Bibcode:2000ApJ...539L...9F. doi:10.1086/312838. S2CID 6508110.
  10. Freedman, Wendy L.; Madore, Barry~F.; Gibson, Brad K.; Ferrarese, Laura; և այլք: (2001 թ․ մայիս). «Final Results from the Hubble Space Telescope Key Project to Measure the Hubble Constant». Astrophysical Journal. 553 (1): 47–72. arXiv:astro-ph/0012376. Bibcode:2001ApJ...553...47F. doi:10.1086/320638. S2CID 119097691.
  11. Peterson, Bradley M.; Ferrarese, Laura; և այլք: (2004 թ․ հոկտեմբեր). «Central Masses and Broad-Line Region Sizes of Active Galactic Nuclei. II. A Homogeneous Analysis of a Large Reverberation-Mapping Database». Astrophysical Journal. 613 (2): 682–699. arXiv:astro-ph/0407299. Bibcode:2004ApJ...613..682P. doi:10.1086/423269. S2CID 16308360.
  12. Ferrarese, Laura; Ford, Holland (2005 թ․ փետրվար). «Supermassive Black Holes in Galactic Nuclei: Past Present and Future Research». Space Science Reviews. 116 (3–4): 523–624. arXiv:astro-ph/0411247. Bibcode:2005SSRv..116..523F. doi:10.1007/s11214-005-3947-6. S2CID 119091861.
  13. Ferrarese, Laura (2002 թ․ հոկտեմբեր). «Beyond the Bulge: A Fundamental Relation between Supermassive Black Holes and Dark Matter Halos». Astrophysical Journal. 578 (1): 90–97. arXiv:astro-ph/0203469. Bibcode:2002ApJ...578...90F. doi:10.1086/342308. S2CID 17064543.
  14. Ferrarese, Laura; և այլք: (2006 թ․ հունիս). «The ACS Virgo Cluster Survey. VI. Isophotal Analysis and the Structure of Early-Type Galaxies». Astrophysical Journal Supplement Series. 164 (2): 334–434. arXiv:astro-ph/0602297. Bibcode:2006ApJS..164..334F. doi:10.1086/501350. S2CID 18618068.
  15. «International Astronomical Union | IAU». www.iau.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Ֆերարեսե» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Ֆերարեսե» հոդվածին։