Լաուրա Վարդանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լաուրա Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1942 |
Ծննդավայր | Գառնի, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 7, 1994 (52 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1964) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ |
Լաուրա Վարդանյան (հոկտեմբերի 21, 1942, Գառնի, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 7, 1994, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ դերասանուհի, պարուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաուրա Վարդանյանը ծնվել է Աբովյանի շրջանի (այժմ Կոտայքի մարզի) Գառնի գյուղում։ 1964 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը։ 1971-1977 թվականներին նկարահանվել է հայկական ֆիլմերում։ Մինչև 1975 թվականը եղել է Հայաստանի երգի և պարի պետական անսամբլի պարուհի։ 1982 թվականից տեղափոխվել է Երևանից և բնակվել արտասահմանում։ Մահացել է Նյու Յորքում` կրծքի քաղցկեղից[1][2]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1971 թվական - «Խաթաբալա» - Նատալիա
- 1971 թվական - «Հույսի խրճիթներ» - Սուրբիկ
- 1973 թվական - «Քաոս» - Անուշ
- 1974 թվական - «Մարդն «Օլիմպոսից»» - Արփիկ
- 1975 թվական - «Շեկ ինքնաթիռը» - Նառա
- 1975 թվական - «Իմ սիրտը լեռներում է» - դրվագ
- 1975 թվական - «Առաջին ծիծեռնակը» - Էսմերալդա
- 1976 թվական - «Բաղդասարը բաժանվում է կնոջից» - Անույշ
- 1977 թվական - «Խոնարհվիր վաղվա օրվան» - Հեղինե
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|