Լայոշ Ֆյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լայոշ Ֆյուր
 
Կուսակցություն՝ Հունգարիայի ժողովրդավարական ֆորում[1]
Կրթություն՝ Դեբրեցենի համալսարան (1954)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, պատմաբան և փաստաբան
Ծննդյան օր դեկտեմբերի 21, 1930(1930-12-21)[2]
Ծննդավայր Egyházasrádóc, Körmend District, Վաս, Հունգարիա
Վախճանի օր հոկտեմբերի 22, 2013(2013-10-22)[2] (82 տարեկան)
Վախճանի վայր Բուդապեշտ, Հունգարիա
Թաղված Egyházasrádóc[3]
Քաղաքացիություն  Հունգարիա
 
Պարգևներ

Լայոշ Ֆյուր (հունգ.՝ Lajos Für, դեկտեմբերի 21, 1930(1930-12-21)[2], Egyházasrádóc, Körmend District, Վաս, Հունգարիա - հոկտեմբերի 22, 2013(2013-10-22)[2], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարիացի քաղաքական գործիչ, Հունգարիայի պաշտպանության նախարար (1990—1994):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին ավարտել է Լայոշ Կոշուտի անվան համալսարանի պատմագիտական ֆակուլտետը։ 1956 թվականին դարձավ այդ համալսարանի պրոֆեսորի ասիստենտ։ 1956 թվականի դեպքերի ակտիվ մասնակից, Դեբրեցենում հեղափոխական պահանջների կազմակերպիչներից մեկը։ Խորհրդային զորքերի ներս մտցնելուց հետո ներկալվել է, հեռացվել աշխատանքից։ 1957 թվականին արտաքսվել է Ֆրանսիա, բայց մի քանի ամիս անց վերադարձել է։ 1958 թվականին գործազուրկ էր, ապա դարձել է գրադանավար, բեռնակիր և ուսուցիչ տարրական դպրոցում։

1963 թվականին հայտարարված համընդհանուր ներումից հետո.

  • 1964—1978 թվականներին աշխատել է, որպես գիտաշխատող, պետ հունգարիական գյուղատնտեսական թանգարանում;
  • 1971 թվական — պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա;
  • 1980—1987 թվականներ — թանգարանի գիտական քարտուղար;
  • 1983 թվական — պաշտպանել է դոկտորական դիսերտացիա;
  • 1984 թվական — փորձել է ընդունվել աշխատանքի Դեբրեցենի համալսարանում, սակայն ապարդյուն;
  • 1988—1990 թվականներ — դասախոս;
  • 1990—2000 թվականներ — Էտվեշ Լորանդի անվան համալսարանի պատմագիտական ֆակուլտետի դոցենտ։

1985 թվականին կրկին դարձել է հերձվածողների անդամ։ 1987 թվականին դարձավ Հունգարիայի դեմոկրատիական ֆորումի (ՀԴՖ) անդամ։ 1989 թվականին դարձավ ՀԴՖ նախագահ։ 1989—1996 թվականներին՝ Պրեզիդիումի անդամ, 1991 թվականին՝ փոխնախագահ, մինչև 1991 թվականը՝ ՀԴՖ կատարողական նախագահ էր։ 1994—1996 թվականներին դարձավ դրա նախագահը։

1990—1994 թվականներին եղել է Հունգարիայի պաշտպանության նախարար։ 1990 թվականին ընտրվել է Ազգային Ժողովում, 1996 թվականին հեռացավ ՀԴՖ-ից, դառնալ անկախ պատգամավոր։

2007 թվականին որոշեց հեռանալ քաղաքականությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայոշ Ֆյուր» հոդվածին։