Իրինա Օրտման
Իրինա Օրտման | |
---|---|
Բնօրինակ անուն | Ирина Ортман |
Ծնվել է | հուլիսի 22, 1978 (46 տարեկան) Սեմեյ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ→ Ռուսաստան |
Ժանրեր | փոփ երաժշտություն, ռոմանս |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2003–այժմ |
Կրթություն | Ժամանակակից արվեստի թանգարան |
Կայք | ortman.ru |
Irina Ortman Վիքիպահեստում |
Իրինա Վիկտորովնա Օրտման (ռուս.՝ Ирина Ортман, հուլիսի 22, 1978, Սեմեյ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս էստրադային երգչուհի, Տուտսի խմբի նախկին մենակատար (2004-2010), 2010 թվականից՝ մեներգչուհի[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրինա Օրտմանը ծնվել է 1978 թվականի հուլիսի 22-ին Ալթայի երկրամասի Զարինսկ քաղաքում՝ երաժշտի ընտանիքում[2]։ Ազգությամբ գերմանացի է։ Մանկությունն անցել է Ալթայում[3]։ Երգում է չորս տարեկանից[4]։ Փոքր տարիքում մասնակցել և հաղթել է երիտասարդ կատարողների տեղական և համառուսաստանյան բազմաթիվ մրցույթներում[4]։ Իրինայի առաջին ալբոմը՝ «Хочу быть звездой», ձայնագրվել է հոր երաժշտական ստուդիայում[2]։ Որոշ երգերի հեղինակն Իրինան ինքն է (դրանցից մեկը՝ «Где-то там» երգը, երգչուհու կողմից կատարել է «Աստղերի ֆաբրիկա-3» մրցույթի ժամանակ և ներառվել Ռուսաստանի երաժշտական հավաքածուների մեջ)։ Այնուհետև Իրինան սովորել է Բելառուսի երաժշտական ուսումնարանում, Մոսկվայի արվեստի քոլեջում[2]։ 1997 թվականին երգչուհին տեղափոխվել է Մոսկվա[2]։ Ավելի ուշ աշխատել է Ռենատ Իբրահիմովի էստրադային երգերի թատրոնոմ, «Սպիտակ արծիվ» խմբում, Ալեքսանդր Մալինինի և Ալեքսանդր Բույնովի կոլեկտիվներում։ 1999 թվականին Իրինան մասնակցել է «Բլեստյաշիե» խմբի քասթինգին[5]։ 2003 թվականին Իրինան Յուրմալայում մասնակցել է «Նոր Ալիք» մրցույթի կիսաեզրափակչին[2]։ 2003 թվականին Իրինան անցել է «Աստղերի ֆաբրիկա» հեռուստանախագծի եզրափակիչ փուլ[6][7]։
2003 թվականին ստեղծվեց «Տուտսի» խումբը, որի անդամներն էին Իրինա Օրտմանը, Լեսյա Յարոսլավսկայան, Նաստյա Կրայնովան և Մաշա Վեբերը[8]։ Խումբն Իրինայի մասնակցությամբ ձայնագրեց մի քանի հիթեր, թողարկեց 2 ալբոմ՝ «Самый-самый» և «Капучино»։
2005 թվականին երգչուհին ավարտեց Ժամանակակից արվեստի ինստիտուտի երաժշտական ֆակուլտետի «Էստրադայի երաժշտական արվեստ։ Էստրադային-ջազային երգեցողություն» բաժինը[2]։
2008 թվականի հուլիսի 22-ին Դմիտրովում ամուսնացավ բիզնեսմեն Վլադիմիր Պերևոզչիկովի հետ, որի հետ Իրինան ծանոթացել էր հարսանիքից 2 տարի առաջ՝ Նիժնի Նովգորոդում ունեցած հյուրախաղերի ժամանակ[9]։
2010 թվականից Իրինա Օրտմանը հանդես է գալիս որպես մեներգչուհի[1]։
2010 թվականին Իրինա Օրտմանի մասին նկարահանվեց «Հարևաններ» փաստագրական ֆիլմը[10]։
2012 թվականին մասնակցեց «Դաժան խաղեր» հեռուստաշոուի 3-րդ եթերաշրջանի նկարահանումներին[11]։ Ավելի ուշ Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկավ ռուսական «Առաջին ալիքի» մեկ այլ՝ «Բոլշիե գոնկի» նախագծում[11]։
2012 թվականին Իրինա Օրտմանը մասնակցեց Բարնաուլ քաղաքի երիտասարդական օրհներգի ձայնագրություններին և դրա տեսահոլովակի նկարահանումներին[12][13]։
2013 թվականի ապրիլին СТС հեռուստաալիքի եթերով ցուցադրվեց «Հրեշտակ կամ դև» հեռուստասերիալը, որտեղ Իրինան խաղում էր էպիզոդիկ դեր։
Նկարահանել է իր հեղինակած երգերի 5 տեսահոլովակներ։
2014 թվականին թողարկվեց Իրինայի առաջին՝ պրովոկացիոն "Պլագիատ" ("Плаgiат") անունով սոլո ալբոմը, որի պրոդյուսերը Վ․ Պերևոզչիկովն էր։
2014 թվականի դեկտեմբերին Օրտմանը պաշտոնապես բաժանվեց Վ․ Պերևոզչիկովից։ Միաժամանակ դադարեցրեց ստեղծագործական գործունեությունը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրինա Օրտմանը պաշտոնապես ամուսնալուծված է[14]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգչուհու երգացանկում, բացի հեղինակային երգերից, կան նաև հայտնի կոմպոզիտորներ և բանաստեղծներ Յուրի Էրիկոնայի, Իլյա Ռեզնիկի, Ալեքսանդր Շուլգինի, Ռիմմա Կազակովայի, Եվգենի Մուրավյովի, Ա․ Լունյովի և այլոց երգերից[2]։
«Տուտսի» խմբի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Самый-самый» (2005)
- «Капучино» (2007)
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տուտսի» խմբի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Самый-самый (2004)
- Я люблю его (2005)
- Хочешь да-да-да (2005)
- Незамужняя (2006)
- Горький шоколад (feat.КГБ) (2006)
- Сама по себе (2006)
- Сто свечей (2006)
- Чашка капучино (2007)
- Было бы горько (2009)
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Амурчики (2010)
- Медленно… (2011)
- Плагиат (2011)
- Что-то в тебе есть! (2010)
- Париж (2011)
- Ничего не бойся! (2012)
- Притяжение (2013)
- Ира (2013)
- Романсы (2013)
- Навсегда! (2013, դուետ Ալեքսանդր Կիրևի հետ[15])
- Сгораю до тла (2014)
- Заморочки (2014)
- Останусь звездой! (2014)
- Снишься ты мне… (2014)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Наталья Мурга (11 марта 2010). «Ирина Гитман уходит из «Тутси». Комсомольская правда. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Ирина Ортман // Наши звёзды». Институт современного искусства. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Татьяна Ковынева (12 августа 2010). «Ирина Ортман: «Свадьбу с мужем решили скрыть из-за шумихи в прессе»». Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 4,0 4,1 «Участница «Фабрики звёзд» Ирина Ортман откроет «Осенние сезоны» в Новосибирске». Комсомольская правда. 18 октября 2012. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Анна Касьянова (13 мая 2008). «Ирина Ортман: «Наша свадьба всем запомнится!»». журнал «ОК!» №20 (81). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Дарья Савенко, Анна Сёмина (22 октября 2012). «Интервью на asfera.info: Ирина Ортман о творчестве, муже и детях». ИА «Атмосфера». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Финальный концерт "Фабрики звёзд-3"». Первый канал. 13 декабря 2003. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Никита Баталов (25 октября 2005). ««Тутси»: «Мы — сила, пока мы вместе»». Аргументы и факты № 20 (68). Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Ирина Ортман вышла замуж». Newsmusic.ru. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Ангелина Русских (17 мая 2010). «Как Ирину Ортман от голода соседи спасли». Комсомольская правда. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 11,0 11,1 «Ирина Ортман рассказала про жестокие игры». 7 дней. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Aнка Смагинян (19 октября 2012). «Ортман, Золотухин, Балыков и Чебанов спели гимн Барнаула, клип на который презентуют 20 октября». Аргументы и факты-Алтай. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Андрей Крюков (22 октября 2012). «Премьеру клипа на молодёжный гимн Барнаула пришли посмотреть более 600 человек». Аргументы и факты-Алтай. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Ирина Ортман развелась с мужем после шести лет брака». 7 дней.
- ↑ «Ирина Ортман и Александр Киреев поженились в парке». 7 дней. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Օրտման» հոդվածին։ |
|