Իրան Նամե (տարեգիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրան Նամե
Տեսակտարեգիրք
Լեզուանգլերեն, ռուսերեն և հայերեն
ՀիմնադիրԳառնիկ Ասատրյան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իրան Նամեն» հայկական արևելագիտական տարեգիրք է, որը սկզբում եղել է ամսագիր։ Իրանագիտության կովկասյան կենտրոնի հրատարակչություն է։ Ստեղծվել է 1993 թվականին՝ Երևանում։ Հիմնադիր-խմբագիրն է Գառնիկ Ասատրյան, որը տպագրում է արևելագիտության և հայագիտության տարբեր բնագավառներին, իրանական աշխարհի, արաբական երկրների, Կենտրոնական Ասիայի և Կովկասի ժողովուրդների պատմությանն ու լեզվաբանությանը, կրոնագիտութանն ու ազգագրությանը, մշակույթին ու գրականությանը վերաբերող հոդվածներ։ Հրապարակումները հիմնականում հայերեն են, տպագրվում են նաև ռուսերեն և անգլերեն հոդվածներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։